Լիթոսֆերային սալերը կամ պլատֆորմները և դրանց շարժի ուղղությունները
Մայրցամաք, երկրակեղևի խոշոր հատված է, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի (այսինքն ծովի մակարդակից) մակարդակից բարձր` ցամաքի տեսքով: Մայրցամաքների թիվը 6-ն է: Դրանք են.
Ի տարբերություն մայրցամաքների` աշխարհամասերը, որոնք կրկին 6-ն են, ընդգրկում են նաև մոտակա կղզիները: Եվրասիան ընդգրկում է 2 աշխարհամաս` Եվրոպա և Ասիա: Հյուսիսային և Հարավային Ամերիկաները միավորվում են Ամերիկա աշխարհամասի մեջ: Իսկ Ավստրալիա մայրցամաքը մտնում է Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասի մեջ: Աֆրիկան և Անտարկտիդան հիմնականում համընկնում են, չհաշված կղզիների պահը: Արտասահմանյան որոշ մասնագետներ այլ դասակարգումներ են տալիս, սակայն դրանք վիճարկելի են և ընդունելի չեն ՀՀ-ում, այդ իսկ պատճառով դրանց նկարագրությանը չենք անրադառնում, դրանց մասին կարող եք ծանոթանալ այլալեզու վիքիներում:
Մայրցամաքների ձևավորման էվոլուցիա [խմբագրել]
Մոտ 250 մլն. տարի առաջ Երկրագնդի վրա կար մեկ մայրցամաք` Պանգեյը, որի մակերեսը մոտավորապես հավասար էր ժամանակակից ցամաքային տարածքի մակերեսին: Այդ սուպերմայրցամաքը ողողվում էր Պանտալասս օվկիանոսով: Սակայն մոտ 200 մլն. տարի առաջ Պանգեյը բաժանվեց 2 նոր մայրցամաքների` Գոնդվանայի և Լավրազիայի, որոնց միջև առաջացավ Թետիս օվկիանոսը: Թետիսը գտնվում էր ժամանակակից Միջերկրական, Սև, Կասպից ծովերի, Պարսից ծոցի և հարակից այլ տարածքների տեղում: Հետագայում արդեն սկսվեցին մասնատվել Գոնդվանան և Լավրազիան: Սկզբից Գոնդվանայից անջատվեց ցամաքի մի խոշոր հատված, որը սկսեց շարժվել դեպի հարավ-արևելք: Հետագայում այն բաժանվեց 2 ոչ հավասար մասերի` Անտարկտիդայի, որը շարժվեց դեպի հարավ և Ավստրալիայի, որը շարժվեց դեպի հյուսիս:Գոնդվանայի մյուս մասը բաժանվեց մի քանի պլատֆորմների, որոնցից ամենախոշորներն են` Աֆրիկյանը և Հարավամերիկյանը, որոնք իրարից հեռանում են տարին մոտ 2 սմ :
Լավրազիան բաժանվեց 2 պլատֆորմների` Հյուսիսամերիյան և Եվրասիական: Ի տարբերություն այլ մայրցամաքների, որոնց հիմքում ընկած է մեկ պլատֆորմ` Եվրասիան ձևավորվել է 3 պալտֆորմներից` Եվրասիական, Հնդկակական և Արաբական, սակայն Եվրասիական պլատֆորմը այժմ իր մեջ ընդգրկում է` Արևելաեվրոպական, Սիբիրական, Չին-կորեական պլատֆորմները: Արաբական և Եվրասիական պլատֆորմների միացման պրոցեսի արդյունքում ձևավորվեցին Հայկական լեռնաշխարհը և Կովկասը:
Ամենամեծ մայրցամաքն է, կազմված է Եվրոպայից և Ասիայից: Եվրասիա անվանումը տվել է ավստրիացի երկրաբան Է.Զյուսը 1883 թվականին: Տարծությունը կղզիների հետ 53.4 միլիոն քառ. կմ: Ծայրակետերն են` հյուսիսիում Չելյուսկին, հարավում Պիայ, արևելքում Դեժնևի, արևմուտքում Ռոկա հրվանդանները: Եվրասիայի ափերը ողողում են մոլորակի 4 օվկիանոսների ջրերը: Հյուսիսային Ամերիկայից բաժանվում է Բերինգի նեղուցով, Ավստրալիայից` Ավստրալիա-ասիական ծովերով, Աֆրիկայից` Ջիբրալթարի նեղուցով, Միջերկրական և Կարմիր ծովերով, Աֆրիկայի հետ կապված է Սուեզի ջրանցքով: Եվրոպան Ասիայից պայմանականորեն բաժանվում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, էմբա գետով, Կասպից ծովով, կումա և Մանիչ գետերով մինչև Դոնի գետաբերան:
Տարածությունը կղզիների հետ` - 10 միլիոն 507 հազար քառ. կմ։ Կղզիների տարածքը` 730 հազար քառ. կմ։ Ափագծի երկարությունը` 38 հազար կմ։ Ամենաբարձր կետը ծովի մակարդակից` 5642 մ (Էլբրուս)։ Ամենացածր կետը` 28 մ (Կասպից ծով)։ Մայրցամաքի ծայրակետերն են` հյուսիսում Նորդկին, հարավում Մառոքի, արևմուտքում Ռոկա հրվանդանները, արևելքում Բայդարայի խորշը։
Տարածությունը կղզիների հետ`44 միլիոն 363 հազար քառ. կմ: Կղզիների տարածքը 2միլիոն քառ. կմ: Ափագծերի երկարությունը 62հազար կմ: Ամենաբարձր կետը ծովի մակարդակից 8848 մ (Ջոմոլունգմա): Ամենացածր կետը 395մ (Մեռյալ ծով) Մայրցամաքի ծայրակետերն են` հյուսիսում Չելյուսկին, հարավում Պիայ, արևմուտքում Բաբա, արևելքում Դեժնև հրվանդանները: Ամենամեծ ձգվածությունը հյուսիսից հարավ` մոտ 10.000 կմ, արևմուտքից արևելք` մոտ 18.000 կմ:
Տարածությունը կղզիների հետ` 30 միլիոն 319 հազար քառ. Կմ: Կղզիների տարածքը` 1 միլիոն քառ. Կմ: Ափագծի երկարությունը` 30 հազար 500 կմ; Ամենաբարձր կետը ծովի մակերևույթից` 5895 մ (Կիլիմանջարո) Ամենացածր կետը` 153 մ (Ասսալ լիճ) Մայրցամաքի ծայրակետերը` հյուսիսում Աբյադ, հարավում Ասեղի, արևմուտքում Ալմադի, արևելքում Ռաս Խաֆուն հրվանդաններ: Խոշոր ծոցերն են` Գվինեական և Սիդրա:
| Լճեր |
մակերեսը` քառ կմ.-ով |
ամենամեծ
խորությունը մետրերով
|
| Արալյան ծով |
64000 |
Վանդակի տեքստ |
| Բայկալ |
31500 |
Վանդակի տեքստ |
| Բալխաշ |
18300 |
Վանդակի տեքստ |
| Իսիկ-Կուլ |
6280 |
Վանդակի տեքստ |
| Դունտինխու |
6000 |
Վանդակի տեքստ |
| Ուրմիա |
5800 |
Վանդակի տեքստ |
| Կուկունոր |
4200 |
Վանդակի տեքստ |
| Վան |
3760 |
Վանդակի տեքստ |
| Պոյանխու |
2771 |
Վանդակի տեքստ |
| Խուբեունգոլ |
2620 |
Վանդակի տեքստ |
| Տուզ |
2500 |
Վանդակի տեքստ |
| Մեռյալ ծով |
1050 |
Վանդակի տեքստ |
Ավստրալիա եվ Օվկիանիա [խմբագրել]
Ւնդհանուր տարածությունը` 8 միլիոն 511 հազար քառ. կմ; Ավստրալիայի տարածքը` 7 միլիոն 687 հազ. Քառ. կմ; Ավստրալիայի ափագծի երկարությունը` 19 հազար 700 կմ; Ամենաբարձր կետը ծովի մակերևույթից` 2230 մ (Կոսցյուշկո լեռ) Ծայրակետերը`հյուսիսում Յորքի, հարավում Հարավ-արևելյան, արևելքում Բայրոնի, արևմուտքում Ստիպ-Պոինտի հրվանդաններ; Ամենամեծ գետը` Մուրրյ (Դարլինգի հետ) – 3750 կմ;
- Ալբերտ Փարսադանյան «Գիտելիքների շտեմարան»
- ԳերՖորում
Ծանոթագրություններ [խմբագրել]