Մոնղոլներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոնղոլներ, լայն առումով՝ մոնղոլական լեզուներով խոսող բոլոր ժողովուրդների (ՄԺՀ-ի և ՉԺՀՄոնղոլիա, դունսյան, տու, դաուրներ, Աֆղանստան, բուրյաթներ, կալմիկներ) պատմական անվանումը, նեղ իմաստով՝ ՄԺՀ-ում և ՉԺՀ-ում բնակվող մոնղոլներ։ Մարդաբանական առումով մոնղոլները գլխավորապես մոնղոլոիդ ռասայի կենտրոնական-ասիական տիպի ներկայացուցիչներն են։ Մոնղոլական էթնիկական ընդհանրությունը ձևավորվել է Մոնղոլիայի և Հյուսիս-Արևելյան Չինաստանի տարածքում՝ հնագույն տեղաբնիկների հիման վրա։ XIII դ․ մի շարք ցեղեր և խանություններ միավորվեցին Չինգիզ խանի գերիշխանության տակ, և ստեղծվեց միասնական մոնղոլական պետությունը։ XV դ․ մոնղոլներ բաժանվեցին արևելյան և արևմտյան խմբերի, իսկ XVI դ․ արևելյանը բաժանվեց հյուսիսայինի և հարավայինի։ Արևմտյան մոնղոլները, որ հայտնի էին օյրաթներ անվանմամբ, XVII դ․ 30-ական թթ․ ստեղծեցին Օյրաթական խանությունը։ Նրանց հետնորդները մասամբ մտան ՄԺՀ Մոնղոլիա, Չինաստանի մոնղոլների և կալմիկների կազմում։ Արևելյան խմբի հյուսիաային մասը XV դ․ ընդունեց «խալխա» անվանումը։ Վերջինիս հետնորդների մի մասը ՄԺՀ-ի, իսկ մյուս մասը Չինաստանի այժմյան մոնղոլներն են։ Հարավային մոնղոլները մեծամասնությամբ մտան Չինաստանի մոնղոլների կազմում՝ 1636-ին ընդունելով մանջուրական դինաստիայի գերիշխանությունը։ Հետագայում Չինաստանի կազմում եղած մոնղոլական հողերը կոչվեցին Ներքին Մոնղոլիա։ Օյրաթները Չինաստանի տարածքում հայտնվեցին XVIII դ․ 2-րդ կեսին։ XVI դ․ վերջին-XVII դ․ սկզբին մոնղոլները ընդունեցին լամայականություն։ Մոնղոլական բոլոր խմբերի հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, հնում՝ վաչկատուն, այժմ՝ կիսանսաակյաց։ Օժանդակ դեր էին կատարում՝ հողագործությունն ու անասնապահությունը։ ՄԺՀ մոնղոլները սոցիալիստական ազգ են, որի միջուկը եղել են խալխաները։ Թիվը՝ 901,2 հզ․ (1969)։ Ւոսլխաներին ձուլվել են նաև մի շարք էթնիկական խմբեր։ Իսալխաների շուրջն են համախմբվում նաև արևմտյան մոնղոլները, որոնք պահպանել են լեզվի և մշակույթի առանձնահատկությունները։ Խալխաների լեզուն մտնում է մոնղոլական լեզուների արևելյան խմբի մեջ և ընկած է մոնղոլների ժամանակակից լեզվի հիմքում։ ՉԺՀ մոնղոլների (մի քանի մոնղոլական ազգություններ) ընդհանուր թիվը՝ 1․680 հզ․ (1953, հետագայում պաշտոնական տվյալներ չէր հրապարակվել)։ Խոսում են մոնղոլական լեզուների հարավային, արևմտյան և արևելյան խմբերի զանազան բարբառներով։1950-ական թթ․ վերջից չինական իշխանությունները մոնղոլների նկատմամբ վարում են խտրականության և բռնի ձուլման քաղաքականություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png