Իրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պարսկաստանից)
جمهوری اسلامی ايران <br
Իրանի Իսլամական Հանրապետություն
Իրանի դրոշ Իրանի Զինանշան
Նշանաբան՝
"Անկախություն, ազատություն, Իսլամական Հանրապետություն"
(1979-)
Ազգային հիմն՝
դե յուրե՝ Սորուդ-է Մելլի-է Իրան; դե ֆակտո՝ Էյ, Իրա՛ն
Իրանի դիրքը
Մայրաքաղաք Թեհրան
35°41′N, 51°25′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզու(ներ) պարսկերեն
Կառավարում Իսլամական Հանրապետություն
 -  Հոգևոր Առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի
 -  Նախագահ Հասան Ռոհանի, մինչև 03.08.2013թ.
Հիմնում
 -  Պրոտո-Էլամական Ժամանակ մ.թ.ա. 3200-մ.թ.ա. 2700 
 -  Էլամական ժամանակաշրջան մ.թ.ա. 2700-մ.թ.ա. 550 
 -  Մարաստան մ.թ.ա. 720-մ.թ.ա. 550 
 -  Աքեմենյաններ մ.թ.ա. 550-մ.թ.ա. 330 
 -  Պարթևստան մ.թ.ա. 248-մ.թ. 224 
 -  Սասանյաններ 224–651 
 -  Սեֆյաններ մայիս 1502 
 -  Առաջին Սահմանադրություն 1906 
 -  Իսլամական Հեղափոխություն 1979 
Տարածք
 -  Ընդհանուր 1,648,195 կմ² (18-րդ)
 -  Ջրային (%) 0.7
Բնակչություն
 -  2013 նախահաշիվը 79 853 900 (18-րդ)
 -  2006 մարդահամարը 70,472,846 (17-րդ)
 -  Խտություն 42 /կմ² (158-րդ)
109 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $610.4 միլիարդ (19-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $8,900 (69-րդ)
Ջինի (1998) 43.0 (միջին
ՄԶՀ (2004) Green Arrow Up Darker.svg 0.746 (միջին) (96-րդ)
Դրամական միավոր Իրանական ռիալ (ريال) (IRR)
Ժամային գոտի IRST (UTC+3:30)
 -  Ամռանը (DST) չգործածված (UTC+3:30)
Ինտերնետ .ir
Հեռախոսային կոդ +98

Իրան (պարսկերեն՝ ايران, Իրան; ՄՀԱ՝ [iːˈɾɒn]), պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն (պարսկերեն՝ جمهوری اسلامی ايران)։ Իրանի անունը ծագել է հին պարսկերեն Արիյանամ Խշաթամ՝ Ariyānām Xšaçam, Արիների Աշխարհ անունից։[1][2][3][4][5]

Ֆիզիկա-աշխարհագրական ակնարկ[խմբագրել]

Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավ արևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը՝ Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջստան՝ մոտ 2250 կմ։ Երկրի տարածքը կազմում է 1 միլիոն 648 հազար կմ²։ Այն հավասար է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Դանիայի տարածքները միասին վերցրած։ Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ։ Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում՝ Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով։

լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։ Ռելիեֆը շատ բարդ է, բարձրությունների տատանումները՝ խիստ կտրուկ։

Կլիման[խմբագրել]

Իրանի կլիման նրա տարածքի մեծ մասում չոր և ցամաքային է։ Տեղումները չափազանց քիչ են՝ համենայն դեպս երկրի տարածքի մեծ մասում։ Առավել շատ տեղումներ լինում են տարվա ձմեռային և գարնանային շրջաններում։ Առանձնապես չոր է Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում, քանի որ ծայրամասային լեռները կլանում են ողջ խոնավությունը։ Երկրի ամենախոնավ շրջանը Կասպից ծովի առափնյա շրջանն է։ Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում են գտնվում երկու ամենախոշոր անապատները՝ Դաշթե-Քեվիր և Դաշթե-Լութ անապատները, որոնք զբաղեցնում են երկրի տարածքի մեկ ութերորդ մասը։ Մեծությամբ երրորդ անապատը Ջազմուրյան անապատն է։ Առհասարակ ամառն Իրանում ամենուրեք շոգ է և չոր՝ բացառությամբ Կասպից ծովի ափերի։ Իրանական բարձրավանդակի ներքին անապատներում և երկրի հյուսիս-արևելքում ձմռանը հազվագյուտ չեն սառը օդային զանգվածների ներխուժումները Սիբիրից և Արկտիկայից, որի պատճառով տեղի է ունենում ջերմաստիճանի կտրուկ անկում՝ մինչև -20, -25 աստիճան։ Միաժամանակ երկրի շատ շրջաններում ամառային շոգը գերազանցում է +30, +35 աստիճանը։

Բնակչությունը[խմբագրել]

Իրանը բնութագրվում է ազգային կազմի խայտաբղետությամբ։ Իրանում ապրում է շուրջ 30 ժողովուրդներ և ցեղեր՝ ինչպես իրանական ծագման՝ պարսիկներ, քրդեր, գիլյացիներ, բելուջներ, բախթիարներ, լուրեր, ազարիներ (բնիկ իրանցիներ, պատմական Ատրպատական նահանգի՝ ներկայիս Արևելյան և Արևմտյան Ազարբայջան և Արդաբիլ նահանգների բնակիչներ) և այլն, այնպես էլ ոչ իրանական ծագման ազգեր ու ժողովուրդներ՝ հայեր, ասորիներ, արաբներ, թուրքմեններ և այլն։

Վարչական բաժանում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Իրանի վարչական բաժանում

Իրանի Իսլամական Հանրապետության վարչական բաժանման միավորը՝ օսթանն է, որի հին հայկական ձևը ոստանն է։ Ամեն օստանի ղեկավարը - օսթանդարն է։ Միապետության ժամանակ օստանդարներին նշանակում էր շահը, իսկ այսօր Ներքին Գործերի Նախարարությունը և դա հաստատում է երկրի նախագահը։ Մինչև 1950 թվական Իրանը բաժանված է եղել 12 օսթանի։ 1950-1960 թվականներին նրանք հասել էին մենչև 10։ 1970-ներին դրանց թվաքանակը դարձավ 23։ 1987 թվականին Կենտրոնային օսթանը բաժանեցին 2 օսթանների՝ Թեհրանի (1) և Մերքեզի (3)։ 1993-1997 թվականներին ստեղծվել են Արդաբիլ (6), Քում (2), Ղազվին (4) և Գոլեստան (27) օսթանները։ 2004 թ. Խորասանը, որը ամենամեծ օստանն է բաժանվել է 3 օստանի (28, 29, 30)։ Դրա փոքր մասնիկը անց է կցել Յազդ օսթանին։

Օսթանները վարչատարածքային միավորներ են վերին մակարդակի, դրանք իրեն հերթին բաժանվում են 324 շահրեստանների (շրջանների)։ Շահրեստանները բաժանվում են ավելի քան 740 բահշերի։

Պետական կարգը[խմբագրել]

1979 թվականին ընդունված սահմանադրության համաձայն Իրանը հանդիսանում է իսլամական հանրապետություն։ Ժամանակակից աշխարհում շատ քիչ իրական թեոկրատական պետություն է մնացել, որոնցից մեկը հենց Իրանի Իսլամական Հանրապետությունն է։

Պետության գլուխ[խմբագրել]

Պետության գլուխն է համարվում հոգևոր առաջնորդը, որին նաև անվանում են «Ռահբար մոազզամ», ով նաև հանդիսանում Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է այաթոլլա Ալի Խոմեյնին։ Նա ընտրվում է Էքսպերտների Խորհրդի կողմից և ձևականորեն պատասխանատու է նրանց առջև։

Գործադիր իշխանություն[խմբագրել]

Երկրի երկրորդ դեմքն է համարվում նախագահը։ Ըստ էությամբ նա կատարում է վարչապետի գործառույթները, որի պաշտոնը հեղափոխությունից հետո վերացվեց։ Երկրի նախագահը հանդիսանում է կառավարության գլուխը։ Նա է նշանակում և ղեկավարում երկրի 21 նախարարներին։ Նախագն ընտրվում է 4 տարի ժամկետով, ընդորում, անմիջապես 2 անգամից ավել ընտրվել չի կարող։ Նախագահի թեկնածությունը հաստատում է Սահմանադրության Պահապանների Խորհուրդը։

Օրենսդիր իշխանություն[խմբագրել]

Իրանի խորհրդարանը, որը կոչվում է Մեջլիս, միապալատ է։ Մեջլիսն ունի 290 անդամ, որոնք ընտրվում են համաժողովրդական ընտրություններով 4 տարի ժամկետով։ Մեջլիսի դեպուտատների թեկնածությունը նույնպես հաստատվում է Պահապանների Խորհրդի կողմից։

Սահմանադրության Պահապանների խորհուրդը հատուկ մարմին է, որը բաղկացած է 12 հոգուց (6 մահմեդական հոգևորականության ներկայացուցչից և 6 իրավաբանից)։ Նրա իրավասությունների մեջ է մտնում հաստատել նախագահի և Մեջլիսի դեպուտատների թեկնածությունները, ինչպես նաև հետևել Մեջլիսի աշխատանքին։ Նա վետոի իրավունք ունի Մեջլիսի օրինագծերի նկատմամբ։

Նպատակահարմարության խորհուրդը Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդակցական մարմին է, որը բաղկացած է 28 հոգուց և նրա պարտականությունների մեջ է մտնում լուծել Պահապանների խորհրդի և Մեջլիսի միջև առաջացած հակասությունները։

Դատական իշխանություն[խմբագրել]

Իրանի դատական համակարգը կազմված է Ժողովրդական դատարանից և Հեղափոխական դատարանից։ Առանձին դատական մարմին է հանդիսանում Հատուկ հոգևոր դատարանը։

Էքսպերտների խորհուրդ[խմբագրել]

Էքսպերտների Խորհուրդը բաղկացած է 86 հոգևորականներից, որոնք 8 տարի ժամկետով ընտրվում են ժողովրդի կողմից։ Էքսպերտենրի խորհուրդը ընտրում է երկրի առաջնորդին, ինչպես նաև իրավունք ունի ցանկացած պահի գահընկեց անել վերջինիս։

Զինված ուժերը[խմբագրել]

Իրանի զինված ուժերի թվաքանակը 545.000 է, պահեստազորը՝ 1800.000. Ռազմական բյուջեով զբաղեցնում է 25-րդ տեղը աշխարհում՝ 9.041 միլիարդ դոլլար.

Մշակույթը[խմբագրել]

Իրանի օրացույցները[խմբագրել]

Այցելեք նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. V.Jayaram (9 January 2007)։ «The Concepts of Hinduism – Arya»։ Hinduwebsite.com։ http://www.hinduwebsite.com/hinduism/concepts/arya.asp։ Վերցված է 18 June 2011։ 
  2. «Iranian Languages»։ LSS.wis.edu։ 2006-02-21։ էջ՝ 26–7։ http://wayback.archive.org/web/20060221034145/http://imp.lss.wisc.edu/~aoliai/languagepage/iranianlanguages.htm։ Վերցված է 2013-06-21։ 
  3. «"Iran – The Ancient Name of Iran", N.S. Gill»։ Ancienthistory.about.com։ 4 September 2010։ http://ancienthistory.about.com/od/persianempiremaps/qt/Iran.htm։ Վերցված է 18 June 2011։ 
  4. Bailey, Harold Walter (1987). «Arya». Encyclopaedia Iranica. 2. New York: Routledge & Kegan Paul. pp. 681–683. http://www.iranicaonline.org/articles/arya-an-ethnic-epithet. 
  5. MacKenzie, David Niel (1998). «Ērān, Ērānšahr». Encyclopedia Iranica. 8. Costa Mesa: Mazda. http://www.iranicaonline.org/articles/eran-eransah. 


Wiktfavicon en.svg Ընթերցեք Իրան բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։