Եզդիներ
| Եզդիներ | ||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Եզդիների դրոշը | ||||||||||||||||||||||||
| Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||
|
մինչև 3 մլն[1] |
||||||||||||||||||||||||
| Բնակեցում | ||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||
| Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||
| Եզդիերեն | ||||||||||||||||||||||||
| Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||
| Եզդիականություն |
Եզդիներ (ինքնանվանումը` էզդի), իրանալեզու ժողովուրդ, որը հատուկ դավանանքի է պատկանում. եզդիականության: Ապրում են Թուրքիայի հարավ-արևելքում, Իրաքում (գլխավորոպես` Մոսուլի և Սինջարի շրջաններում), Իրանում, Սիրիայում, Հայաստանում, Վրաստան Ռուսաստանում, Աֆղանստանում, Գերմանիա, Ֆրանսիաում:
Կրոնը (շարֆադին), որի հիմքում ընկած է միաստվածության գաղափարը, պարունակում է իրանական զրադաշտականության, մովսիսականության, քրիստոնեության և մահմեդականության տարրեր։ «Հայտնություն» և «Սև» սուրբ գրքերում շարադրված են եզդիականության հիմնական դրույթները բնության, աշխարստեղծման, կենդանական աշխարհի, կենցաղի, ամուսնության Աստծո հավերժականության մասին։ Եզդիների ուխտագնացության միակ վայրը Շեյխ Ադիի (եզդիականության գաղափարախոսության հիմնադիրը, մարգարեն) գերեզման ու դամբարանն է (Իրաք, Մոսուլիի շրջան, Լալեշ գյուղ)։
Բովանդակություն |
[խմբագրել] Սովորույթներ
[խմբագրել] Ամուսնություն
Ամուսնությունը կարևոր տեղ ունի եզդիների կյանքում։ Չամուսնացած տղամարդիկ ու տանը մնացած աղջիկները արժանանում են հասարակության կշտամբանքին։ Եզդիների մեջ ընդունված է մենամուսնությունը։ Ամուսնալուծությունը մեղք է համարվում, հետևաբար հասարակությունը դատապարտում է այդ քայլին դիմողներին։ Սովորաբար ամուսնությունը կայանում է նույն հասարակական շերտի՝ կաստայի շրջանակներում։ Շեյխի կարգավիճակ ունեցողը չի կարող ամուսնանալ ավելի ցածր ծագում ունեցողի, այսինքն փիրերի կամ մրիդների հետ։ Նույնը վերաբերվում է նաև մյուս կաստաներին։ Եզդիները ամուսնանում են միայն իրենց ազգի ներկայացուցիչների հետ, օտարներին աղջիկ չեն տալիս և չեն առնում։ Քրդերի մեջ տարածված հարսնացույի գլխագնի (ղալան) մուծումը երեբեմն կատարվում է նաև եզդիների մոտ։ Գլխագինը տրվում է աղջկա ծնողներին։ Նրանք այն օգտագործում են նորապսակների կենցաղային հարցերը հոգալու համար։
[խմբագրել] Եզդիների պատմություն
| Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես Չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Եզդիները աշխարհի հնագույն ժողովուրներից են: Նրանց նախահայրենիքը, ըստ հավաստի աղբյուրների, Հնդկաստանն է, ավելի ստույգ` Բըմբա /Բոմբեյ/ քաղաքը: Եզդի ժողովուրդը ունի արիական ծագում և, լինելով արևապաշտ` աշխարհի ամենահին ազգերից է, Մալաքե Թաուսի ժողովուրդ, որի կրոնը Շարֆադինն է: Եզդիները առանձին էթնիկական միավոր են և կապ չունեն որևէ այլ ազգի հետ, իսկ մեր լեզուն պատկանում է հնդ-եվրոպական ընտանիքի իրանական լեզվախմբին /էզդիկի/: Եզդիների աստվածը գերբնական ուժով օժտված Խուդեն է, որը համարվում է տիեզերքի արարիչը: Ըստ եզդիների ազգային օրենքների` եզդին ծնվում է եզդի. և ոչ մի այլազգի ներկայացուցիչ չի կարող եզդի լինել: Այն թյուր կարճիքը, թե իբր եզդիները եղել են զրադաշտականներ` սխալ է: Զրադաշտը եղել է կրոնական քարոզիչ /ազգությամբ պարսիկ, ապրել է մ.թ.ա. 635 թվին և կապ չունի եզդիների հետ/: Եզդիներին յազատների հետ կապելը նույնպես սխալ է: Յազատը հին իրանական աստված է, որը ծնվել է մ. թ. ա. 3000 տարի առաջ: Սխալ է նաև Եզդ քաղաքը եզդիների հետ հարաբերելը, քանի որ եզդիները երբևէ չեն ապրել այդ քաղաքում: Հիշենք, որ ՙըզդայի՚ նշանակում է ՙես տվեցի՚, որը ոչ մի կապ չունի եզդի անվան հետ:
Ոմանք եզդիներին նույնացնում են քրդերի հետ: Դա նույնպես ճիշտ չէ: ՙՔուրդ՚ իրանական որոշ լեզուներում նշանակում է ՙհովիվ՚: Քրդերը ձևավորվել են 10-12-րդ դարում, հետևաբար նրանք կապ չունեն եզդիների հետ: Այդ բոլոր կարծիքներից և ոչ մեկը չի կարող լինել Կարմիր Սուլթան Եզիդ և ոչ էլ որևէ առնչություն ունի վերջինիս հետ: Այդ վարկածները զուրկ են պատմական հիմքից: Մարդկության պատմության հեռավոր ժամանակներում, ժողովուրդների տեղաշարժերի ընթացքում եզդիները Հնդկաստանից տեղափոխվեցին Բիրմա, Կանդահար /Աֆղանստան/ քաղաքները, ապա Իրան, որտեղ և դարձան արևապաշտ: Հետագայում եզդիներն Իրանից տեղափոխվել են Թուրքիայի Խարզա /Խազալի/, Ավախ, Անթավ, Շարկ ու Շամ, ինչպես նաև տարբեր երկրների քաղաքներ, ինչպիսիք են Շանգալ, Կամշլու, Բասրա, Քուֆ, Բաղդադ: 7-րդ դարից եզդիներն իրենց համարեցին եզդի: Հիշենք, որ Եզիդը Մավիայի որդին է` Կարմիր Սուլթան Եզիդ անունով: Սակայն պետք է նշել նաև, որ եզդիները վաղընջական ժամանակներից կոչվել են Մալաքե Թաուսի ժողովուրդ, հետագայում ադավիներ /ալավիներ/, ապա սունիներ: 683թ. հոկտեմբերի 10-ին սպանվում է Շիա Ալիի` Ալիե Շերի որդի Հուսեյնը, այնուհետև ֆիզիկապես անհետանում է Կարմիր Սուլթան Եզիդը /նրա ճակատագիրը մինչև այսօր անհայտ է/: Հիշենք, որ Քերբալայի դաշտում Հուսեյնի սպանությունից հետո մահմեդականները, որպես սգո նշան, կապույտ շոր են հագնում: Իսկ եզդիների համար մինչ այսօր էլ կապույտ շոր հագնելը մեղք է համարվում: Հիշենք նաև, որ Քերբալայի դաշտում Հուսեյնի սպանության ժամանակ, երբ Սուլթան Եզիդը ներկվեց կարմիր արյամբ, սկսվեց կոչվել Կարմիր Սուլթան Եզիդ: Հետաքրքիր փաստ է նաև այն, որ եզդիների դրոշը մինչև Քերբալան եղել է սպիտակ /բե լաքաբիե/: Քերբալայի կռվից հետո, ի նշան թափված կարմիր արյան, եզդիների դրոշը դարձավ կարմիր և սպիտակ և այդպես էլ պահպանվում է մինչև այսօր:
11-րդ դարում, Շիխադու ժամանակ, եզդիները Շամից տեղափոխվում են Լալըշ, Շանգալ /Սինջար/: Շեխ Ադու մահից հետո, 11-րդ դարում, եզդիների մի ստվար մասը կրոնական շարժառիթներով Իրաքի հյուսիսային մասից տեղափոխվում է Արևմտյան Հայաստանի Կարսի, Մուշի, Վանի, Էրզրումի շրջակա գյուղերը, Դիարբեքիրում` Օրթալայի, Կարակույի, Իգդիրի, Սինակի, Դիգոռի մոտակա գյուղերը և այլ բնակավայրեր: Չնայած մենք չունենք պետականություն, և ցրված ենք աշխարհի տարբեր երկրներում, մենք պահպանել ենք մեր ազգային ուրույն դիմագիծը, քանի որ ապրել ենք կուռ համայնքներով և հարազատ ենք մնացել մեր դավանանքին: Գուցե պետականություն չունենալն է պատճառը, որ տարբեր երկրներում մեզ տարբեր անվանումներ են տվել. Թուրքիայում եզդիների մի մասին անվանում են թուրք-եզդիներ, Իրաքում` արաբ-եզդիներ, նաև քուրդ-եզդիներ: Սակայն այն երևույթը, որ մեզ համարել են մահմեդականներ, չի խոչնդոտել, որ այս երկրներում իրագործվի եղեռն եզդիների նկատմամբ: Ինչպես ասում են ՙՏերովին տերն է տարել, անտերին` գայլը՚, մեզ հոշոտել և հոշոտում են գայլերի նման: Պետք է նշել, որ մենք ունեցել ենք դժվարին տարիներ, երբ այս պետությունները, հատկապես Օսմանյան Թուրքիան, դարերի ընթացքում 72 ան•ամ ֆարման /եղեռն/ է իրագործել եզդի ժողովրդի նկատմամբ: Միայն 1915-1918 թթ. սպանվել են ավելի քան 500 000 եզդիներ: Եվ այս երևույթը դեռ շարունակվում է, քանի որ 2007 թ. օգոստոսի 14-ին Իրաքի հյուսիսային մասի Եզդիստան, /Շանգալ կամ Սինջար/ կոչվող տարածքում երկու գյուղ` հազարից ավելի բնակչությամբ հիմնովին ավերվեցին և հրի մատնվեցին մահմեդական ծայրահեղ կրոնամոլների կողմից: Սակայն եզդի ժողովուրդը ծնկի չեկավ և մնաց կայուն, հերոսաբար դիմադրելով ամեն ոտնձգության: Միակ ելքը գոյատևելու, աշխարհի երեսից չջնջվելու համար` սա է: Վերջին տարիների նոր տվյալների համաձայն, եզդիների թիվն աշխարհում անցնում է 2 միլիոնից: Եզդիների ամենախոշոր համայնքը գտնվում է Իրաքում, ուր ապրում է մեկ միլիոնից ավելի եզդի: Իրաքից բացի եզդիները ապրում են Հնդկաստանում, Աֆղանստանում, Գերմանիայում /300 000/, Իրանում /100 000/, ուր նրանք կոչվում են Մալաքե Թաուսի ժողովուրդ, Թուրքիայում /10 000/, Սիրիայում /20 000/, Ռուսաստանում մոտ 350 000, Վրաստանում 50 000 և այլուր: Հայաստանում եզդիների թիվը հասնում է 60 000-ի: Հայաստանը միակ երկիրն է, որտեղ կա 23 դպրոց եզդիերեն լեզվի և գրականության ուսուցմամբ /1-9 դդ./, տպագրվել և տպագրվում են եզդիերեն դասագրքեր և գեղարվեստական գրքեր, ՙԷզդիխանա՚ լրագիրը, օրական կես ժամյա եզդիերեն ռադիոհաղորդում: Այստեղ է գտնվում աշխարհի եզդիների ազգային միությունը, ինչպես նաև Հայաստանի եզդիների միությունը, որոնց նախագահն է Ազգային կրկնակի հերոս, Եզդիների Ազգային Պատմության և Աստվածաբանության դոկտոր-պրոֆեսոր Ազիզ Թամոյանը: Այնուամենայնիվ եզդիների հայրենիքը համարվում է Իրաքը: Մեր հիմնական սրբավայրը գտնվում է Իրաքի հյուսիսում, Լալըշի խոր ձորում, որը եզդիների առաջնորդի` Միրի /միրեշեխա/, նստավայրն է:
[խմբագրել] Եզդի Ժողովրդի եղեռն Օսմանյան Թուրքիայում 1915-1918 թվականներին
Ըստ տարածքային շրջանների, սպանվածների պատկերը հետևյալն է.
- Ներկայիս Իրաքի հյուսիսային մաս` Եզդիստանի տարածք, որի մեջ մտնում են Սինջար /Շան•ալ/, Սինուն, Գոբալ, Դըգուր, Գալի Ալի Բագե, Դհոկ, Զորավա, Կարսե ու Բարե, Սիբա, Թըլիզեր, Թըլզաֆե, Խրբադե Կավալա, Գըրզարկ, Ռմբուսի, Շարոկ, Թըլկազաբ, Թըլբանտա, Կոջո, Խոտըմի, Ռնդավա, Ամադիա: Վերը նշված գյուղերում սպանվել է մոտ 200 հազար եզդի:
- Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Խանասորի /Խավասորի/ դաշտերում սպանվել են մոտ100 հազար եզդի: Եվս 100 հազար սպանվել են շրջակա գյուղերում` Ավաղ, Ախուրիկ, Աջալի, Արճակ, Բեգրիբ, Հավասի, Բեջարմո, Բերտիս, Գիադին, Գոնդուրմա, Զևա, Դերջամադա Ժերին, Դերջամադա Ժորին, Դուավան, Ղնդի, Էրջիս /Արճեշ/, Թոնդուրակ, Խաչան, Խոջաղշլաղ, Խասամիայն, Կուջապնար, Կարակալը, Կիրատո, Կոլզոտ, Կյուչեք քեյ, Մերվանե, Մոլլահասան, Մուչա, Մուրադին, Յարըմկա, Նոշար, Շահմանիս, Շերեֆխանե, Շիկեֆտի, Չալդրան, Չրաղ, Չիբուխլու, Պշիկումբաթ, Ջանիկ, Սարայ, Տիմար /Թիմար/, Ուստե, Օրենե և այլն:
- Մուշի /Կավանե քերե/, Ավախե, Դիարբեքիր /Դաշտա Բըշերի/, Մարդե Խազալիե /Խարզա/, Ջզիրե նահանգների Ազըկա Ժերին, Ազըկա Ժորին, Ալկա, Բազիդանե, Բասմուտե, Բախըմս, Բերկլե, Գալիե Զիլան, Գեդուկե, Դուշա, Երեդ, Զախորաե, Զեիկ, Զերինե, Խնուս, Կախարինե, Կավրզոյե, Կոբոլդոր, Կորխե, Ճներիա, Հադունա, Հաջրե, Հասկտիվա, Մայմունիե, Շըմզե, Շկավտա, Ջնասկար, Ռամե, Ֆըրկիրա և այլ գյուղերում սպանվել են 60 հազար եզդի:
- Էրզրումի նահանգ /Բայազետի-Ալաշկերտի գավառ/, Օրթըլա, Դիադին և այլ վայրերում սպանվել են մոտ 7 500 եզդի:
- Կարսի մարզ. Կարսի գավառի Օզըրլու /Օղուզլու/, Ալաջայի ձորում սպանվել են մոտ 5 հազար եզդի:
- Կարսի մարզի Կաղզվանի գավառի Կակաիզմանի Կոլպե /Կողբ/ վայրում սպանվել են մոտ 3 հազար եզդի:
- Կարսի մարզի Դիգորի գավառում, 70 գյուղերի` Ալաշգըր, Ալաշկերտ, Ամանկոյ, Ամանչայիր, Այլասինջո, Աքար, Բայրամքոմ, Բաջալի, Բաշքենդիկվեր, Բելիհամեդ, Գոգորմաս, Դիգոր /Տեկոր/ գավառի, Դուզգելի, Թոխուբուր, Խարաբա, Դիգոր, Խատաբա, Չիբուխլը, Կյունդո, Հասանջան, Նոկա, Շանդրխղլի, Սուսուլ, Տաշնիկա Եզդիկա, Տուզակ, Ուլիքանդ, Փաշարջիկ և այլ գյուղերում շուրջ 9 հազար եզդի բռնի իսլամացվել են:
- Սուրմալուի մարզի Ի•դիրի •ավառ. Խարֆալու, Ալչալու, Ասլանլու, Բաշ Սինակ, Բանդամուրադ, Գըլի, Գյարմաշվե, Դամսխան, Զարիբխանը, Զորե, Խանե, Խրբեսոր, Կարախտին, Կարակու, Կուճ, Մախսուդյա, Մաջրի, Շեխերի, Տաուշան, Սայիբլախ, Տաշքորփի, Քալո և այլն: Սպանվել է մոտ 10 հազար եզդի:
- 1918թ. Արփաչայի /Ախուրյան/ և Արաքս գետի անցումների ժամանակ խեղդվել և սովամահ են եղել մոտ 4 հազար եզդի:
- Արևելյան Հայաստանի Ապարանի շրջան. Ալագյազ, Ղունդաղսազ, Քյորբլախ, Սանգյար, Փոշտ, Ջամշլու, Վերին Միրաք և Ներքին Միրաք, Ղուռուբողազ, Ջարջարիս և այլ գյուղերի մերձակա` Կյանդալե Բաշ և Նավալա Աջալե վայրում քուրդ Տայո բեգի հրոսակների ձեռքով 1918թ. սպանվել է 800 մարդ, որոնցից միայն 19 հոգի եղել են Ռաշիտե Այոյի գերդաստանից: Նույն շրջանի միայն Փոշտ գյուղից սպանվել է 54 մարդ:
- Քուրդ Տայո բեգի կողմից նույն շրջանի այլ գյուղերից Թուրքիայի խորքերն են քշվել մոտ 600 մարդ:
- Աշտարակի շրջանի Շամիրամ գյուղին հարակից Գրասորի տարածքում 1918թ, մեկ օրվա ընթացքում սպանվել է 24 մարդ, որոնցից մեկը եղել է կին:
Հասկանալի է, որ հատկապես մասնագետների համար հետաքրքիր կլիներ իմանալ, թե կոնկրետ, որ բնակավայրերում և քանի եզդի է դարձել թուրքերի և քրդերի զոհը: Այսպես, առաջին աշխարհամարտից առաջ, ըստ հավաստի տվյալների, Օսմանյան կայսրության տարածքում ապրում էր 750 հազարից ավելի եզդի, որոնցից, 500 հազարը սրի քաշվեց, իսկ 250 հազարը տեղաբաշխվեց այսպես.
- Իրաքի հյուսիսային մասի Եզդիստան կոչվող հետևյալ բնակավայրերում` Սինջար լեռան շուրջ, Մուսուլ, Ռնդավան, Ֆակիրների գյուղ, Ամադիա, Դհոկ, Լալըշ սրբավայր, Բաշիկա, Բահազ և այլ բնակավայրեր` 100 հազար:
- Թուրքիայի Բաթմանի և Դիարբեքիրի նահանգներ` 120 հազար:
- Սիրիայի Էլ-Կամիշլի` 15 հազար:
- Հայաստան` 12.5 հազար:
- Վրաստան` 3 հազար:
Այսպիսով, ընդհանուր ճշտված հաշվարկով եզդիներից սպանվել են մոտավորապես 500 հազար մարդ: Թուրք պատմագիր Քյաթիբ Չելեբին ևս տեղեկություններ է տալիս, որ 15 – 18-րդ դդ. Օսմանյան կայսրության տարբեր տարածքներում ոչնչացվել են շուրջ 300 հազար եզդիներ: Օգտագործված գրականության ցանկ
- «Եզդիխանա» ամսաթերթ, 2004թ., թիվ 8:
- «Եզդիխանա» ամսաթերթ, 2005թ., թիվ 1:
- «Եզդիխանա» ամսաթերթ, 2006թ., թիվ 2:
- Ա. Գոգե «Մեր ապուպապերի ձայնը», Երևան, 1997թ., եզդիերեն լեզվով:
- Ազիզ Թամոյան «Մենք եզդի ենք», Երևան, 2001թ.:
Մարդկային կորուստներից բացի եզդի ժողովուրդը ունեցավ նաև հսկայական նյութական վնաս` 350 հազար մանր և 48 հազար խոշոր եղջերավոր անասուն, կահ-կարասի, հողատարածքներ, արոտավայրեր, անձնական օգտագործման իրեր: Կրկին ու կրկին դիմելով Ձեզ, եզդիները խնդրում և պահանջում են ճանաչել իրենց ժողովրդի հանդեպ գործած ոճրագործությունը:
[խմբագրել] Գրականություն
- «Մենք Եզդի ենք» հեղինակ` Եզդիների աստվածաբանության և պատմության դոկտոր-պրոֆեսոր Ազիզ Թամոյան։
Cite error: <ref> tags exist, but no <references/> tag was found