Ռազավի Խորասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազավի Խորասան օսթան
պարս.՝ استان خراسان رضوی یا خراسان مرکزی
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՄաշհադ
Բնակչություն6 434 501 մարդ (2016)[1]
Տարածք118 884 կմ²
Հիմնադրված է2004 թ.
Սահմանակցում էՀյուսիսային Խորասան և Հերաթ
Ժամային գոտիUTC+3:30, Ամառային ժամանակ և UTC+4:30
ՓոխարինեցԽորասան
ISO 3166-2 կոդIR-09

Ռազավի Խորասան օսթան (պարս.՝ استان خراسان رضوی یا خراسان مرکزی` Օսթան-է Ռազավի-է Խորասան) օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևելքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հարավից սահմանակից է Հարավային Խորասան, արևմուտքից` Սեմնան, հյուսիս-արևմուտքից` Հյուսիսային Խորասան օսթաններին, հյուսիսից` Թուրքմենստանին, արևելքից` Աֆղանստանին։ Օսթանի տարածքը կազմում է 118 884 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 6 434 501 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Մաշհադ քաղաքն է։

Օսթանը ձևավորվել է 2004 թվականին, երբ Իրանի խոշորագույն Խորասան օսթանը բաժանվել է երեք օսթանների` Հյուսիսային Խորասան, Ռազավի Խորասան և Հարավային Խորասան։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի, որի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Մաշհադում[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 5 515 980 մարդ` 1 426 187 տնային տնտեսություններում[3]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 5 994 402 մարդ, որոնք ապրում էին 1 716 314 տնտեսություններում[4]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 6 434 501 մարդ` 1 938 703 տնտեսություններում[5]։

Խոշոր քաղաքներն են Մաշհադը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 3 001 184 մարդ), Նիշապուրը (264 375 մարդ), Սեբզևարը (243 700 մարդ), Թորբաթե-Հայդարիեն (140 019 մարդ), Քաշմարը (102 282 մարդ), Ղուչանը (101 604 մարդ), Թորբաթե Ջամը (100 449 մարդ), Թայբադը (56 562 մարդ), Չենարանը (53 879 մարդ), Սարախսը (42 179 մարդ), Գոնաբադը (40 773 մարդ)[6]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 4 700 924 մարդ կամ օսթանի բնակչության 73,1%-ը[5]։ Մաշհադը բնակչությամբ երկրորդ քաղաքն է Իրանում մայրաքաղաք Թեհրանից հետո։

Բնակիչները հիմնականում պարսիկներ են, բնակվում են նաև զանազան թյուրքական ցեղերի ներկայացուցիչներ, քրդեր, մոնղոլներ և բելուջներ[7]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 33 շահրեստանների (գավառների).

Ռազավի Խորասան օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[3] Բնակ. 2011[4] Բնակ. 2016[5] Վարչ. կենտրոն
Բաջեսթան շահրեստան1 30 664 31 207 Բաջեսթան
Բախարզ շահրեստան2 53 582 54 615 Բախարզ
Բարդասքան շահրեստան 68 392 72 626 75 631 Բարդասքան
Գոլբահար շահրեստան3 Գոլբահար
Գոնաբադ շահրեստան 106 158 80 783 88 753 Գոնաբադ
Դարգազ շահրեստան 73 439 74 326 72 355 Դարգազ
Դավարզան շահրեստան4 21 911 Դավարզան
Զավե շահրեստան5 71 677 67 695 Դովլաթաբադ
Զեբերխան շահրեստան6 Քադամգահ
Թայբադ շահրեստան 143 205 108 424 117 564 Թայբադ
Թորբաթե-Հայդարիե շահրեստան 261 917 210 390 224 626 Թորբաթե-Հայդարիե
Թորբաթե Ջամ շահրեստան 239 395 262 712 267 671 Թորբաթե Ջամ
Թորքաբե և Շանդիզ շահրեստան7 58 483 69 640 Թորքաբե
Խաֆ շահրեստան 108 964 121 859 138 972 Խաֆ
Խալիլաբադ շահրեստան 44 993 49 111 51 701 Խալիլաբադ
Խոշաբ շահրեստան4 37 914 37 181 Սոլթանաբադ
Ղուչան շահրեստան 179 613 179 714 174 495 Ղուչան
Մահվելաթ շահրեստան 47 068 48 900 51 409 Ֆեյզաբադ
Մաշհադ շահրեստան 2 848 637 3 069 941 3 372 660 Մաշհադ
Նիշապուր շահրեստան 441 184 433 105 451 780 Նիշապուր
Շեշթամադ շահրեստան4 Շեշթամադ
Չենարան շահրեստան 108 533 125 601 155 013 Չենարան
Ջողաթայ շահրեստան4 47 920 49 175 Ջողաթայ
Ջովեյն շահրեստան4 54 139 54 488 Նեքաբ
Ռոշթխար շահրեստան 57 247 60 632 60 689 Ռոշթխար
Սալեհաբադ շահրեստան8 Սալեհաբադ
Սարախս շահրեստան 85 524 89 956 97 519 Սարախս
Սեբզևար շահրեստան 429 187 319 893 306 310 Սեբզևար
Քալաթ շահրեստան 39 560 38 232 36 237 Քալաթ
Քաշմար շահրեստան 146 536 157 149 168 664 Քաշմար
Քուհսորխ շահրեստան9 Ռիվաշ
Ֆարիման շահրեստան 86 428 93 930 99 001 Ֆարիման
Ֆիրուզե շահրեստան6 42,739 37,539 Ֆիրուզե
Ընդհանուր 5 515 980 5 994 402 6 434 501
1Առանձնացվել է Գոնաբադ շահրեստանից
2Առանձնացվել է Թայբադ շահրեստանից
3Առանձնացվել է Չենարան շահրեստանից
4Առանձնացվել է Սեբզևար շահրեստանից
5Առանձնացվել է Թորբեթե Հայդարիե շահրեստանից
6Առանձնացվել է Նիշապուր շահրեստանից
7Առանձնացվել է Մաշհադ շահրեստանից
8Առանձնացվել է Թորբեթե Ջամ շահրեստանից
9Առանձնացվել է Քաշմար շահրեստանից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). էջ 09. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel). Iran Data Portal (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 2-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
  7. https://www.iranicaonline.org/articles/khorasan-1-ethnic-groups
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազավի Խորասան» հոդվածին։