Օսերեն
Օսերենը (օսերեն` ирон æвзаг կամ Иронау, պարսկ.՝ اوسِتی) պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդարիական ճյուղի իրանական ենթաճյուղի հյուսիս-արևելյան խմբին։ Օսերենը Հյուսիսային Օսիայի և Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի հիմնական բնակչության` օսերի լեզուն է։ Ներկայումս օսերենով խոսում է մոտ 500,000 մարդ։ Օսերենը բաժանվում է երկու հիմնական բարբառների` իրոնական և դիգորյան։ Օսերի մեծ մասը խոսում է իրոնական բարբառով։ Այն ընկած է գրական օսերենի հիմքում, որի զարգացման գործում մեծ դեր է խաղացել օս բանաստեղծ և հասարակական գործիչ Կոստա Խեթագուրովի ստեղծագործությունը։
Օսական այբուբեն [խմբագրել]
Օսական լեզվով գրերը գոյություն ունեն 18-րդ դարի վերջից։ Նախապես օսական գիրը ստեղծվեց միսիոներական նպատակներով (օսերի շրջանում քրիստոնեության տարածման), և նրա հիմքում ընկան եկեղեցա-սլավոնական տառերը։ Միայն հետագայում օսական այբուբենի հիմքում ընկան ռուսական քաղաքացիական տառերը: 1923-1938 թթ. Օսիայում օգտվում էին լատինական հիմք ունեցող այբուբենից։ 1938 թ. Հյուսիսային Օսիայում լատինական հիմքով այբուբենը փոխարինվեց ռուսական հիմքով այբուբենով, որը գործածվում է ցայսօր: Ռուսերենում բացակայող օսական հնչյունների համար օգտագործվում է տառերի համակցումը: 1939 թ. Հարավային Օսիայում լատինական հիմքով օսական այբուբենը փոխարինվեց վրացական հիմք ունեցող այբուբենով (մխեդրուլի)։ Հարավային Օսիայում գործածվում է նաև ռուսական հիմքով այբուբենը։
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Օսերենի մասին (ռուս.)