Թուրքմենստան
| Թուրքմենստան
Türkmenistan
|
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
|
||||||
| Ազգային հիմն՝ Անկախ, չեզոք Թուրքմենստանի ազգային հիմն |
||||||
| Մայրաքաղաք | Աշխաբադ |
|||||
| Ամենամեծ քաղաք | մայրաքաղաք | |||||
| Պետական լեզու(ներ) | Թուրքմեներեն | |||||
| Շրջանային լեզու(ներ) | Ռուսերեն, Ուզբեկերեն | |||||
| Կառավարում | Նախագահական Հանրապետություն | |||||
| - | Թուրքմենիստանի նախագահ | Գյուրբանգյուլի Բերդիմուհամեդով | ||||
| Անկախություն | Սկսած ԽՍՀՄ-ից | |||||
| - | Հայտարարված | Հոկտեմբերի 27, 1991 | ||||
| - | Հաստատված | Դեկտեմբերի 8, 1991 | ||||
| Տարածք | ||||||
| - | Ընդհանուր | 488,100 կմ² (52-րդ) 188,456 մղոն² |
||||
| - | Ջրային (%) | 4.9 | ||||
| Բնակչություն | ||||||
| - | Դեկտեմբեր 2006 նախահաշիվը | 5,110,023 (113-րդ) | ||||
| - | Խտություն | 9.9 /կմ² (208-րդ) 25.6 /մղոն² |
||||
| ՀՆԱ (ԳՀ) | 2006 գնահատում | |||||
| - | Ընդհանուր | $45.11 բիլիոն (86-րդ) | ||||
| - | Մեկ շնչի հաշվով | $8,900 (95-րդ) | ||||
| ՄԶՀ (2003) | 0.738 (միջին) (97-րդ) | |||||
| Դրամական միավոր | Թուրքմեն մանաթ (TMM) |
|||||
| Ժամային գոտի | TMT (UTC+5) | |||||
| - | Ամռանը (DST) | (UTC+5) | ||||
| Ինտերնետ | .tm | |||||
| Հեռախոսային կոդ | +993 | |||||
Թուրքմենստան, պետություն Ասիայում: Սահմանակից պետություններն են Ղազախստանը, Ուզբեկստանը, Աֆղանստանը և Իրանը։ Ընկած է Կասպից ծովի և Ամուդարիա գետի միջև, ըստ որում՝ Թուրքմենստանի կազմի մեջ են մտնում կասպիցծովյան մի քանի մանր կղզիներ։ Անապատների և օազիսների երկիր է։ Տարածքի մեծ մասը գրավում է Կարակում անապատը։ Հարավում Իրանի սահմանով ձգվում են Թուրքմենախորասանյան և Կոպետդաղի լեռները։
Կլիման և բնությունը [խմբագրել]
Կլիման խիստ ցամաքային է։ Աշխարհի ամենաչոր երկրներից է։ Որոշ շրջաններում տարեկան միջին տեղումների քանակը կազմում է ընդամենը 12 մմ: Խոշորագույն գետը Ամուդարիան է։ Նրանից սկիզբ են առնում բազմաթիվ ջրանցքներ, որոնք հնարավորություն չեն տալիս, որպեսզի ջուրը Արալյան լիճ հասնի: Թուրմենստանը հարուստ է նավթով, գազով, ծծումբով, կերակրի աղով, կրաքարով: Հողերը ավազային և կավային խառնուրդ են պարունակում և առանց ոռոգման պիտանի չեն։ Բուսականությունը քսերոֆմ (չորասեր) է։ Առավել շատ բուսատեսակներ կան Կոպետդաղում։ Կենդանատեսակներից տարածված են մողեսները, օձերը, կճղակավորները։
Բնակչությունը [խմբագրել]
Բնակչությունը 4.884.887 մարդ է։ Բնակչությունը աճում է շատ արագ։ 1989-2001թթ. բնակչությունը կրկնապատկվել է։ Բնական աճը 2,5% է։ Խտությունը` 10մարդ/քկմ: Բնակչության 89% տոկոսը մուսուլման է/սունի/, 9% քրիստոնյա, իսկ 2% դավանում է կոնֆուցիականություն։ Պետական լեզուն թուրքմեներենն է, որին տիրապետում է բնակչության 72%, ռուսերեն գիտի բնակչության 12%, իսկ ուզբեկերեն`9%։ Որբանիզացման մակարդակը 52% է։ Խոշոր քաղաքներն են Աշխաբադը, Դաշոգուզը, Թուրքմենբաշը/ նախկինում` Կրասնովոդսկ/։ Բնակչությունն ունի զարգացման ցածր մակարդակ։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թուրքմենստան կատեգորիայում։ |
|
|
|
|---|---|
| ԱՊՀ անդամներ | |
| ԱՊՀ-ի զուգորդավորված անդամներ | |
| ԱՊՀ-ի փաստացի անդամներ | |
| Նախկին անդամներ | |
|
|
||
|---|---|---|
| Անկախ պետություններ | ||
| Մասամբ ճանաչված պետություններ | ||
| Չճանաչված պետություններ | ||
| Այլ չճանաչված պետական կազմավորումներ | ||
| 1Մասամբ գտնվում են Եվրոպայում ըստ տարբեր բնույթի դասակարգումների։ | ||
|
|
|
|---|---|
1մասամբ Եվրոպայում |
|
|
||
|---|---|---|
| Քաղաք վելայաթի իրավունքներով | Աշխաբադ | |
| Վիլայաթներ | Ահալի վելայաթ • Բալկանի վելայաթ • Դաշողուզի վելայաթ • Լեբապի վելայաթ • Մարիի վելայաթ | |