Ճապոնիա

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնիա
Japan sea map.png
Ճապոնիայի կայսերական կնիքը

Բովանդակություն

[խմբագրել] Ընդհանուր տեղեկություններ

Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է: Մյուսներից զգալիորեն տարբերվում է իր աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և բնութագրական այլ գծերով: Ճապոնացիներն իրենց երկիրն անվանել են Նիհոն կամ Նիպոն: Չինաստանի հյուսիսում այդ երկիրն անվանել են ժի բեն գո, իսկ հարավում` Յա պոն գո հիերոգլիֆներով: Հենց այս վերջին ձևն էլ, որոշ փոփոխությամբ, տարածվել և ընդունվել է աշխարհի պետությունների, այդ թվում նաև` Հայաստանի Հանրապետության կողմից: Այսպիսով` Ճապոնիա բառն ունի չինարեն ծագում և նշանակում է «Ծագող արեգակի երկիր», ինչը խորհրդանշված է երկրի դրոշի վրա:

Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ` Ռյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա: Ճապոնիան դեռևս տարածքային չլուծված խնդիրներ ունի հարևան պետությունների հետ և, մասնավորապես` Ռուսաստանից պահանջում է 1945 թվականին ԽՍՀՄ գրաված 4 կղզիները` Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Համոբայը:

Տարածքի չափով Ճապոնիան գերազանցում է եվրոպական տերություններից շատերին: Հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածության պատճառով երկրի կլիմայական պայմանները բազմազան են:

[խմբագրել] Մայրաքաղաքը

Տոկիո

[խմբագրել] Պատմությունը

Ճապոնիայի պատմությունը սկիզբ է առնում դեռևս մ.թ.ա. 11000—300 թթ։ Այդ մասին վկայում են տեղի հին հուշակոթողները։

1603 թվականին Սյոգունատա Տոկուգավայի կողմից սկիզբ է դրվում Ճապոնիայի աշխարհից մեկուսացմանը, սկսված եվրոպացիների առևտրական և մշակությաին շփումների համար։ XVII—XIX դարերի ընթացքում Ճապոնիան ապրում է կայունացման և մշակութային զգալի աճ:

ԱՄՆ հետ պայմանագրի ստորագրումից հետ, 1854 թվականին բացելով իր ծովային սահմանները, Ճապոնիայում կարգավորվում են սոցիալ-տնտեսական զարգացումները։ 1860-ական թվականներից հետո սկսված Ճապոնիան արևմուտքի օգնությամբ կարողանում է կառուցել հզոր բանակ, որի հաշվին օկուպացնում է Թայվանն ու Կորեան: 1930-ական թվականների Ճապոնիան Չինաստանի հյուսիս-արևելյան օկուպացված մասում կառուցում է ծովային պետություն Ման-Չժոու-գոն։ 2-րդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ Ճապոնիան գրավում է Ասիայի մի անբողջ հատված, ընդհուպ մինչև Ինդոնեզիա, 1944 թվականին չհաջողված փորձ կատարելով, մտնել Հնդկաստան: 1945 թվականին ատոմային ռմբակոծություններից հետո, սեպտեմբերի 2-ին ստորագրվում է պայմանագիր, համաձայն որի Ճապոնիային արգելվում է Զինված ուժեր ունենալ, իսկ Սախալինի հարավը և Կուրիլական կղզիները անցնում են ԽՍՀՄ տիրպետության տակ:

1945 թվականից հետո ԱՄՆ և Եվրոպայի աջակցությամբ Ճապոնիայի տնտեսությունը կտրուկ աճ է ունենում (Ճապոնական տնտեսական հրաշքը):

1970 թվականից սկսած Ճապոնիայի տնտեսությունը 2-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում, զիջելով Միացյալ Նահանգներին: Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը:

2005—2007 թվականներին Ճապոնիան ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է:

Ճապոնիան պետություն է Ասիայի խաղաղօվկիանոսյան ափերից դեպի արևելք ընկած կղզեխմբի վրա` աշխարհի այն կողմում , որտեղից ծագում է արևը: Հնուց ի վեր ճապոնացիներն իրենց երկիրն անվանում են Նիպպոն կամ Նիհոն, որը կազմված է 2 հիերոգլիֆային նշաններից` «արև» և «հիմք»: Ճապոնական դրոշի կարմիր արևային շրջանակը և պետական զինանշանի կլոր ոսկեծաղիկը` քրիզանթեմը, նույնպես խորհդանշում են ծագող արևը:

Ճապոնական կղզիների աղեղը տարածվում է հյուսիսից հարավ` ավելի քան 3,5 հզ. կմ երկարությամբ, զբաղեցնում է 4 խոշոր` Հոկայդո, Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու և գրեթե 4 հզ. մանր կղզիներ: Ճապոնական կղզիների ողջ տարածքի գրեթե 3/4-ը զբաղեցնում են խիտ անտառներով ծածկված բարձրաբերձ երիտասարդ լեռները, որտեղ դեռ շարունակվել է լառնակազմությունը: Ամենաբարձր Ֆուձիյամա գործող հրաբուխն է , որը ճապոնացիների սրբազան լեռն է և նրա բարձրությունը կազմում է 3776 մ: Ի դեպ` Ֆուձի_ յաման արտաքին գծագրությամբ շատ նման է Մասիսին: Յուրաքանչյուր ճապոնացի իր պարտքն է համարում տանն ունենալ Ֆուձիի նկարը: Ճապոնիայում այսօր էլ շատ են գործող հրաբուխները և հաճախակի են ուժեղ ու նույնիսկ կործանարար երկրաշարժերը: Առանձնապես մեծ ավերածություններ և մարդկային զոհեր են պատճառել 1903, 1923, 1994_ թթ-ի երկրաշարժերը:

Ոչ մեծ դաշտավայրեր գտնվում են ափամերձ շրջաններում: Ամենաընդարձակը Կոնտոյի դաշտավայրն է, որտեղ գտնվում է երկրի մայրաքաղաք Տոկիոն: Ընդերքում կան օգտակար հանածոներ, սակայն դրանց պաշարները մեծ չեն: Երկիրը համեմատաբար հարուստ է քարածխով, պղնձով, կան տիտանի, մանգանի, երկաթի, ուրանի, ծծմբի պաշարներ:

Ճապոնական կղզիների մեծ ձգվածությունն անդրադառնում է կլիմայի վրա: Այն գերազանցապես մուսսոնային է, հաճախակի են արևադարձային փոթորիկները` թայֆունները, որոնք զգալի վնաս են պատճառում տնտեսությանը:

Գետերը հորդառատ են, հարուստ` սահանքներով ու ջրվեժներով: Խոշոր գետերն են` Սինանոն, Տոնեն, Քիսոն, Իսիկարին, լճերից` Բիվան:

Երկրի տարածքի 2/3-ը անտառածածկ է: Աճում են եղևնի, սոճի, նվենի, դափնի, ճապոնական նոճի: Անտառների պահպանումը, բնական և արհեստական զբոսայգիների ստեղծումը, լանդշաֆտների բարելավումը ճապոնացիների կենցաղի անբաժանելի մասն են: Երկրի տարածքի 13 տոկոսը հայտարարված է արգելոցային տարածք` Բանդայ, Ասահի, Նիկո, Տիբու, Սանգակու, Կրիսմա: Մեծ ժողովրդականություն է վայելում Հոնսյու կղզու Նիկո ազգային պարկը, որտեղ գտնվում է սրբազան Ֆուձիյաման: Կա նույնիսկ այսպիսի ասածվածք. «Ով չի եղել Նիկոյում, նա չի կարող խոսել գեղեցիկի մասին»:

Ճապոնիան Ասիայի միակ երկիրն է, որը միջնադարում չի ենթարկվել ավերիչ ներխուժումների, իսկ հետագայում էլ խուսափել է գաղութային կախվածությունից: Ճապոնիայի տարածքում մ.թ.ա. 7500 թ-ից ձևավորվել են նոր քարեդարյան ձյոմոն, ավելի ուշ` էյայոյի մշակույթները: Մ.թ. 3-րդ դարում կազմավորվել է Յամատո ցեղային միությունը, որի հիման վրա էլ ձևավորվել է Ճապոնական պետականությունը: Այն արդեն 710 թ_ին ուներ իր մշտական մայրաքաղաքը` Նարան:

1192 թվականից Ճապոնիան ղեկավարում էին սյոգունները, որոնց աջակցում էին ազնվական կալվածատերերը` իրենց ռազմիկներով` սամուրայներով: 16-րդ դարում Ճապոնիայում երևացին Եվրոպացիները, որոնք, առևտրին զուգահեռ, տարածում էին քրիստոնեությունը: Սամուրայները, ի դեմս օտարերկրացիներ տեսնելով լուրջ սպառնալիք, 1637 թվականից արգելեցին նրանց մուտքը Ճապոնիա, երկիրը մեկուսացավ արտաքին աշխարհից: 1854 թ-ին զենքի գործադրման սպառնալիքով ԱՄՆ-ը հասավ նրան, որ որոշ նավահանգիստներ բացվեցին օտարերկրացիների համար: 1868 թ-ին տապալվեց սյոգունների կառավարությունը, և իշխանության գլուխ անցավ Մուցուհիտո կայսրը:

1894-95 թթ.-ին ճապոնիան պատերազմ մղեց Չինաստանի, 1904-05 թթ.-ին`Ռուսաստանի դեմ: 1910 թ-ին Ճապոնիան բռնակցեց Կորեան` այն հայտարարելով իր գաղութը, իսկ 2_րդ համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո հարձակվեց ԱՄՆ_ին և Մեծ Բրիտանիային պատկանող Չափազանց բարդ ու հետաքրքրական է ճապոնական գիրը: Նրա հիմքում ընկած է 6_րդից 8_րդ դարերում ճինացիներց փոխառված և ճապոներենի առանձնահատկություններին հարմարեցված հիերոգլիֆները: Թերթ կարդալու համար, օրինակ, անհրաժեշտ է իմանալ մոտ 2 հզ. նշան, իսկ դրանց ընդհանուր թիվը 10 հզ_ից ավելի է: Իհարկե, դժվար է դրանք բոլորը հիշելը, և Ճապոնացիները գրքերում այս կամ այն նշանին հանդիպելիս հաճախ դիմում են բառարանի օգնությանը:

Միաժամանկան Ճապոնիայում գոյություն ունի վանկակազմիչ այբուբեն: Տեքստերի բառերի մեծ մասի արմատները գրվում են հիերոգլիֆներով, իսկ քերականական վերջավորությունները` վանկակազմիչ այբուբենով: Տեքստերը կարդացվում են վերևից ներքև և աջից ձախ: Եվ չնայած նշված բարդություններին` Ճապոնիան համատարած գրագիտության երկիր է: 6 տարեկանից երեխաները հաճախում է դպրոց, իսկ 10-ամյա կրթությունը պարտադիր է: Բարձագույն ուսումնական հաստատուջթյուններում ուսումը վճարովի է, բայց կան նաև անվճար պետական համալսարաններ, որտեղ ընդունվելու համար պետք է հաղթահարել մրցակցային մեծ դժվարություններ:

խաղաղօվկիանոսյան ռազմական հենակետրի վրա: Երբ խորհրդային զորքերը ջախջախեցին Կվանտունյան բանակը, իսկ ԱՄՆ_ը 1945 Թ-ին ատոմային ռուբեր նետեց Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա, Ճապոնիան 1945 թ_ին սեպտեմբերի 2_ին ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտը:

Բնակչության 99 տոկոսը ճապոնացիներ են. նրանք հազվադեպ են հեռանում իրենց հայրենիքից, այդ պատճառով էլ արտասահմանում ապրում է ճապոնացիների ընդամենը 1 տոկոսը: Ճապոնացիները դավանում են միաժամանակ 2 կրոններ` սինթոիզմ և բուդդայականություն: Սինթոիզմին են հետևում հիմական կրոնակենցաղային ծեսերի, բուդդայականությանը` հոգեհանգստի, թաղման ծիսակատարությունների ժամանակ:

Խոշոր քաղաքներում տասնյակ կմ-երով ձգվում են ծովից նվաճված հողերի վրա կառուցված նավամատույցների, պահեստների, գործարանների ու ֆաբրիկաների շարքերը: Տոկիոն մայրաքաղաք է դարձել 1869 թ_ին և ստացել իր ներկայիս անվանումը, որը նշանակում է արևելյան մայրաքաղաք: Այն աշխարհի ամենագերբնակեցված քաղաքներից է և աչքի է ընկնում քաոսային կառույցներով: Քաղաքին բնորոշ են երկնաքերները, ստորգետնյա բազմահարկ կառույցները և շենքերից բարձր, կամրջաձև ավտոմոբիլային ճեպընթաց մայրուղիները: Բազմամիլիոն բնակչոևթյուն ունեն Տոկիո, Յոկիոհամա, Օսակա, Նագոյա, Սապպորո, Կոբե, Կիոտո, Ֆուկուոկա, Կավասակի, Սայտամա և այլ քաղաքներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնական արդյունաբերությունը, շնորհիվ ամերիկյան և արևմտաեվրոպական կապիտալ ներդրումների, բուռն վերելք ապրեց: Այսօր Ճապոնիան աշխարհի երկրորդ խոշոր արդյունաբերական տերությունն է ԱՄՆ_ից հետո, իսկ ճյուղերում նույնիսկ առաջէ անցել նրանց: Մեծ համբավ ունեն ճապոնական նավերը, հատկապես` գերհզոր լցանավերը, էլեկտրոնիկան, ավտոմեքենաները, արհեստական գործվածքներն ու մետաքսը, ճենապակե իրերը, խաղալիքները: Զարգացած է էլեկտրոնային և ռադիոտեխնիկական մեքենածինությունը: Ճապոնիային է պատկանում տեսաձայնագրիչների ու տեսախցիկների, հեռուստացույցների համաշխարհային արտադրության մեծ մասը, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների 1/10-ը: Ավտոմեքենաշինությունը կենտրոնացած է «Տոյոտա Ձիդոսյա», «Նիսան Ձիդոսյա», «Միցուբիսի», «Հոնդա», մենատիրությունների ձեռքերում:

Ճապենական դաշտերի գլխավոր մշակաբույսը բրինձն է, որը լիովին բավարարում է երկրին: Ճապոնիայում մշակում են ցորեն, գարի, սոյա, շաքար և այլ սննդամթերքներ, որոնց զգալի մասն արտահանվում է:

Ճապոնիան հին ու զարգացած մշակույթի երկիր է. ուշագրավ են հին և ժամանակակից վարպետների արվեստը, բնապատկերային գեղանկարչությունը, ճենապակու արվեստը, ճարտարապետությունը, թատրոնը, տիկնիկային թատրոնը: Հայտնի է հատկապես Կաբուկի թատրոնը, որն սկիզբ է առել թափառաշրջիկ երգիչների ու պարողների կատարումնեևից և մինչև օրս էլ ժողովրդական է: Ճապոնացիները հայտնի են ծաղկեփնջեր կազմելու և գաճաճ ծառեր մշակելու յուրահատուկ արվեստով: Համաշխարհային ճանաչում են գտել ճապոնական ձյուդո, կարատե, սումո մարզաձևերը:

Ճապոնիան հայտնի է իր հրաշալի ճարտարապետական ու պատմական հուշարձաններով`Բուդդայի հսկայական արձաններով ու տաճարներով, մեհյաններով, գեղատեսիլ լանդշաֆտային զբոսայգիներով և թագավորական դղյակներով: Ճապոնական հուշարձանների մեջ առանձնահատուկ տեղ ունի Հիրոսիմայի`ատոմայինն ռմբակոծության զոհերի հուշահամալիրը, որն ամեն տարի օգոստոսի 6-ին իր զանգերի տխուր ղողանջով ամբողջ աշխարհին հիշեցնում է 1945 թ-ի այդ մեծ ողբերգության մասին:

Ճապոնացիների տնային կենցաղը շատ բանով տարբերվում է եվրոպականից: Օրինակ` ճապոնական տներում կահույք գրեթե չկա: Հատակին փռված են բրնձի ծղոտից գործված խսիրներ: Տուն մտնելիս կոշիկները հանում են ու թողնում դռան շեմին, իսկ ներսում խսիրների վրա քայլում են գուլպաներով: Ճաշում են հատակին նստած, հատակին էլ անկողին են գցում:

Թեպետ ճապոնական քաղաքներում շատ են եվրոպական խոհանոց ունեցող ճաշարաններն ու ռեստորանները, ճապոնացիները հիմնականում սնվում են իրենց ավանդական կերակրով` անալի եփած բրնձով, որն ուտում են թասիկներից` ձողիկներով: Օգտագործում են նաև աղ դրած բանջարեղեն ու ձկնեղեն, ծովամթերք: Ի դեպ` ձկան որսով Ճապոնիան աշխարհում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը: Հանրահայտ են գրողներ Կավաբատա Յասունարին, Կոբա Աբեն, Նոմա Հիրոսին, կինոռեժիսոր Կուրոսավա Ակիրան, կոմպոզիտոր Ջո Հիսիասին, գեղանկարիչ-դիզայներ Եսիտակա Ամանոն, ճարտարապետ Կիսե Կուրոկավան, գրաֆիկ Հիրոսիկի Անդոն, ֆիզիկոսներ Կասիբա Մասատակին, Յուկավա Հիդեկին, արդյունաբերողներ Հոնդա Սոչիրոն, Մորիտա Ակյոն, Մորի Մինորին և ուիշներ:

[խմբագրել] Պրեֆեկտուրաներ

Պրեֆեկտուրա Ճապոներեն Դրոշ Կենտրոն Տարածաշրջան Կղզի Բնակչություն
2008-ի հոկտեմբերի
Տարածք (կմ²)
Աիճի 愛知県 {{{2}}} Նաքոյա 名古屋 Ճուբու Հոնշու 7,043,235 5,153.81
Ակիտա 秋田県 {{{2}}} Ակիտա 秋田 Տոհոկու Հոնշու 1,189,215 11,612.11
Աոմորի 青森県 {{{2}}} Աոմորի 青森 Տոհոկու Հոնշու 1,475,635 9,606.26
Գիֆու 岐阜県 {{{2}}} Գիֆու 岐阜 Ճուբու Հոնշու 2,107,687 10,598.18
Գունմա 群馬県 {{{2}}} Մաեբաշի 前橋 Կանտո Հոնշու 2,024,820 6,363.16
Էհիմե 愛媛県 {{{2}}} Մածույամա 松山 Շիկոկու Շիկոկու 1,493,126 5,676.44
Իբարակի 茨城県 {{{2}}} Միտո 水戸 Կանտո Հոնշու 2,985,424 6,095.62
Իշիկավա 石川県 {{{2}}} Կանազավա 金沢 Ճուբու Հոնշու 1,180,935 4,185.32
Իվատե 岩手県 {{{2}}} Մորիոկա 盛岡 Տոհոկու Հոնշու 1,416,198 15,278.51
Կագավա 香川県 {{{2}}} Տակամածու 高松 Շիկոկու Շիկոկու 1,022,843 1,861.70
Կագոշիմա 鹿児島県 {{{2}}} Կագոշիմա 鹿児島 Կյուշու Կյուշու 1,786,214 9,132.42
Կանագավա 神奈川県 {{{2}}} Յոկոհամա 横浜 Կանտո Հոնշու 8,489,932 2,415.42
Կյոտո 京都府 {{{2}}} Կյոտո 京都 Կանսաի Հոնշու 2,644,331 4,612.93
Կոճի 高知県 {{{2}}} Կոճի 高知 Շիկոկու Շիկոկու 813,980 7,104.70
Կումամոտո 熊本県 {{{2}}} Կումամոտո 熊本 Կյուշու Կյուշու 1,859,451 6,908.45
Հիրոշիմա 広島県 {{{2}}} Հիրոշիմա 広島 Ճուգոկու Հոնշու 2,878,949 8,476.95
Հյոգո 兵庫県 {{{2}}} Կոբե 神戸 Կանսաի Հոնշու 5,550,742 8,392.42
Հոկկաիդո 北海道 {{{2}}} Սապպորո 札幌 Հոկկաիդո Հոկկաիդո 5,682,950 83,452.47
Ճիբա 千葉県 {{{2}}} Ճիբա 千葉 Կանտո Հոնշու 5,926,349 5,156.15
Միե 三重県 {{{2}}} Ծու Կանսաի Հոնշու 1,857,365 5760.72
Միյագի 宮城県 {{{2}}} Սենդաի 仙台 Տոհոկու Հոնշու 2,365,204 7,285.16
Միյազակի 宮崎県 {{{2}}} Միյազակի 宮崎 Կյուշու Կյուշու 1,170,023 6,684.67
Յամագատա 山形県 {{{2}}} Յամագատա 山形 Տոհոկու Հոնշու 1,244,040 9,323.34
Յամագուճի 山口県 {{{2}}} Յամագուճի 山口 Ճուգոկու Հոնշու 1,528,107 6,110.76
Յամանաշի 山梨県 {{{2}}} Կոֆու 甲府 Ճուբու Հոնշու 888,170 4,465.37
Նագանո 長野県 {{{2}}} Նագանո 長野 Ճուբու Հոնշու 2,214,409 12,598.48
Նագասակի 長崎県 {{{2}}} Նագասակի 長崎 Կյուշու Կյուշու 1,516,536 4,092.80
Նարա 奈良県 {{{2}}} Նարա 奈良 Կանսաի Հոնշու 1,442,862 3,691.09
Նիիգատա 新潟県 {{{2}}} Նիիգատա 新潟 Ճուբու Հոնշու 2,475,724 12,582.37
Շիգա 滋賀県 {{{2}}} Օծու 大津 Կանսաի Հոնշու 1,342,811 4,017.36
Շիզուոկա 静岡県 {{{2}}} Շիզուոկա 静岡 Ճուբու Հոնշու 3,767,427 7,328.61
Շիմանե 島根県 {{{2}}} Մածուե 松江 Ճուգոկու Հոնշու 761,499 6,707.32
Սագա 佐賀県 {{{2}}} Սագա 佐賀 Կյուշու Կյուշու 876,664 2,439.23
Սաիտամա 埼玉県 {{{2}}} Սաիտամա さいたま Կանտո Հոնշու 6,938,004 3,767.09
Վակայամա 和歌山県 {{{2}}} Վակայամա 和歌山 Կանսաի Հոնշու 1,069,839 4,725.55
Տոկյո 東京都 {{{2}}} Շինջուկու 新宿 Կանտո Հոնշու 12,059,237 2,187.08
Տոկուշիմա 徳島県 {{{2}}} Տոկուշիմա 徳島 Շիկոկու Շիկոկու 823,997 4,145.26
Տոճիգի 栃木県 {{{2}}} Ուծունոմիյա 宇都宮 Կանտո Հոնշու 2,004,787 6,408.28
Տոյամա 富山県 {{{2}}} Տոյամա 富山 Ճուբու Հոնշու 1,120,843 4,247.22
Տոտտորի 鳥取県 {{{2}}} Տոտտորի 鳥取 Ճուգոկու Հոնշու 613,229 3,507.19
Օիտա 大分県 {{{2}}} Օիտա 大分 Կյուշու Կյուշու 1,221,128 5,804.24
Օկայամա 岡山県 {{{2}}} Օկայամա 岡山 Ճուգոկու Հոնշու 1,950,656 7,008.63
Օկինավա 沖縄県 {{{2}}} Նահա 那覇 Կյուշու Րյուկյու 1,318,281 2,271.30
Օսակա 大阪府 {{{2}}} Օսակա 大阪 Կանսաի Հոնշու 8,804,806 1,893.18
Ֆուկուի 福井県 {{{2}}} Ֆուկուի 福井 Ճուբու Հոնշու 828,960 4,188.76
Ֆուկուշիմա 福島県 {{{2}}} Ֆուկուշիմա 福島 Տոհոկու Հոնշու 2,126,998 13,782.54
Ֆուկուոկա 福岡県 {{{2}}} Ֆուկուոկա 福岡 Կյուշու Կյուշու 5,015,666 4,971.01

[խմբագրել] Հայերը Ճապոնիայում

Հայերը Ճապոնիա են եկել 19-րդ դարի 2-րդ կեսից: Այստեղ գործել են «Աղաբեկ և ընկերություն» առևտրական հաստատությունները: Վերջինս գործել է Անահիտ Աբգարյանի և նրա որդու ղեկավարությամբ: Անահիտ Աղաբեկյան-Աբգարյանը 1920 թ-ին նշանակվել է Հայաստանի հյուպատոս Ճապոնիայում: Նա Հայ դատի մասին հոդվածներով պարբերաբար հանդես է եկել Ճապոնիայի անգլիալեզու մամուլում, օգնել հայ գաղթականներին: Ներկայումս Ճապոնիայում բնակվում է 50-60 հայ: Գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7-8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը` հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով