Սկյութերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկյութերեն
Տեսակլեզվաընտանիք և հին լեզու
Ենթադասարևելաիրանական լեզուներ
Մասն էհին իրանական լեզուներ և միջին իրանական լեզուներ
Խոսողների քանակ0 մարդ
IETFxsc
ISO 639-3xsc

Սկյութերեն, սկյութների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղի իրանական լեզուների արևելյան խմբակցության հյուսիսարևելյան ենթախմբին։ Սկյութերենի կրողները անտիկ հեղինակներին հայտնի են եղել սկյութացի, սարմատ, ալան, ռոկսոլան և այլ անուններով։ Մ․թ․ա․ I հազարամյակի 2-րդ կեսին սկյութական բարբառները տարածվել են հյուսիսային մերձսևծովյան և մերձկասպյան ընդարձակ տարածքներում, Դանուբից մինչև Ցակսարտ (Սիրդարյա)։ Սկյութերենով տեքստեր մեզ չեն հասել, բայց վիմագրական հուշարձաններում և անտիկ հեղինակների մոտ պահպանվել են զգալի թվով սկյութական հատուկ անուններ, տեղանուններ, ցեղանուններ։ Սկյութասարմատական բարբառների քերականական կառուցվածքը և բառային կազմը բավարար չափով ուսումնասիրված չեն, սակայն հայտնի է դրանց իրանական բնույթը և որոշված են բառապաշարի, հնչյունաբանության և բառակազմության որոշ էական գծեր։ Կովկասում սկյութասարմատական բարբառի հետնորդն է օսերենը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։