Բուրկինա Ֆասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուրկինա Ֆասո (ֆրանսերեն (երկրի պաշտոնական լեզուն)՝ Burkina-Faso), պետություն Արևմտյան Աֆրիկայում։ Սահմանակից է Մալիին, Նիգերին, Բենինին, Տոգոյին, Գանային և Կոտ դ'Իվուարին։ Տարածքը` 274 հազար կմ²։ Մայրաքաղաքը` Ուագադուգու։ Բուրկինա Ֆասոն տեղական լեզուներով նշանակում է «պատվավոր մարդկանց հայրենիք»։[1]

Բովանդակություն

[խմբագրել] Աշխարհագրությունը

[խմբագրել] Ռելիեֆը

Մակերևույթը ալիքավոր սարավանդ է (բարձրությունը մինչև 500 մ), որի վրա բարձրանում ենմինչև 750 մ բարձրությամբ լեռներ։[1]

[խմբագրել] Ժողովրդագրությունը

Բնակչության 50 տոկոսից ավելին մոսիներ են, մնացածը` բոբոներ, լոբիներ, ֆուլբեններ, տուարեգներ և այլք։[1]

[խմբագրել] Տնտեսությունը

Ագրարային երկիր է։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղըարոտային անասնապահությունն է։ Արտահանվող մշակաբույսերն են բամբակենին, կարիտեն (ձիթատու ծառ), գետնանուշը։ Պարենային հիմնական մշակաբույսերն են կորեկը, սորգոն, եգիպտացորենը, բրինձը։ Կան կաշեգործական, բամբակազտիչ, տեքստիլ, ձիթագործական ձեռնարկություններ։[1]

[խմբագրել] Պատմությունը

20-րդ դարասկզբին եղել է Ֆրանսիայի տիրույթը։ 1960-ի հունիսիսից անկախ պետություն է։ Մինչև 1984-ի օգոստոսի 4-ը կոչվել է Վերին Վոլտա (Վերին Վոլտայի Հանրապետություն)։ Անվանումն ստացել է Վոլտա գետից։ Երկրի տարածքով հոսում են այդ գետի ակունքները` Սև Վոլտան և Սպիտակ Վոլտան։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, Ա-Կ, Երևան, «Լույս», 1987, էջ 98


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով