Ցամաքային զորքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցամաքային զորքեր, աշխարհի շատ երկրների զինված ուժերի տեսակ։ Ցամաքային զորքերը յուրաքանչյուր պետության զինված ուժերի ամենամեծաթիվ տեսակն են և հենց ցամաքային զորքերին է բաժին հասնում հիմնական աշխատանքը ռազմական հակամարտության ընթացքում։

Որոշ երկրներում կոչվում է ցամաքային զորքեր, մյուսներ երկրներում ուղղակի Բանակ (օրինակ, ԱՄՆ-ի բանակ)։ Ավանդորեն ցամաքային զորքերը կազմված են հետևազորային, հեծյալ, հրանոթային, մոտորիզացված և մեխանիզացված ստորաբաժանումներից, մասերից և միավորումներից։ Ցամաքային զորքերը կարող են նաև ունենալ սեփական ավիացիոն ստորաբաժանումները, որոնք կոչվում են Ցամաքային զորքերի ավիացիա, Բանակային ավազիա կամ էլ ՀՕՊ (Հակաօդային պաշտպանության) զորքեր։