Չեխոսլովակիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Československo, Česko‑Slovensko
Չեխոսլովակիա
 Ավստրո-Հունգարիա Չեխիա 
Սլովակիա 
Flag of Czechoslovakia.svg CoA CSFRc.svg
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

LocationCzechoslovakia.png

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Պրահա
Լեզու չեխական կրոնա
Արժույթ Չեխերեն, Սլովակերեն
Իշխանություն
Պետական կարգ հանրապետություն
Czechoslovakia01.png
Czechoslovakia.png

Չեխոսլովակիան (չեխերեն և սլովակերեն՝ Československo) պատմական երկիր է Կենտրոնական Եվրոպայում: Այն գոյություն ունեց 1918-1939 թթ. և 1945-1992 թթ. միջև: 1918 թվականին հայտարարեց անկախությունը Ավստրո-Հունգարիայից: 1939-1945 թթ. տարածքում իշխում էր նացիստական Գերմանիան, իսկ 1945-1990 թթ. միջև պատկանում էր Սոցիալիստական Ճամբարին: 1993 թ. հունվարի 1-ին խաղաղաբար բաժանվեց երկու անկախ պետության՝ Չեխիա և Սլովակիա:

Բովանդակություն

Պատմություն [խմբագրել]

Առաջին համաշխարհային պատիրազմի ավարտին Տոմաշ Մասարիկի և Էդվարդ Բենեշի ջանքերով ստեղծվեց Չեխոսլովակիան, որպես Ավստրո-Հունգարիայի ժառանգորդ պետություններից մեկը: 1918-1938 թվականների միջև գոյատևեց Չեխոսլովակիայի առաջին հանրապետությունը: 1928-1938 թթ. միջև այն բաղկացած էր չորս հիմնական մասից. Բոհեմիա, Մորավիա-Սիլեսիա, Սլովակիա, Անդրկարպատ:

1938 թվականին Մյունխենի խորհրդաժողովի ընթացքում Հիտլերի պահանջով Սուդետիան անջատվեց Չեխիայից ու բռնակցվեց Գերմանիային: Նույն թվականին, Առաջին վիեննական իրավարարության հետևանքով Հունգարիան ստացել է Սլովակիայի հունգարաբնակ մասերը, 1939 թվականին նաև Անդրկարպատը: Թուլացած երկրում 1938-1939 թթ. գոյատևեց երկրորդ հանրապետությունը:

1939 թվականին Նացիստական Գերմանիան չեխական մասը ամբողջովին զավթեց, հիմնադրելով Բոհեմիայի և Մորավիայի Պրոտեկտորատը, իսկ սլովակական մասը վերացրեց տիկնիկային պետության, որի պաշտոնական անունը Սլովակիայի Հանրապետություն էր, հայտնի նաև որպես Սլովակիայի Պետություն:

1945 թվականին Չեխոսլովակիան նորից անկախացավ, սակայն Անդրկարպատը բռնակցվել է Խորհրդային Միությանը: Երրորդ հանրապետությունը տևեց ընդամենը 1945-1948 թթ. միջև: 1948 թվականին հաստատվեց կոմունիստական վարչակարգը: 1960 թվականին երկիրը վերանվանվեց Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության:

1968 թվականին, Պրագյան գարնան ընթացքում կոմունիստական կուսակցության նորընտիր առաջին քարտուղար Ալեքսանդեր Դուբչեկը բարեփոխություններ նախաձեռնեց: Խորհրդային Միույթան և Վարշավյան պայմանագրի մյուս երկրների բանակները ներխուժեցին Չեխոսլովակիա, 62 մարդ զոհվեց ու հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Կոմունիստական վարչակարգը վերջնական փլուզվեց 1989 թվականի Թավշե հեղափոխության հետևանքով: 1990-1992 թթ. միջև երկրի անունը Չեխ և Սլովակ Դաշնային Հանրապետություն էր: 1992 թվականի դեկտեմբերի 31-ին Չեխոսլովակիան դադարել է գոյություն ունենալուց, հաջորդ օրվանից նրա տարածքում կազմվեց երկու նոր պետություն՝ Չեխիան և Սլովակիան:

Վարչական բաժանում [խմբագրել]

1918-1923 թթ. վարչական համակարգը խառն էր. կազմված էր Չեխիայի տարածքում երեք նահանգից (Բոհեմիա, Մորավիա, Սիլեզիա մի մաս), Սլովակիայի տարածքում 21 մարզից, իսկ Անդրկարպատում երկու մարզից: 1923 թվականին Սլովակիայի 21 մարզերը միացվել են 6 գավառի, իսկ Անդրկարպատի մարզերը՝ մի գավառի:

1928-1938 թթ. միջև երկիրն ունեց չորս նահանգ. Բոհեմիա, Մորավիա-Սիլեզիա, Սլովակիա, Անդրկարպատ: 1938 թվականին Սլովակիան և Անդրկարպատը դարձան ինքնավար շրջաններ:

1939-1945 թթ. միջև Նացիստական Գերմանիան էր իշխում տարածքում, բաժանելով այն երկու մասի՝ Բոհեմիայի և Մորավիայի Պրոտեկտորատ (Գերմանիայի ներքո) և Սլովակիայի Հանրապետություն (տիկնիկային պետություն, վերահսկվում էր Գերմանիայի կողմից):

1945 թվականին վերականգնվեց 1938 թվականի իրավիճակը, բայց Անդրկովկասը միացվեց Խորհրդային Միությանը: 1949-1960 երկիրը բաժանված էր 19 գավառի և 270 շրջանի, իսկ 1960-1992 միջև 10 գավառի (Պրահան, և 1970 թվականից Բրատիսլավան գավառի նման կարգավիճակ ունեին) և 109-114 շրջանի:

1969 թվականից երկիրն ուներ երկու հիմնական մաս՝ Չեխիայի Սոցիալիստական Հանրապետություն և Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն: «Սոցիալիստական» բառը հանվել է 1990 թվականին:

Էթնիկական խմբեր [խմբագրել]

1921 թվականին երկրի բնակչության 64,37 %-ը կազմում էին «չեխոսլովակներ», 22,95 %-ը գերմանացիներ, 5,47 %-ը հունգարացիներ, 3,39 %-ը ռութեններ, 1,33 %-ը հրեաներ, 0,56 %-ը լեհեր, 0,17 %-ը այլազգիներ, 1,75 %-ը արտասահմանցիներ:

Նացիստական իշխանության ժամանակ հարյուր հազարավոր չեխեր սպանվեցին: Ավելի քան 70.000 հրեա կոտորվեց, տաս հազարավոր հրեաներ լքել են երկիրը: 1945 թվականից հետո ավելի քան 2 միլիոն գերմանացի տեղահանվեց, մնացածներից շատերը ամուսնացան չեխի հետ: Հունգարացիներից շատերը նույնպես աքսորվել են:

Կրոններ [խմբագրել]

1991 թ. բնակչության 46,4 %-ը կաթոլիկ էր, 5,3 %-ը լութերական, 29,5 %-ը աթեիստ, 16,7 %-ը՝ անհայտ: