Մարերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարերենը մարական թագավորության ժամանակի լեզուն է, որը տարածված էր ներկայիս Իրանի հյուսիսարևմտյան մասում` Ուրմիա լճից մինչև արդի Իրանի կենտրոն: Գրավոր տեղեկությունները մարերենի մասին չափազանց քիչ են: Ընդամենը պահպանվել են մի քանի բառ: Հայերենում կան մի շարք բառեր, որոնք ունեն մարական ծագում: Ըստ Հյուբշմանի դրանք գանձ, բրինձ, պղինձ բառերն են, որոնք մարերենում ձ-ի փոխարեն ունեն ջ: Մարերենը համարվում է արևմտիրանական լեզու և մոտ է գտնվել հին Հին պարսկերենին:

Գրականություն [խմբագրել]

1. Գ. Մ. Նալբանդյան, Իրանական լեզուներ և բարբառներ, Երևան 1960 2. Hubschmann, Persische studien, Strassburg 1895