Պորտուգալիա
| República Portuguesa Պորտուգալիայի Հանրապետություն |
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
|
||||||
| Ազգային հիմն՝ A Portuguesa |
||||||
| Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք |
Լիսաբոն | |||||
| Պետական լեզու(ներ) | պորտուգալերեն | |||||
| Կառավարում | Հանրապետություն | |||||
| Անկախություն | ||||||
| Տարածք | ||||||
| - | Ընդհանուր | 92,391 կմ² մղոն² |
||||
| - | Ջրային (%) | 0.5 | ||||
| Բնակչություն | ||||||
| - | 2005 նախահաշիվը | 10,495,000 | ||||
| - | 2001 մարդահամարը | 10,148,259 | ||||
| - | Խտություն | 114 /կմ² 295 /մղոն² |
||||
| Դրամական միավոր | Եվրո (EUR) |
|||||
| Ժամային գոտի | WET | |||||
| - | Ամռանը (DST) | DST (UTC+1) | ||||
| Ինտերնետ | .pt | |||||
| Հեռախոսային կոդ | +351 | |||||
Պորտուգալիա (պորտ.՝ República Portuguesa), պետություն Հարավային Եվրոպայում, Պիրենեյան թերակղզում: Արևելքից և հարավից սահանակից ի Ատլանտյան օվկիանոսին հյուսիսում և արևելքում Իսպանիայի հետ Մայրաքաղաքը Լիսաբոնն է:
Բովանդակություն |
Աշխարհագրական դիրքը [խմբագրել]
Պորտուգալիա պետությունը գտնվում է Եվրոպայի ծայր հարավ-արևմուտքում` Պիրենեյան թերակղզու արևմուտքում: Նրա կազմի մեջ են մտնում նաև Ատլանտյան օվկիանոսի Ազորյան և Մադեյրա կղզիները: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով:Երկրի հյուսիսային մասը սարահարթային է: Գերիշխում են 1000-1200 մ բարձրությունները: Արևմուտքում լեռները զառիվայր իջնում են դեպի ապամերձ հարթավայրերը:
Օգտակար հանածոները [խմբագրել]
Պորտուգալիան օգտակար հանածոներով հարուստ չէ. կան միայն վոլֆրամ ի(ամենախոշորը` Եվրոպայում), ուրանի (3-րդ տեղը Եվրոպայում), և անագի պաշարներ:
Պատմությունը [խմբագրել]
Ավելի քան 2000 տարի առաջ Պորտուգալիայի տարածքում ապրում էր լուզիտանների հնագույն ցեղը: Նրանք զբաղեցնում էին Պիրենեյան թերակղզու այն մասը, որը հարում է Ատլանտյան օվկիանոսին: Սակայն լուզիտանների հողը նվաճեցին հռոմեացիները և այնտեղ հիմնեցին Լուզիտանիա պրովինցիան: Ավելի քան 11 հարուրամյակ հետո այդտեղ ստեղծվեց պետություն: Երկիրը կառավարողներն ապրում էին Պորտուս Կալե կոչվող փոքրիկ տարածքում, և այդ պատճառով պետությունը կոչվեց Պորտուգալիա: 500 տարի առաջ պորտուգալական թագավորները եվրոպական ամենահզոր տիրակալներից էին: Վասկո դա Գամայի կողմից Հնդկաստան տանող ծովային ուղու հայտնագործումը 1498թ-ին սկզբնավորեց պորտուգալական նվաՃումներն Ասիայում և Աֆրիկայում: Նոր ժամանակներում ազգային-ազատագրական պայքարի ծավալման հետևանքով Պորտուգալիան ստիպված եղավ հրաժարվել իր գաղութներից: 1970-ական թվականներին անկախությունշնորհվեց Մոզամբիկին, Գվինեա բիսաու, Անգոլա գաղութներին:
Բնությունը [խմբագրել]
Կլիման մերձարևադարձային միջերկրածովային է` շոգ ամառով և անձրևային ձմեռով: Խոշոր գետերն են Դորուն(Դուերո), Տեժուն և Գվադիանան: Երկրի հարավային շրջաններում գերակշռում է միջերկրածովային տիպի բուսականությունը: Անտառներն զբաղեցնում են տարածքի 5%-ը: Լեռներում կան կաղնու, շագանակենու անտառներ, ափամերձ վայրերում` նոճու, խցանակաղնու, նվենու պուրակներ: Շատ են լեռնային մարգագետինները: Կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը, կզքիսը, իսպանական նապաստակը, ալժիրական ոզնին և այլն:
Տնտեսությունը [խմբագրել]
Պորտուգալիան զարգացած արդյունաբերական երկիր է: Հնուց ի վեր համաշխարհային շուկա է արտահանում գինիներ որոշ գինիների անվանումներ դարձել են հատկանշական,օրինակ` պորտվեյն, մադեյրա, մուսկատել և այլն,պահածոյացած սարդինա ձուկ, խցանանյութ: Մեքնաշինության ճյուղոերից առանձնանում են նավաշինությունն ու նավանորոգումը: Զարգացած է նաև քիմիական արդյունաբերությունը: Մանածագործական արտադրանքի մեծ մասն արտահանվում է: Արգավանդ են Պորտուգալիայի հողերը: Աճում են ցորեն, եգիպտացորեն, խաղող, նարնջենի, ձիթենի, խցանակաղնի: Խաղողագործությունը, պտղաբուծությունը, ձիթապտղի մշակումը տարածված է ամենուրեք` հատկապես ափամերձ շրջաններում, Տեժու և Դորու գետերի հովիտներում: Տնտեսության կարևոր ճյուղ է զբոսաշրջությունը, որի համար այստեղ առկա են առողջավայրային-զբոսաշրջային հանալի պայմաններ` նպաստավոր կլիմա, հարմար լողափեր, պատմաճարտարապետական հուշարձաններ, թանգարաններ: Պորտուգալիա ժամանող զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար է երկրի բնակչության թվաքանակին:
Արտաքին հղումներ [խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պորտուգալիա կատեգորիայում։ |
| Ընթերցեք Պորտուգալիա բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։ |
|
|
|
|---|---|
