Գամբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Գամբիա (այլ կիրառումներ)

Գամբիա (անգլերեն՝ The Gambia) — պետություն Արևմտյան Աֆրիկայում։

Բովանդակություն

[խմբագրել] Աշխարհագրություն

Արևելքից, հյուսիսից և հարավից սահմանակից է Սենեգալին։ Արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Տարածությունը 11,3 հազար կմ քառակուսի է։ Տերիտորիան տափարակ ցածրադիր հարթավայր է (բարձրությունը մինչև 100 մ), որ ձգվում է Գամբիա գետի զույգ ափերի երկայնքով։ Մայրաքաղաքը` Բանջուլ։[1]

[խմբագրել] Տնտեսությունը

Ագրարային երկիր է։ Արտահանման համար մշակում են գետնանուշ, իսկ ներքին սպառման համար` բրինձ, կորեկ, սորգո, եգիպտացորեն, հացարմատ և այլն։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, ձկնորսությամբ և փայտամթերում։ Կան սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած է արհեստագործությունը։[1]

[խմբագրել] Պատմությունը

Կոչվել է Գամբիա գետի անունով։ 19-րդ դարի սկզբից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անկախություն է ստացել 1965-ի փետրվարի 18-ին։ 1970-ին հռչակվել է հանրապետություն։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, Ա-Կ, Երևան, «Լույս», 1987, էջ 102


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով