Իրանի վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրան վարչական միավորները:

Իրանի Իսլամական Հանրապետության վարչական բաժանման միավորը՝ օստանն է: Ամեն օստանի ղեկավարը - օստանդարն է: Միապետության ժամանակ օստանդարներին նշանակում էր շահը, իսկ այսօր Ներքին Գործերի Նախարարությունը և դա հաստատում է երկրի նախագահը: Մինչև 1950 թվական Իրանը բաժանված է եղել 12 օսթանի: 1950-1960 թվականներին նրանք հասել էին մենչև 10: 1970-ներին դրանց թվաքանակը դարձավ 23: 1987 թվականին Կենտրոնային օստանը բաժանեցին 2 օստանների՝ Թեհրանի (1) և Մերքեզի (3): 1993-1997 թվականներին ստեղծվել են Արդաբիլ (6), Քում (2), Ղազվին (4) և Գոլեստան (27) օսթանները: 2004 թ. Խորասանը, որը ամենամեծ օստանն է բաժանվել է 3 օստանի (28, 29, 30): Դրա փոքր մասնիկը անցել է Յազդ օսթանին:

Այսօր քննարկվում է նոր օսթանների ստեղծման նախագիծներ՝ Թալիշ (Գիլանից և Արդաբիլից), Ալբորզ (Թեհրանի օսթանից), Թեբես (Յազդից), Միջին Ադրբեջան (Արևելյան և Արևմտյան Ադրբեջաններից), Ւէդեստան (Իսֆահանից), Սիստան և Բելուջիաստան օսթանի բաժանում Սիստան օսթանի և Բելուջիստան օսթանի, Ֆարսը բաժանել Արևմտյան և Արևելյանի, նաև Թեհրանի շրջան ստեղծել և այլ:

Օսթանները վարչատարածքային միավորներ են վերին մակարդակի, դրանք իրեն հերթին բաժանվում են 324 շահրեստանների (շրջանների): Շահրեստանները բաժանվում են ավելի քան 740 բահշերի:

Այցելեք նաև[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]