Ոսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկի

Ոսկի, քիմիական տարր է որի նշանն է Au և ատոմային թիվը՝ 79.

Ոսկի (լատիներեն ` աուրում) Au համեմատաբար փափուկ,ծանր (p=19,32 գ/սմ3),դեղին մետաղ է:Ամենալավ կռելի և ձգելի մետաղն է. 1 գ ոսկուց կարելի է ձգել մինչև 3 կմ երկարուրությամբ լար, tհալ=1064°С,tեռ=2947°С:

Քիմիապես շատ իներտ է.թթվածնի,ջրածնի և ածխածնի հետ ընդհանրապես չի փոխազդում:Մինչև 150°С տաքացնելիս քլորի հետ առաջացնում է AuCl3,որը 190°С-ում քայքայվում է AuCl-ի.

2Au+3Cl2=2AuCl3 (150°С)

AuCl3=AuCl + Cl2 (190°С)

Լուծվում է «արքայաջրում».

Au+HNO3+3HCl=AuCl3+NO2+2H2O

Ոսկու միացություները անկայուն են և հեշտությամբ վերականգնվում են.

2AuCl3+3SnCl2=2Au+3SnCl4

Արդյունքում ստացվում է ոսկու կարմիր կամ վարդագույն կոլոիդ լուծույթ: Առաջացնում է ցիանային կոմպլեքսներ` ցիանաուրատներ.

4Au+8NaCN+O2+2H2O=4Na[Au(CN)2]+4NaOH

Այս ռեակցիան ընկած է հանքերից ոսկու արդյունաբերական կորզման հիմքում: