Ռադոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադոն
Rn

Ռադոն, քիմիական տարր է, որի նշանն է Rn և ատոմային թիվը՝ 86 պարբերական աղյուսակում։ Ռադոնը որպես առանձին քիմիական տարր հայտնաբերվել է 1900 թվականին Ֆրիդրիխ Էռնստ Դոռնի կողմից և սկզբնական շրջանում անվանվել է էմանացիա։ 1908 թվականին Ուլիամ Ռամսելը և Ռոբերթ Գրեյը այն անվանեցին նիտոն (Nt)։ Այն ռադոն անվամբ սկսել է կոչվել 1923 թվականից սկսած։ Ռադոնն իրենից ներկայացնում է անհոտ, անհամ, անտեսանելի իներտ գազ, որի խտությունը զերո աստիճանում (ըստ Ցելսիուսի) մոտ ութ անգամ մեծ է օդի խտությունից։ Բնության մեջ ռադոնը հանդես է գալիս երեք իզոտոպների տեսքով.

Ռադոն[խմբագրել]

Ռադոնը՝ 222Rn առաջանում է ուրան 238U–ի ռադիոակտիվ ընտանիքում, ռադիումի 226Ra տրոհման արդյունքում։ Նրա կիստրոհման պարբերությունը համեմատած իր "քույր" իզոտոպների հետ ամենամեծն է՝ 3.825 օր։ Հայտնի է ռադոնի վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, այն կարող է թափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով, որից հետո նրա տրոհման արդյունքում առաջացած տարրերը կարող են հանդիսանալ ուռուցքահարուցիչ («ռակ») միջոց։ Ռադոնի առկայությունը մեր բնակարաններում բացատրվում է նրանով, որ ցանկացած նյութ իր մեջ պարունակում է ռադիոակտիվ մասնիկներ, հետևաբար այն շինարարական նյութերը, որոնք չեն անցել համապատասխան հետազոտությունները, կարող են շատ դեպքերում իրենց մեջ պարունակել անթույլատրելի բարձր աստիճանի ռադիոակտիվ նյութեր (226Ra), որոնք էլ կհանդիսանան ռադոնի «անսպառ» աղբյուր։ Եվրոպական շատ երկրներում ռադոնի թույլատրելի քանակությունը բնակարաններում ընդունված է մինչև 200 Bq/m3. Ռադոնի և տորոնի գլխավոր աղբյուր են հանդիսանում ապարները և գրունտերը ինչպես նաև շինանյութերը։

Տորոն[խմբագրել]

Տորոնը՝ 220Rn առաջանում է թորիումի՝ 230Th ռադիոակտիվ ընտանիքում։ Նրա կիսատրոհման պարբերությունը 55,6 վայրկյան է։ Ուսումնասիրվում է ռադոնի հետ միասին։

Ակտինոն[խմբագրել]

Ակտինոնը՝ 219Rn առաջանում է ուրան 235U–ի ռադիոակտիվ ընտանիքում։ Նրա կիստրոհման պարբերությունը 3,96 վայրկյան է։ Համարյա հետաքրքրություն չի ներկայացնում՝ կարճ կյանք ունենալու պատճառով։