Պակիստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pakistan in its region (claimed and disputed hatched).svg

Պակիստանը (پاکستان` ուրդու լեզվով) պետություն է Հարավային Ասիա տարածաշրջանում: Այն սահմանակցում է արևմուտքից Աֆղանստանին, արևելքից Հնդկաստանին, հարավ-արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ հարավից նրա ափերն են ողողում Արաբական ծովի ջրերը: Պակիստանի տարածքով է հոսում Ասիայի ամենախոշոր գետերից մեկը` Ինդոսը, որը սկիզբ է առնում երկրի հյուսիսից, Հիմալայների մասը կազմող Չոգորի լեռնազանգվածից: Երկրի մայրաքաղաքը` Իսլամաբադը, փոքրիկ քաղաք է և գտնվում է երկրի հյուսիսում: Փոխարենը երկրի ամենախոշոր քաղաքը և ծովային դարպասը Կարաչին է: Պակիստանի տարածքը կազմում է 803 հզ. քառ. կմ, բնակչությունը` մոտ 180 մլն. մարդ և այդ ցուցանիշով Պակիստանը աշխարհում զբաղեցնում է 6-րդ տեղը: Երկրում խոսում են ուրդու լեզվով: