Սան Ֆրանցիսկոյի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սան Ֆրանցիսկոյի պայմանագիր, 1951 թվական, 48 պետությունների անջատ պայմանագիր Ճապոնիայի հետ, որ կնքվել է սեպտեմբերի 8-ին Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում։ Պայմանագիրը նախապատրաստել էին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հակառակ Պոտսդամի դեկլարացիայի և մի շարք դաշնակցային համաձայնագրերի, առանց Խորհրդային Միության (որ մեծ դեր էր խաղացել միլիտարիստական Ճապոնիայի ջախջախման գործում) և ՉԺՀ-ի մասնակցությամբ։ Պայմանագիրը բաղկացած է 7 գլուխներից (27 հոդված)։ Կոնֆերանսում սովետական պատվիրակությունը մատնանշեց, որ պայմանագրի անգլո-ամերիկական նախագիծը անբավարար է, քանի որ չի ապահովում Ճապոնիայի խաղաղությունը, անվտանգությունն ու դեմոկրատական զարգացումը և առաջարկեց ուղղումներ ու 8 նոր հոդված։ Սակայն ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային հաջողվեց անցկացնել իրենց նախագիծը, որը պայմաններ էր ստեղծում ճապոնական միլիտարիզմի վերածնման համար, երկարաձգում էր Ճապոնիայի օտարերկրյա օկուպացիան, ուղի էր հարթում երկիրը ռազմական խմբավորումների մեջ ներքաշելու համար և այլն։ ԽՍՀՄ-ն, Լեհաստանն ու Չեխոսլովակիան, ինչպես նաե կոնֆերանսում չներկայացված Բիրման, ԿԺԴՀ, Հնդկաստանը, ՄԺՀ-ն, ՉԺՀ-ն և ՎԴՀ-ն հրաժարվեցին ստորագրել պայմանագիրը։ Նույն օրը ստորագրվեց ճապոնա-ամերիական «անվտանգության պայմանագիրը», որով ԱՄՆ իրավունք էր ստանում ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային բազաներ ունենալ ճապոնիայում կամ նրա մոտակայքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png