Քերմանշահի նահանգ
Քերմանշահ օսթան պարս.՝ استان كرمانشاه | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Քերմանշահ |
Բնակչություն | ▲1 952 434 մարդ (2016)[1] |
Տարածք | 25 009 կմ²[2] |
Սահմանակցում է | Halabja Governorate? և Լոռեսթանի նահանգ |
ISO 3166-2 կոդ | IR-05 |
Հեռախոսային կոդ | 0832 |
Քերմանշահ օսթան (պարս.՝ استان كرمانشاه, Օսթան-է Քերմանշահ), օսթան (նահանգ) Իրանի արևմուտքում։ Հարավից սահմանակից է Իլամ, հարավ-արևելքից` Լուրիստան, արևելքից` Համադան, հյուսիսից` Քուրդիստան օսթաններին, արևմուտքից` Իրաքին։ Օսթանի տարածքը կազմում է 25 009 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲1 952 434 մարդ (2016)[1]։ Մայրաքաղաքը Քերմանշահ քաղաքն է։
Օսթանը Քերմանշահան անվան տալ եղել է մեկը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից։ 1970-ական թվականներին նրանից անջատվել են Իլամ և Համադան օսթանները[3], 1979-1995 թվականներին կրել է Բախտարան անունը[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսթանի տարածքի մեծ մասը զբաղեցնում են Զագրոսի լեռնահամակարգի լեռները։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվող Զագրոսի լեռնաշղթաներն ավելի բարձր են օսթանի արևելյան հատվածում։ Արևմուտքում լեռներն աստիճանաբար ցածրանում են` իջնելով դեպի Իրաքի հարթավայրերը։ Լեռների միջև տարածվում են լայն սարահարթեր և հովիտներ, որտեղ գտնվում են հիմնական բնակավայրերը և մշակվող հողատարածքները[5][6]։
Քերմանշահ քաղաքից դեպի հյուսիս-արևելք տարածվում է Փարաու լեռնաշղթան, որի ամենաբարձր կետը Քուհ-է Փարաու գագաթն է` 3 257 բարձրությամբ[7]։ Այստեղ է գտնվում Բեհիսթուն լեռը, որի վրա է Աքեմենյան Դարեհ I Մեծ արքայի հանրահայտ ժայռափոր Բեհիսթունի արձանագրությունը։ Սոնկորից հարավ գտնվում է օսթանի ամենաբարձր Դալախանի լեռը, որի բարձրությունը կազմում է 3 350 մ[8]։
Գետերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսթանի տարածքով հոսող հիմնական գետերը կազմում են Քարխե գետի ավազանի վերին հատվածը։ Գետերից ամենաերկարը Գամասիաբն է, որի ակունքները գտնվում են Համադան օսթանի տարածքում։ Գամասիաբի խոշոր վտակներն են Կարասուն, որը հոսում է Քերմանշահ քաղաքի միջով, և Դենավարը։ Գամասիաբը, միանալով Կարասուի հետ Քերմանշահից մոտ 25 կմ հարավ-արևմուտք, կազմում է Սեյմարե գետը։ Վերջինս հոսում է 400 կմ-ից ավելի նախ Քերմանշահ օսթանի տարածքով, ապա Լոռեսթան և Իլամ օսթանների սահմանով և միանում Քեշգանռուդ գետի հետ` կազմելով Քարխե գետը[6]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 842 457 մարդ` 444 185 տնային տնտեսություններում[9]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 945 227 մարդ, որոնք ապրում էին 530 911 տնտեսություններում[10]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 952 434 մարդ` 576 861 տնտեսություններում[11]։
Տասը հազարից ավել բնակչութամբ քաղաքներն են Քերմանշահը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 946 651 մարդ[12]), Էսլամաբադ-է Ղարբը (90 559 մարդ[12]), Ջավանռուդը (54 354 մարդ), Քանգավարը (51 352 մարդ), Սարփոլ-է Զահաբը (45 481 մարդ), Սոնկորը (44 256 մարդ), Հարսինը (44 146 մարդ), Սահնեն (35 508 մարդ), Փավեն (25 771 մարդ), Գիլան-է Ղարբը (22 331 մարդ), Քասր-է Շիրինը (18 473 մարդ), Թազեհաբադը (14 701 մարդ)։ Քաղաքներում ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ ապրում էր 1 468 615 մարդ (կամ բնակչության 75,2 տոկոսը)[12])։
Բնակչության զգալի մասի մայրենի լեզուն հանդիսանում են քրդերենի տարբեր բարբառները, քաղաքներում և հատկապես վարչական կենտրոն Քերմանշահում տարածված է պարսկերենը, հյուսիս-արևմտյան մասում գտնվող Սոնկոր քաղաքում որոշ չափով տարածված են թյուրքական բարբառները[13][14]։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսթանը բաժանված է 14 շահրեստանների (գավառների).
Անվանում | Բնակ. 2006[9] | Բնակ. 2011[10] | Բնակ. 2016[11] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|
Գիլան-է Ղարբ շահրեստան | 60 671 | 62 858 | 57 007 | Գիլան-է Ղարբ |
Դալահու շահրեստան | 42 310 | 39 837 | 35 987 | Քերենդ-է Ղարբ |
Էսլամաբադ-է Ղարբ շահրեստան | 149 376 | 151 473 | 140 876 | Էսլամաբադ-է Ղարբ |
Հարսին շահրեստան | 90 452 | 86 342 | 78 350 | Հարսին |
Ջավանռուդ շահրեստան | 62 259 | 71 235 | 75 169 | Ջավանռուդ |
Ռավանսար շահրեստան | 44 983 | 46 395 | 47 657 | Ռավանսար |
Սալաս-է Բաբաջանի շահրեստան | 37 056 | 38 475 | 35 219 | Թազեհաբադ |
Սահնե շահրեստան | 75 827 | 76 678 | 70 757 | Սահնե |
Սարփոլ-է Զահաբ շահրեստան | 81 428 | 85 616 | 85 342 | Սարփոլ-է Զահաբ |
Սոնկոր շահրեստան | 95 904 | 91 935 | 81 661 | Սոնկոր |
Փավե շահրեստան | 51 755 | 56 837 | 60 431 | Փավե |
Քանգավար շահրեստան | 80 215 | 81 051 | 76 216 | Քանգավար |
Քասր-է Շիրին շահրեստան | 19 821 | 25 517 | 23 929 | Քասր-է Շիրին |
Քերմանշահ շահրեստան | 950 400 | 1 030 978 | 1 083 833 | Քերմանշահ |
Ընդհանուր | 1 842 457 | 1 945 227 | 1 952 434 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ 2,0 2,1 https://www.amar.org.ir/english/Iran-at-a-glance/Kermanshah
- ↑ 3,0 3,1 Iran Provinces
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Lambton, Ann K.S. (1978). «KIRMANSHAH». The Encyclopaedia of Islam, Volume V (Իսլամի հանրագիտարան, 5-րդ հատոր). Leiden: E.J. Brill. էջեր 167–171. ISBN 90-04-07819-3. Վերցված է 2022 թ. ապրիլի 8-ին.
- ↑ 6,0 6,1 «KERMANSHAH i. GEOGRAPHY». Encyclopædia Iranica (անգլ.).
- ↑ {{Cite web|url=https://itto.org/iran/attraction/paraw-mountain-kermanshah/%7Ctitle=PARAW MOUNTAIN}
- ↑ «DALAKHANI MOUNTAIN».
- ↑ 9,0 9,1 «Իրանի 2006 թ. մարդահամարի արդյունքները» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ 10,0 10,1 «Իրանի 2011 թ. մարդահամարի արդյունքները» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 11,0 11,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 [Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
- ↑ - KERMANSHAH vii. LANGUAGES AND DIALECTS, Encyclopædia Iranica (անգլ.)
- ↑ «Language distribution: Hamadan Province». 2020. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերմանշահի նահանգ» հոդվածին։ |
|