Շվեյցարիա

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեյցարիայի Համադաշնություն
Schweizerische Eidgenossenschaft
Շվեյցարիայի դրոշ Շվեյցարիայի զինանշանը
Ազգային հիմն՝
Swiss Psalm
Շվեյցարիայի դիրքը
Մայրաքաղաք Բեռն
Ամենամեծ քաղաք Ցյուրիխ
Պետական լեզու(ներ) գերմաներեն
ֆրանսերեն
իտալերեն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 41,285 կմ² 
 մղոն² 
 -  Ջրային (%) 4.2
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 7,507,000 
 -  2000 մարդահամարը 7,288,010 
 -  Խտություն 182 /կմ² 
100 /մղոն²
Դրամական միավոր Շվեյցարական ֆրանկ (CHF)
Ժամային գոտի (UTC+1)
 -  Ամռանը (DST)  (UTC+2)
Ինտերնետ .ch
Հեռախոսային կոդ +41

Շվեյցարիա (գերմաներեն՝ Schweiz, ֆրանսերեն՝ Suisse, իտալերեն՝ Svizzera, ռոմանշերեն՝ Svizra), պաշտոնական անվանում՝ Շվեյցարական Համադաշնություն (գերմաներեն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերեն՝ Confédération suisse, իտալերեն՝ Confederazione Svizzera, ռոմանշերեն՝ Confederaziun svizra) — պետություն Կենտրոնական Եվրոպայում։

Հյուսիսից սահմանակից է Գերմանիայի, հարավում՝ Իտալիայի, արևմուտքում՝ Ֆրանսիայի, արևելքում՝ Ավստրիայի և Լիխտենշտայնի հետ: Անվանումը ծագում է Շվից կանտոնի անունից, որն իր հերթին կազմվել է հին գերմաներեն «վառել» բառից:

Շվեյցարիան գտնվում է Արևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում:Երկրի երեք հինգերորդ մասն զբաղեցնում են ուղաձիգ ժայռերով, անհատակ վիհերով և շառաչող ջրվեժներով լեռները, որոնց գագաթները ծածկված են հավերժական սառույցով: Շվեյցարիայում մինչև այժմ պահպանվել է մի գեղեցիկ լեգենդ դիպուկ նետաձիգ Վիլհելմ Տելլի մասին:Շատ դարեր առաջ Շվեյցարիայում իշխում էին ավստրիացիները, որոնք դաժանորեն ճնշում էին շվեյցարացիներին:Ավստրիական կուսակալը գլխարկը կախել էր իր տան առջև ցցված ձողից և հրամայել, որ շվեյցարացիներն անցնելիս խոնարհվեն նրա առջև:Ազատասեր Վիլհելմ Տելլը հրաժարվում է կատարել կուսակալի վիրավորական քմահաճույքը:Կատաղած բռնակալը հրամայում է բռնել նրան. իբրև պատիժ Տելլը պետք է նետահարեր իր որդու գլխին դրված խնձորը:Նրա արձակած նետը ծակում անցնում է խնձորը`առանց վնասելու տղային: Երկրորդ նետը ծակում է բռնակալի կուրծքը:Դա դառնում է ապստամբության ազդանշան, և շվեյցարացիները զավթիչներին վտարում են երկրից:Իրականում շվեյցարական ժողովրդի պայքարը երկարատև էր ու դաժան:Շվեյցարիան մշտական բանակ չունի:Ավելի քան 160 տարի է, որ նա չի մասնակցում ոչ մի պատերազմի:1815թ. Շվեյցարիայում օրենք է ընդունվել նրա «մշտական չեզոքության», այսինքն`միջազգային որևէ ընդհարման չմիջամտելու մասին:Տևական խաղաղությունը նպաստել է նրա տնտեսության զարգացմանը:Շվեյցարիայի ընդերքը աղքատ է օգտակար հանածոներով: Արդյունաբերության համար անհրաժեշտ գրեթե ամբողջ հումքը ներմուծվում է ուրիշ երկրներից:Դա է այն գլխավոր պատճառներից մեկը, որ Շվեյցարիայում զարգացած են ժամագործությունը, ոսկերչությունը և ուրիշ այնպիսի ճյուղեր, որոնք քիչ հումք են պահանջում: Շվեյցարիան հռչակված է հատկապես իր ժամացույցներով:Այստեղից ամեն տարի զանազան երկրներ է առաքվում շուրջ 80 մլն ժամացույց:Երկիրը հարուստ է լեռնային հրաշալի արոտավայրերով, այդ պատճառով էլ զարգացած անասնապահություն ունի: Չեզոք Շվեյցարիայում ապաստան են գտել Եվրոպայի բոլոր երկրների հեղափոխականները:Մոտ յոթ տարի այստեղ է ապրել Վ.Ի.Լենինը: Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնի մոտ գտնվող Ցիմերվալդ գյուղում 1915թ. գումարվել է շատ կարևոր մի կոնֆերանս, որը բանվորական շարժման պատմության մեջ հայտնի է Ցիմերվալդի կոնֆերանս անունով:


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ
Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով