Լիբերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիբերիան (անգլերեն՝ Liberia) երկիր է Արևմտյան Աֆրիկայում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Ափամերձ գոտին ցածրադիր հարթավայր է, որը դեպի երկրի խորքը բարձրանում է և փոխվում Լեռնալիբերական բարձրության առավելագույն բարձրությունը Նիբա լեռը 1752 մ։ Մայրաքաղաքը Մոնրովիան է։

Այս պետությունը ստեղծվել է 19-րդ դարի առաջի կեսին նպատակ ունենալով այստեղ բակեցնել ԱՄՆ-ում ստրկությունից ազատված սևամորթներին։ Անկախություն է ձեռք բերել 1847հուլիսի 26-ին։ 1989-96 և 1999-2003 թթ. քաղաքացիական կռիվները հազարավոր կյանքեր խլեցին և հսկայական վնաս պատճառեցին երկրի տնտեսությանը (համարվում է աշխարհի ամենաաղքատ պետություններից մեկը)։