Բարիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Barite HMNH1.jpg

Բարիտ, ծանր սպաթ, միներալ, բարիումի բնական սուլֆատ՝ BaSO4։ Պարունակում է 65, 7% BaO և 34, 3% ՏՕ3, խառնուրդների ձևով՝ ստրոնցիում, կապար և կալցիում։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Հանդես է գալիս աղյուսաձև, պրիզմատիկ և հատիկավոր ագրեգատներով։ Գույնը, պայմանավորված խառնակներով, տարբեր է, ավելի հաճախ սպիտակ, դեղնավուն կամ մոխրավուն։ Կարծրությունը՝ 3-3, 5, խտությունը՝ 4300-4700 կգ/մ3։ Հիմնականում լինում է հիդրոթերմալ ծագման, հանդիպում է նաև նստվածքային ապարներում։ Օգտագործվում է թղթի և ռետինի արդյունաբերության մեջ, որպես լցանյութ, ռադիոակտիվ մեկուսիչ աղյուսներ, պատրաստուկներ և սպիտակ ներկ ստանալու համար։ Բարիտի հանքավայրեր կան Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում և այլուր։ Հայաստանում հայտնի է Ախթալայի բարիտ-բազմամետաղային հանքավայրը։

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png