Զազայերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զազակի

Զազայերեն (Zazaki), հնդեվրոպական լեզուների ընտանիքի Արևմտա-իրանական լեզվախմբին պատկանող լեզու: Զազայերենը զազաների մայրենի լեզուն է: Խոսողների թիվը՝ 2-4 միլիոն է: Զազայերենը առավելապես տարածված է Արևելյան Թուրքիայի (պատմական Հայաստանի) Թունջելի (Դերսիմ), Բինգյոլ, Էլյազիգ, Բաթման նահանգներում: