Բեհիսթունի արձանագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեհիսթունի արձանագրություն
Bisotun*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Արձանագրության ժամանակակից տեսքը
Արձանագրության ժամանակակից տեսքը
Երկիր {{{2}}} Իրան
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Կոորդինատներ 34°23′18″ հս. լ. 47°26′12″ ավ. ե. / 34.388333° հս. լ. 47.436667° աե. ե.
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2006  (30-րդ նստաշրջան)
Համար 1222
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Portal.svg
Համաշխարհային ժառանգություն


Բեհիսթունի արձանագրություն, Աքեմենյան արքա Դարեհ Ա հրամանով մ.թ.ա. 523-521 թթ Բեհիսթուն ժայռի վրա փորագրված եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն) տեքստ։ Գտնվում է Պարսկաստանի Քիրմանշահ քաղաքի մոտ։ Ըստ նշանակության՝ Աքեմենյան Պարսկաստանի դարաշրջանին պատկանող մինչ այժմ գտնված ամենակարևոր արձանագրությունն է։ Վերծանվել է XIX դարի 30-40-ական թթ անգլիացի գիտնական Հենրի Ռոուլինսոնի կողմից։

Արձանագրությունը բովանդակում է Պարսից արքա Կամբյուսեսի մահից հետո Աքեմենյան տերության մեջ ծագած ապստամբությունների և դրանք Դարեհ Ա կողմից ճնշման պատմությունը։ Ապստամբած երկրների թվում հիշատակվում է նաև Հայաստանը (Հայաստանի համար հին պարսկերենով գործածված է «Արմինա», բաբելոներենով՝ Ուրարտու (Ուրաշտու) և էլամերենով՝ Հարմինուեա անունները), ընդարձակ տեղեկություններ կան հայաստանում ապստամբության ընթացքի վերաբերյալ։

Բեհիսթունի արձանագրությունը հայերի ապստամբության մասին[խմբագրել]

«Դարեհ թագավորն ասում է. Երբ ես Բաբելոնի մեջ էի գտնվում, իմ դեմ ապստամբեցին հետևյալ երկրները՝ Պարսկաստան, Շոշաստան, Մեդիա, Ասորիք, Եգիպտոս («Արմենիա»), Պարթևստան, Մարգիանա, Սատտագուշ (Պենջաբ), Աագաստան։

...Դարեհ թագավորն ասում է. Արդ՝ Արմենիա («Արմինա») ուղարկեցի մի արմեն («արմենիյա») իմ Դադարշիշ անունով ծառային, և այսպես պատվիրեցի. «Գնա նվաճի այդ ապստամբ ժողովուրդը, որ ինձ չի հպատակվում»։ Դադարշիշը գնաց Արմենիան նվաճելու։ Երբ նա եկավ Արմենիա՝ ապստամբները դուրս եկան Դադարշիշի դեմ նրան ճակատամարտ տալու համար։ Դադարշիշը ճակատամարտն ընդունեց։ Արմենիայի մեջ Զուզա անունով, մի ավան կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամու բանակից։ Թուրավահարա ամսի 8-ին էր (Ըստ Յուստիի՝ 19 ապրիլի 521 թ., իսկ ըստ Կյոնիգի՝ 21 մայիսի 521 թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ։

...Դարեհ թագավորն ասում է. Ապստամբները երկրորդ անգամ հավաքեցին իրենց ուժերը և նորից դուրս ելան Դադարշիշի դեմ պատերազմի։ Արմենիայի մեջ Տիգրա անունով մի բերդ կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը թշնամու բանակին հալածեց։ Թուրավահարա ամսի 18-ն էր (ըստ Յուստիի՝ 29 ապրիլի 521 թ., իսկ ըստ Կյոնիգի՝ 31 մայիսի 521 թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ։

...Դարեհ թագավորն ասում է. Ապստամբները երրորդ անգամ հավաքվեցին և դուրս ելան, Դադարշիշի դեմ պատերազմի։ Արմենիայի մեջ Ուհյամա անունով մի բերդ կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամի բանակից։ Թայգրաչի ամսի 9-ն էր (Ըստ Յուստիի՝ 20 մայիսի 521 թ., ըստ Կյոնիգի՝ 21 հունիսի 521 թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ։ Հետո Դադարշիշը, հնազանդվելով իմ հրամանին՝ մնաց Արմենիայում, մինչդեռ ես իմ նիզակը ուղղում էի դեպի Մեդիա։

...Դարեհ թագավորն ասում է. այնուհետև Արմենիա ուղարկեցի Վահումիսա անունով մի պարսկի, իմ ծառային, և այսպես պատվիրեցի. «գնա, նվաճիր այդ ապստամբ ժողովուրդն, որ ինձ չի հնազանդվում»։ Վահումիսան գնաց Արմենիան նվաճելու։ Ապստամբները հավաքվեցին և դուրս ելան Վահումիսայի դեմ պատերազմի։ Ասորեստանի մեջ Իզալա անունով մի երկիր կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ սպանեց ապստամբների բանակից։ Անամակա ամսի 15-ն էր (ըստ Յուստիի՝ 18 հունվարի 520 թ. ըստ Կյոնիգի՝ 31 դեկտեմբերի 522 թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ» [1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1222
ռուս..անգլ..ֆր.