Կիպրոս

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիպրոսի Հանրապետություն
Κυπριακή Δημοκρατία (հունարեն)
Kıbrıs Cumhuriyeti (թուրքերեն)
Կիպրոսի դրոշ Կիպրոսի զինանշանը
Ազգային հիմն՝
Ύμνος εις την Ελευθερίαν
Ազատության հիմն
Կիպրոսի դիրքը
Մայրաքաղաք Նիկոսիա
35°08′N, 33°28′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզու(ներ) հունարեն, թուրքերեն
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիաս
Անկախություն Միավորված Թագավորությունից 
 -  Թվական օգոստոսի 16, 1960 
Տարածք
 -  Ընդհանուր 9,251 կմ² (167th)
3,572 մղոն² 
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 855,000 (154-րդ)
 -  2005 մարդահամարը 835,000 
 -  Խտություն 90 /կմ² (105-րդ)
233 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $23.74 բիլիոն (113th)
 -  Մեկ շնչի հաշվով $31,053 (25-րդ)
ՄԶՀ (2004) Green Arrow Up Darker.svg 0.903 (բարձր) (29-րդ)
Դրամական միավոր Euro (CYP)
Ժամային գոտի EET (UTC+2)
 -  Ամռանը (DST) EEST (UTC+3)
Ինտերնետ .cy
Հեռախոսային կոդ +357

Կիպրոս (հունարեն՝ Κύπρος, թուրքերեն` Kıbrıs) կամ պաշտոնապես` Կիպրոսի Հանրապետություն (հունարեն` Κυπριακή Δημοκρατία, թուրքերեն` Kıbrıs Cumhuriyeti) - պետություն է Միջերկրական ծովի արևելյան մասում` Թուրքիայից հարավ, որը գտնվում է նույնանուն կղզու վրա։

Կիպրոսը երրորդ ամենամեծ կղզին է Միջերկրականում և ամենասիրված շրջաններից մեկն է զբոսաշրջիկների համար։ Տարեկան ավելի քան 2,4 միլիոն զբոսաշրջիկ է այցելում այդ երկիրը։ Նախապես Կիպրոսը բրիտանական գաղութ էր։ Ստացել է անկախությունը Բրիտանիայից 1960 թվականին և 1961-ն դարձել է Ազգերի Համագործակցության անդամ հանրապետություն։ Կիպրոսի Հանրապետությունը զարգացած երկիր է և անդամ է Եվրոպական Միության՝ 2004մայիսի 1-ից սկսյալ։

1974-ին, կիպրացի հույների և թուրքերի միջև բախումներից հետո Թուրքիան գրավեց կղզու մեկ երրորդը։ Այդ պատճառով հազարավոր կիպրացիներ ստիպված եղան տեղահանվել և «անկախ» թուրք-կիպրական կարավարություն կազմվեց կղզու հյուսիսում։ Այդ իրադարձությունները և ստեղծված քաղաքական իրավիճակը տակավին դժվարություններ են պատճառում։

Կիպրոսի Հանրապետությունը, որն աշխարհի երկրների կողմից ճանաչված պետություն է, գերիշխանության պահանջներ է հայտարարել ամբողջ Կիպրոս կղզու և շրջակա ջրերի նկատմամբ, բայց de facto կղզին բաժանված է չորս մասի.

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ
Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով