Ակրոտիրի և Դեկելիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ակրոտիրի և Դեկելիա
Akrotiri and Dhekelia
(Western and Eastern)
Sovereign Base Areas
Ակրոտիրի և Դեկելիա դրոշ Ակրոտիրի և Դեկելիա զինանշանը
Ազգային հիմն՝
«God Save the Queen»
Ակրոտիրի և Դեկելիա դիրքը
Մայրաքաղաք Եպիսկոպի (վարչական կենտրոն)
Ամենամեծ քաղաք Եպիսկոպի
Պետական լեզու(ներ) Անգլերեն, Հունարեն, Թուրքերեն
Կառավարում Պարլամենտական Հանրապետություն
Տարածք
 -  Ընդհանուր 254 կմ² 
 մղոն² 
 -  Ջրային (%) 1,444%
Բնակչություն
 -  2008 նախահաշիվը 14500 (7000 թուրք, 7500 բրիտանական զինվորներ իրենց ընտանիքների հետ) 
Դրամական միավոր Եվրո
Հեռախոսային կոդ +357

Ակրոտիրի և Դեկելիա[1] (անգլերեն՝ Akrotiri and Dhekelia), երկու բրիտանական հենակետեր Կիպրոսի տարածքում։ Մեծ Բրիտանիան միակողմանի կարգով հայտարարել է այդ շրջաններ իր «անդրծովյան տարածքները»։ Այսպիսով Մեծ Բրիտանիան ներկա է Միջերկրածովի արևելյան մասում։

Ակրոտիտի հենակետը (հունարեն՝ Ακρωτήρι, թուրքերեն՝ Agrotur; ներառնելով Եպիսկոպիի կայազորը) գտնվում է Կիպրոսի հարավում՝ էթնիկ հունական մասում, իսկ Դեկելիան (հունարեն՝ Δεκέλεια, թուրքերեն՝ Dikelya) - հյուսիսում՝ էթնիկ թուրքական մասում։

Աշխարհագրություն[խմբագրել]

Ակրոտիրին և Դեկելիան զբաղեցնում են Կիպրոս կղզու տարածքի 3%-ը։ Հողերի 60%-ը Կիպրոսի քաղաքացիների կամ Մեծ Բրիտանիայի հպատակների սեփականությունն է, իսկ 40%-ը պատկանում է Բրիտանական Թագի Պաշտպանության նախարարությանը։

Ակրոտիրին գտնվում է Կիպրոսի հարավում, Լիմասոլ քաղաքի մոտ։ Դեկելիան գտնվում է կղզու հարավ-արևելքում, Լարնակի քաղաքի մոտ։ Ակրոտիրիի տարածքը շրջապատված է Կիպրոսի հունական մասով, իսկ Դեկելիան սահմանակցում է և թուրքական մասի հետ, և ՄԱԿ-ի բուֆերային մասի հետ, որը բաժանում է կղզու հունական և թուրքական մասերը։ Դեկելիայի տարածքում գտնվում են Կիպրոսի Հանրապետության երկու անկլավները՝ Քսիլոտիմվու և Օրմիդիա գյուղերը։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ (2012)։ Աշխարհի պետությունների եւ տարածքների համառոտ տեղեկատու-բառարան։ Երևան: «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ, 7։ ISBN 978-99941-2-663-7։ 

Հղումներ[խմբագրել]