Մադագասկար
Մադագասկար - պետություն Աֆրիկայում: Մայրաքաղաքը Անտանանարիվուն է: Գտնվում է Հնդկական օվկիանոսում և բաժանվում է Աֆրիկայից Մոզամբիկի նեղուցով:Տարածվում է համանուն կղզու վրա, որը գտնվում է հարավային կիսագնդի արևադարձային լայնություններում:Երկրի ափերը ողողում են Հնդկական օվկիանոսի տաք ջրերը, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողնում կղզու կլիմայի վրա:Այստեղ տարածվում են արևադարձային փարթամ անտառներ, որոնք հարուստ են իրենց բնորոշ էկզոտիկ կենդանական ու բուսական աշխարհով, որոնց զարդն է դարձել լեմուրը, որը բացառապես բվակվում է Մադագասկարի անտառներում:Վերջինս փոքրիկ կապկանման գազանիկ է և ապրում է ծառերի վրա, մարդկանցից հեռու: Մադագասկարը եղել է Ֆրանսիայի գաղութ և երկար ժամանակ շահագործվել ֆրանսիական գաղութարարների կողմից:Բայց ի վերջո 1960 թվականի հունիսի 26-ին անկախություն նվաճեց և այսօր ինքն է տնօրինում իր ճակատագիրը: