Աթեիզմ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթեիզմ (հուն. α-ոչ, ան-, θεωσ-աստված) գերբնականի (ոգիների, աստվածների, հանդերձյալ կյանքի և այլն) հավատը ժխտող հայացքների համակարգ, ամեն տեսակի կրոնի ժխտումը։ Յուրաքանչյուր պատմական դարաշրջանում աթեիզմը արտացոլել է գիտելիքների եղած մակարդակը և այն դասակարգերի ու սոցիալական խմբերի շահերը, որոնքց տեսական զենքն է եղել այն: Կրոնի դեմ աթեիզմի պայքարը ռեակցիայի դեմ հասարակության առաջադեմ ուժերի պայքարի արտացոլումն է։ Աթեիզմը անխզելիորեն կապված է բնության նկատմամբ մատերիալիստական հայացքների հետ։

