Մալավի
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Մալավին Հարավարևելյան Աֆրիկայի փոքր պետություններից է: Բրիտանական համագործակցության անդամ է: Ռելիեֆում տիրապետում են 1000–1500 մ բարձրության սարավանդները, առավելագույնը՝ 3002մ (Մուլանյե լեռ): Կան քարածխի, երկաթի, բոքսիտների պաշարներ: Մայրաքաղաքն է Լիլոնգվեն: Կլիման հասարակածային է: Ջրագրական ցանցը կազմում են Նյասա (Մալավի) լիճը և նրանից սկիզբ առնող Շիրե (Զամբեզիի վտակ) նավարկելի գետը: Տարածված են սավաննաները, հյուսիսում՝ մշտադալար անտառները: Բնորոշ կենդանիներն են աֆրիկական փիղը, ռնգեղջյուրը, վագերաձին: XIX դարի 2-րդ կեսին Մալավիում հայտնվել են առաջին եվրոպացիները: 1891 թ-ից երկիրը դարձել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ՝ Նյասալենդ անունով: Անկախություն է ձեռք բերել 1964 թ-ի հուլիսի 6-ին: Երկրի բնակչությունը պատկանում է բանտու լեզվաընտանիքին, որի 55 %-ը մալավիներ են: Խոշոր քաղաքներն են Լիլոնգվեն, Բլանտայրը, Զոմբան, Մզուզուն:Մալավին առավելապես գյուղատնտեսական երկիր է: Մշակում են թեյ, բամբակենի, շաքարի ճակնդեղ, ծխախոտ, գետնանուշ, սորգո, կորեկ և այլն: Անասնապահության զարգացումը խոչընդոտում է ցեցե ճանճը: Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող (երկաթ և բոքսիտներ) և վերամշակող (գլխավորապես՝ գյուղատնտեսական հումքի) ճյուղերը: Մալավիում հիմնականում բնակվում են շիվերից հյուսած, ներսից կավածեփ, հնդկեղեգնյա ծածկով խրճիթներում: Տարածված են բրուտագործությունը և փայտի փորագրությունը: 2012 թ. հունվարի 20-ին Մալավին և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններեն հաստատել :
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մալավի կատեգորիայում։ |