Վան
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիփեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Խնդրում ենք օգնել բարելավել այս հոդվածը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորվածությունը։ |
Վան, (Van), Բիաինա, Բիայնա, Բիանա, Դուսպաս, Երվանդավան, Իրան, Շամիրամակերտ, Շամիրամաշեն, Շամիրամա քաղաք, Շամիրամի քաղաք, Շամիրամկերտ, Վանաբերդ, Վանական, Վանակերտ, Վանդու, Վանտոսպ, Վիյանավանդա, Վյան, Վուանա, Տոպիա, Տոսբ, Տոսպ, Տոսպիա, Տոսպհտիս, Տուշպա, Տուշպանի, Տոսպ, Տուսպա, Տուսպաս, Տուրշուպա, Տուրուշպա, Տուրուսպա, Տուրուսպաս, Քաղաքն Շամիրամա – Քաղաք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Տոսպ գավառում, Վանա լճի արևելյան կողմում, լճափից 2-3 կմ հեռավորությամբ: Ք լճի հետ է կապվում Ավանց նավահանգստային գ-ի միջոցով: Վ կառուցված է հարթավայրում, կլիման չոր է ու շոգ: Ձմեռը տևում Է 4-5 ամիս: Ունի արգավանդ մշակվող հողեր ու փարթամ պտղատու այգիներ, խմելու և ոռոգելու առատ ջուր, բխում Էին 60-ի չափ աղբյուրներ (Սոֆի, Խիննոն են): Ք հիմնադրել է հին Հայաստանի՝ Ուրարտուի թագավոր Սարդուրի Ա-ը՛(835-825 թթ մթա), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է 8-7-րդ դդ (մ.թ.ա.): Այն ժամանակ քաղաքում կառուցվել են 2-3 հարկանի քարաշեն տներ, ընդարձակ փողոցներ, բաղնիքներ և հասարակական ու այլ շինություններ: Գտնվելով Հայկական պետության գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմա–տնտեսական առանձնահատուկ նշանակություն: Քաղաքը արևմտյան կողմից պաշտպանված էր Վանա լճով, իսկ հարավից Հայկական Տավրոս լհմկ-ի արլ հատվածներով: Ռազմական կարևորագույն նշանակություն ուներ քաղաքի կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված միջնաբերդը, որն իր նշանակությունը պահպանել էր մինչև 1915 թ: Այսպիսով, Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ: Վանը մ.թ.ա.VIդ. Երվանդունիների հայկական թագավորության մայրաաղաքն էր, իսկ պարսիկ Աքեմենյանների տիրապետության ժամանակ (մ.թ.ա. VI դ. վերջերից մինչև IV դ. կեսերը )՝ 13-րդ սատրապության կենտրոնը: Մ.թ.ա. IV-III դդ. այն կրկին անցնում է Երվանդունիների, իսկ I-V դդ. Արշակունիների գերիշխանությանը: Վերջիններիս անկումից հետո (428 թ), Վանում իշխել են Արծրունիների, ապա Ռշտունիների նախարարները:
Քաղաքի նոր վերելքը սկսվում է IX դ. վերջերից ու շարունակվում մինչև XI դ. սկզբերը, երբ հատկապես 908-1021 թթ այն դարձավ Վասպուրականի հայկական ֆեոդալական թագավորության կենտրոնը: Այդ ժամանակ քաղաքում կառուցվել են եկեղեցիներ, վերակառուցվել է միջնաբերդը (Ամրական քարանձավ), Վարագի լեռներից ստորգետնյա քարաշեն ջրմուղ է անցկացվել դեպի ք, միջնաբերդում ավարտվել է Դերենիկ Արծ֊րունու (875-888 թթ) պալատի շինարարությունը ևն: Արծրունիների թագավորության անկումից հետո (1021թ) Վանը անցել է Բյուզանդական կայսրության տիրապետության տակ և դարձել Վասպուրականի կատապանության կենտրոնը: Սակայն 11-րդ դ կեսերին այն գրավել են սելջուկ֊թուրքերը, իսկXIIIդ.՝ մոնղոլները: XVդ և մինչև՛ XVIդ. սկզբները այստեղ փոխնիփոխ իշխել են կարակոյունլու և աղկոյունլու վաչկատուն ու բարբարոս թուրքմենական ցեղերը, իսկ հետո այն գրավել են պարսիկ Սեֆյանները: 1555 թ. Ամասիայի և 1639 թ Կասրե Շիրինի պարսկա-թուրքական հաշտության պայմանագրերով Վանը անցավ օսմանցի թուրքերին և դարձավ Վանի նահահանգի և նույնանուն գավառի կենտրոնը: Օտարների ավերիչ արշավանքների ու ծանր տիրապետությունից բացի ք զգալիորեն տուժել է նաև 1276, 1441, 1646 (ապրիլի 2-ին), 1648, 1649, 1701 (մարտի 7– ին), 1704 (հունվարի 13-ին), 1715 (մարտի 8–ին), 1791 թթ. կործանարար երկրաշարժերից և 1606 թ. ու մյուս տարիների ահավոր սովից: Ստորերկրյա ցնցումները հաճախ շարունակվել են մի քանի օր և փլատակների վերածել բազմաթիվ տներ, հասարակական ու կրոնական շինություններ, խլել հազարավոր մարդկային կյանքեր:
Քաղաքի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է հղել պարիսպներով (մինչև 20-րդ դ սկզբները), իսկ հս-ից բլուրներով: Ունեցել է քաղաքային 4 դուռ արլ կոչվում էր Թավրիզի դուռ, հր-ները՝ Նոր կամ Սարայի և Միջին դուռ, հս-արմ կողմում գտնվում էր Նավահանգստի (Իսքելեի) դուռը: Հս-արլ կողմում 1 կմ երկար ձգվում է 100-120 մ բարձր ուղղածիգ մի քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի (Շամիրամի բերդ) պարիսպների և այլ շինությունների մնացորդներ ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններ: Այստեղ ք-ի հատակագիծը անկանոն է, փողոցները՝ նեղ, տները՝ միմյանց կպած, բուսականությունը՝ աղքատ: Քաղաքամիջում էին գտնվում շուկան, կառավարչատունը, փոստ-հեռագրատունը, զորանոցն ու հայկական առաջնորդարանը:
Քաղաքի արևելյան մասը ուներ հարուստ բուսականություն, փարթամ այգիներ և կոչվում էր Այգեստան, որը ձգվում էր մոտ 4.5 կմ: Այստեղ էր ուռենիներով, կաղամախիներով զարդարվսւծ Խաչփողանի փողոցը՝ նույնանուն հրապարակով: Մյուս փողոցները անկանոն էին, նեղ և ծուռումուռ, տները՝ հողաշեն և ոչ բարետես: Այգեստանը այն ժամանակ իր մեջ էր առնում Արարք, Կլորդար, Հայկավանք, Հանկույսներ, Նորաշեն և Սուրբ Հակոբ քաղերը: Այգեստանում էին գտնվում անգլիական, պարսկական, ռուսական և ֆրանսիական հյուպատոսությունները, բողոքական հայերի դպրոցն ու որբանոցը: Ըստ ավանդության՝ բերդի ու պալատի հետ, Ասորեստանի թագուհի Շամիրամը Այգեստանում էր կառուցել նաև իր ամառանոցը: Քաղաքի տարածքով հոսում և լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները, իսկ Մենուայի ջրանցքի (Շամիրամի առու) ջրերով ոռոգվում էին քաղաքի հարավային մասի արտերն ու այգիները, որտեղ մշակում էին հացահատիկներ, խաղալ և պտուղ-բանջարեղեն, հատկապես ծիրան, խնձոր, դեղձ, տանձ և ընկույզ: XIXդ. վերջերից ՛մինչև XXդ. սկգբները Վանից կահույքի համար ընկույզի փայտ էր արտահանվում Ֆրանսիա (Մարսել):
Վանի անվան ծագման գիտական ու ստույգ բացատրություն գոյություն չունի: Երբեմն այն կապում են Հայոց թագավոր Վանի անվան կամ հայերեն Վանք բառի հետ կամ էլ գտնում, որ Վ ծագել է Սևան անունից, կամ Ուրարտուի Բիտինիլիի տարբերակի հնչյունափոխված ձևն է: Արևմտյան Հայաստանի շատ քաղաքների նման, Վանի ազգաբնակչության թվի մասին եղած վիճակագրական տվյալները նույնպես ճշգրիտ ու գիտական չեն: Փավստոս Բուզանդի վկայությամբ, օրինակ, IV դ իբր պարսիկները Վ-ից բռնագաղթեցրել են 18000 միայն հրեա ընտանիք, որը չափազանցություն է: Հետագայում այդ մասին այլևս ոչինչ չի հաղորդվում: XIX-XX դդ. վերաբերյալ եղած տվյալները թեև հակասական ու գիտական չեն, սակայն իրարից շատ չեն տարբերվում: Ըստ այդ տվյալների՝ Վ-ի ազգաբնակչությունը հիշյալ ժամանակաշրջանում հասել է 30-50000-ի, որի կեսից ավելին հայեր էին, մնացյալը՝ այլազգիներ:
Վանում հայերը անասնապահությունից, երկրագործությունից և այգեգործությունից բացի, մեծ չափով զբաղվում էին արհեստագործությամբ և առևտրով: Արհեստներից ամենից շատ տարածված էին ոսկերչությունը, գորգագործությունը, կտավագործությունը, ձեռագործությունը, զինագործությունը, ներկարարությունը, կոշկակարությունը, կաշեգործությունը, ատաղձագործությունը, դերձակությունը, ձկնորսությունը ևն: Վանի հայերի արհեստագործական արտադրանքները աչքի էին ընկնում բարձր ճաշակով ու որակով և մեծ պահանջարկ ունեին հարևան ու հեռավոր գավ-ներում ու բնակավայրերում: Վանի գորգերը, ձեռագործ նրբին արտադրանքը, շալը, արծաթե ու ոսկյա զարդերը և աղ դրած կամ ապխտած տառեխ ձուկը արտահանվում Էր նաև արտասահման: Ըստ տեղեկությունների՝ XX դ. սկզբներին Վանում կային 500 առևտրականներ ու վաճառականներ, որոնց ճնշող մասը հայեր էին: Ք ուներ շուրջ 1500 1-2 հարկանի քարաշեն ու փայտաշեն խանութ, կրպակ, արհեստանոց, թեյարան ու ճաշարան:
Թուրքական ծանր տիրապետության օրոք Վանը այնուամենայնիվ մինչև 1915-16 թթ պահպանում էր տնտեսական ու մշակութային նշանակությունը: Քաղաքը այդ ժամանակ զբաղեցնում Էր 9 կմ երկար և 7 կմ լայն ունեցող տարածք:
XIXդ. երկրորդ կեսերից հայերի նախաձեռնությամբ Վանում սկսում Է զարգանալ նաև կապիտալիստական մանուֆակտուրային տնտեսությունը: 1870 թ Թոխմախյան եղբայրների նախաձեոնությամբ Վանում հիմնվեցին կտավագործական, 1880-ականին Գափամաճյանների, Չթչյանների և Պարթևյանների կաշեգործական և այլ արհեստանոցները: 1890-ական թթ վարպետ Ալեքսանը (Ալեքսանդր) արտասահմանից բերված սարքավորումներով Վանում կառուցեց առաջին մեքենաշինական գործարան–արհեստանոցը, որն արտադրում էր ջրհան մեքենաներ, գյուղատնտեսական գործիքներ և երկաթյա այլևայլ շինվածքներ:XXդ սկզբներին Վ ուներ 100 կտավագործական արհեստանոց՝ 300 դազգահով: Գործարան-արհեստանոցների բանվոր-ծառայողների թիվը հասնում էր 1500 մարդու:
Սակայն Թուրքիայի նման հետամնաց, ռազմաֆեոդալական բռնակալական կարգերի պայմաններում հայերի տնտեսական թե մշակութային ամեն մի ձեռնարկում ոչ միայն զարգացման պայմաններ չուներ, այլև իշխանությունների կողմից խափանվում և արգելակվում էր: Դրա լավագույն օրինակը 1876 թ նոյեմբերի 30-ի գիշերը թուրքական իշխանությունների կազմակերպած ք-ի շուկայի հրկիզումն Էր, որի հետևանքով մոխրակույտերի վերածվեցին գերազանցապես հայերին պատկանող շուրջ 500 խանութ ու արհեստանոց՝ իրենց մեծարժեք պարունակությամբ: 1911 թ Վանի ռուսական փոխհյուպատոսը հաղորդում Էր, որ թուրքական իշխանությունները հայերից հարկերը հավաքում են նույնիսկ հին ռեժիմի ժամանակ չեղած խստությամբ, որ նրանք աճուրդով վաճառում են հայերից խլած տները, խանութները, անասունը, կահկարասին և այլ ապրանքներ:
Վանեցի հայերը հայտնի Էին զուսպ, հաշվենկատ ու բարձր մակարդակի կուլտուրական կենցաղավարությամբ: Նրանք տոգորված էին խոր հայրենասիրությամբ և ջերմորեն պահպանում էին ազգային ավանդներն ու սովորությունները: Վանեցիների մեջ տարածված էր այն ասացվածքը, թե «Վանը այս աշխարհում Է, դրախտը՝ այն», իսկ ամերիկացի միսիոներ Էյնոլդսը ասել է՝ «Դժբախտություն պիտի լիներ առանց Վանը տեսնելու մեռնեսլ»: Ավելի ջերմ են հայտնի հայագետ Լինչի, խոսքերը՝ «Նեապոլից հետո անպայման մեկ անգամ պետք է տեսնել Վանը և հետո մեռնել»:
Վանեցիները, թեև օտարի տիրապետության տակ, մեծ ջանքերի գնով պահպանում և զարգացնում էին իրենց կրոնամշակութային գործունեությունը: 20-րդ դ սկբներին ք ուներ 8 եկեղեցի՝ ս Տիրամայր, ս Աստվածածին կամ ս Նշան, ս Պողոս–Պետրոս (Սրբոց Առաքելոց), ս էջմիածին, ս Սահակ, ս Ստեփանոս, ս Վարդան, ս Ծիրանավոր: Ք-ի շրջակայքում էին գտնվում նաև Հայկավանք կամ Հայկավանից ս Աստվածածին, ս Հակոբ, Մծբնա, Անկուսներաց Աստվածածին կամ Հանկուսներաց եկեղեցի, Արարք կամ Արարուց եկեղեցիները: Վ-ում թուրքերն ունեին 4 մզկիթ, որոնցից ամենախոշորը Մեծ մզկիթն էր: XIX-XXդդ Վանի հայերի մշակութային կյանքի մի կարևոր բնագավառն էլ դպրոցն ու կրթական ասպարեզն էր: XXդ սկզբներին ք-ի 8 հայկական դպրոցներից բացի գործում էին նաև բողոքականների, գերմանական՛ և ամերիկյան օրիորդաց և դոմինիկյանների դպրոցները, որտեղ նույնպես միայն հայերի երեխաներն էին սովորում: Հատկապես աչքի էին ընկնում 1870 թ հիմնված Հայկազյան վարժարանն ու Սանդխտյան իգական դպրոցը: 1878-80 թթ քաղաքում գործում էին Վարժապետանոցը (Կեդրոնական վարժարան) և Երեմյան վարժարանը, որոնք առանձին-առանձին ունեին 6 հիմնական դասարաններ: Հիշարժան են նաև Արարքի երկսեռ, Նորաշենի, Հանկույսների, ս Հակոբի, Հայկավանքի թաղային դպրոցները՝ բոլորը միասին 4000 աշակերտներով ու հարյուրավոր ուսուցիչներով: Մինչև 1915 թ Վ-ի դպրոցները տվել են 3000 շրջանավարտ: 1905-14 թթ Վանում գործող թատերախմբերից առաջատարը Արտաշես Սոլախյանի գլխավորած Երեմյան թատերախումբն էր: Թատերական կյանքի համար մեծ իրադարձություն էր 1911 թ նշանավոր դերասան Հովհաննես Զարիֆյանի խմբի ժամանումը, որը ներկայացումներ տվեց Վանում և Աղթամարում:
Վանի հայության հասարակական-քաղաքական կյանքում նշանակալից դեր է կատարել մամուլը: Այստեղ 19-20-րդ դդ լույս են տեսել «Երկունք», «Նոր սերունդ» (1906 թ-ից), «Հայացք», «Հորձանք», «ժայռ», «Տիգրիս», «Ծովակ», «Գավառի ձայն» մեծ մասամբ խմորատիպ թերթերն ու ամսաթերթերը:
Հրատարակվել և տարածվել են տարբեր բովանդակության տեղեկատուներ, թռուցիկներ, կոչեր:
Արևմտյան Հայաստանի հայության նման, Վանի հայերը նույնպես հաճախ իրենց իրավունքների համար ոտքի են ելել թուրքական բռնակալության դեմ: Ուշագրավ է 1862 թ ըմբոստությունը, երբ մի պահ հայերը նույնիսկ կարողացան գրավել Վանի բերդը: Այս դեպքերը, անշուշտ, կրում էին այն ժամանակ Զեյթունում բռնկված դիմադրական շարժման և հայերի ազատագրական պայքարի ազդեցությունը: Թուրքական օրավուր սաստկացող բռնապետական լուծը հայերի վրա ավելր ծանրացավ XIXդ 2-րղ կեսերից, և Վանը դարձավ Արևմտյան Հայաստանի ագգային-ազատագրական շարժումների կենտրոններից մեկը: Ազատագրական շարժման գաղափարների պրոպագանդման և Արևմմտյան Հայաստանի ազատագրման համար 1872 թ Վանում հիմնվել էր «Փրկություն ի միություն» գաղտնի ընկերությունը: Այդ ասպարեզում զգալի գործ է կատարել ազգագրագետ Գ. Սրվանձտյանը: Նույն նպատակներն էին հետապնդում նաև Մկրտիչ Փորթուգալյանի ջանքերով 1878 թ հիմնված «Հայրենասեր» ընկերության այսպես կոչված Վարժապետանոցի և մեկ տարի հետո՝ 1879-ին, ձևավորված «Սև խաչ» գաղտնի կազմակերպության անդամները: Իսկ «Զինակիր» ընկերությունը երիտասարդներին սովորեցնում էր ռազմագիտություն:
Թուրքական իշխանությունների հակահայկական քաղաքականությունը առանձնապես ուժեղացավ 1878 թ Բեռլինի կոնգրեսից՝ «Հայկական հարցը» միջազգային դիվանագիտության կողմից ճանաչվելուց հետո, ու իր ծայրակետին հասավ 1890-ական թթ: Սուլթան Աբդուլ Համիդի կարգադրությամբ ստեղծված «համիդիե» կոչվող ջարդարարական հրոսակախմբերը ամենուրեք սկսեցին հայերի կոտորածն ու նրանց ունեցվածքի կողոպուտը: Կոտորածը սկսվեց 1896 թ հունիսի 3-ին: Կարճ ժամանակամիջոցում ք-ի հայաբնակ շատ թաղամասեր ու մոտակա գ-հր ավերվեցին, սպանվեցին հազարավոր մարդիկ:
Վանի և շրջակայքի հայերը Մ. Ավետիսիանի, Մարտիկի (Մարտիրոս Սարախանյան) և ուրիշների գլխավորությամբ ինքնապաշտպանական հերոսական կռիվներ էին մղում թուրք մարդասպանների դեմ: Անհավասար պայքարին մասնակցում էին մոտ հազար զինված մարտիկներ: Այս իրադարձությունները հայտնի են «Վանի մեծ դեպքեր» անունով: Հայերի հալածանքներն ու բռնությունները շարունակվեցին նաև 1890–ական թթ հետո: Տնտեսական ու ֆիզիկական միանգամայն անապահով վիճակը վանեցիներին հարկադրում էր պանդխտության դիմելու: 20-րդ դ սկզբներին Վ-ից միայն Պոլիս էին պանդխտել 3000 հայեր: 1907-09 թթ Վանի հայ արհեստավորները մի քանի անգամ ցույցեր ու գործադուլներ են կազմակերպել թուրքերի կամայականությունների դեմ պահանջելով անձի և գույքի ապահովություն: Իսկ 1915 թ հայկական ցեղասպանության ժամանակ Վան՝ իր Այգեստան թաղամասով, դարձավ ինքնապաշտպանական կռիվների մի կատարյալ շտաբ: Դրան, անշուշտ, նպաստում էին առաջին համաշխարհային պատերազմում, թուրքական ճակատում ռուսական զորքերի ու հայկական կամավորական ուժերի հաջողություններն ու առաջխաղացումը Վ-ի ուղղությամբ: Ինքնապաշտպանական կռիվները Վ-ում սկսվեցին փաստորեն ապրիլի 7-ին: Թուրքերի 10-12 հազարանոց քանակի դեմ, որոնք զինված էին նաև հրանոթներով, Վ-ում դիրքավորվել էին ընդամենը 1500 հայ մարտիկներ, որոնք ունեին 605 հրացան և մոտ 1000 մաուզեր: Այս պայքարում դաշնակցական, ռամկավար ու հնչակյան կուսակցությունները հանդես էին գալիս համերաշխ ու միավորված: Թուրքերի կողմից ինքնապաշտպանության ակտիվ կազմակերպիչներ Վռամյանի (Օնիկ Դերձակյան) և Իշխանի (Նիկողայոս Մհքայելյան) չարանենգ սպանությունից հետո, ք-ում կազմվեց «Վանի հայ ինքնապաշտպանության զինվորական մարմինը», որի ղեկավարներն էին Արմենակ Եկարյանը (նախագահ), Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը և խորհրդականներ Արամ Մանուկյանը (Արամ փաշա), Գաբրիել Սեմիրճյանը, Հրանտ Գալիկյանը և Փանոս Թերլեմեզյանը (հետագայում հայտնի նկարիչ): Ինքնապաշտպանական մարմնին կից ստեղծվել էին նաև պարենավորման, զինաբաշխման, հայթհայթման, սանիտարական, դատական և այլ մասնաճյուղեր: Պաշտպանական այս խմբերը խստագույն հսկողության տակ էին պահում պարենն ու զինամթերքը: Հայ հմուտ վարպետների միջոցով կազմակերպել էին վառոդի, փամփուշտների և անգամ թնդանոթի արտադրություն, արագ վերականգնում էին ավերված ամրություններն ու դիրքերը, կառուցում էին նորերը: Դժվարությունը այն էր, որ Վ-ում էին ապաստանել նաև շրջակա գ-երի հազարավոր փախստականներ: Կանայք, դեռատի աղջիկները կռվող մարտիկներին ուտելիք էին հասցնում, հագուստները կարում և վիրավորներին խնամում, իսկ պատանիներն ու նույնիսկ երեխաները անձնազոհաբար դիրքից դիրք անցնելով, հավաքում էին թուրքերի նետած չպայթած ռումբերը և արկերը, վնասազերծ անում և հանում նրանց վառոդի պարունակությունը: Վ այսպիտւվ դարձել էր մի անառիկ ամրոց՝ ընդդեմ թուրքական բռնակալության: Տեղին էին Ա. Եկարյանի Վ-ի քաջամարտիկներին ուղղած հետևյալ խոսքերը. «Մեր ուզելով չէ, որ պիտի կռվենք, ան մեզի պարտադրվեցավ: Երկու ճամփա ունինք. կամ գլուխ ծռել բռնավորին առաջ, և բնաջնջվիլ անպատիվ մահով և կամ անվեհեր ու բաց ճակատ դուրս գալ անոր առջև Ն ՝ նախընտրել մեր նախնիքներուն պատվավոր ճամփան»: Եվ Վ-ի քաջարի ժողովուրդը, ընտրելով վերջինը, կռվեց, հաղթեց, վերապրեց և հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունը հարստացրեց նոր ոսկե էջերով, հետագա սերունդների համար դարձավ անմահ օրինակ: Այգեստանից բացի, հայերը հաջող դիմադրություն էին կազմակերպել նաև Քաղաքամեջում: Հերոսա֊ կան կռիվներում ՛Աչքի ընկած շատ զինվորներ ու հրամանատարներ պարգևատրվեցին զինվորական մարմնի սահմանած «Պատվո խաչ» շքանշանով: Վերջապես մայիսի 19–ին վրա հասած ռուսական զորքերն ու հայ կամավորները՝ զորավար Անդրանիկի գլխավորությամբ ազատագրեցին Վ և ք-ի բերդի վրա բարձրացրեցին հայկական հաղթական դրոշը:
Որպես Հայաստանի հնագույն քաղաքներից մեկը, Վանը և նրա շրջակայքը հարուստ են պատմական ամենատարբեր ժամանակներին վերաբերող հուշարձաններով ու հնություններով, որոնց նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է դեռևս 19-րդ դ սկզբներից: 1827-29 թթ Վանում հնագիտական ուսումնասիրություններ է կատարել Փարիզի «Առիական ընկերության» անդամ, արևելագետ Ֆ. Շուլցը, որի ընդօրինակած 42 սեպագիր արձանագրություններ փոխադրվեցին Եվրոպա: Հետագայում նույնանման աշխատանքներ կատարել են նաև Ա. Լեյարդը (1850 թ), Օ. Ռասսամը (1877 թ) և ուրիշներ, որոնք զգալիորեն լրացրել և ուղղումներ են արել հավաքված հնագիտական նյութերի մեջ: Սրանք Վանի հնությունների լավագույն սկզբնաղբյուրներն են, որոնք մեծ մասամբ այժմ պահվում են Բեռլինի և Բրիտանական թանգարաններում: Հիշյալ սեպագիր արձանագրությունները գլխավորապես վերաբերում են 9-6-րդ դդ (մ.թ.ա.) Վանի թագավորների շինարարական և ռազմական գործունեությանը: Վ-ի թագավորության հնագույն պատմությունը զգալիորեն հարստացավ ակադ Ն. Մառի և Հ.Օրբելու 1916 թ ք-ում և նրա շուրջը կատարած պեղումների շնորհիվ հայտնաբերված նոր նյութերով: 1916 թ հետո, մինչև այժմ, թուրքական իշխանությունների կողմից արգելված է Վանում հնագիտական հետազոտություններ կատարելը:
Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի նկատմամբ թուրքերի գործադրած ցեղասպանությունը ճակատագրական նշանակություն ունեցան նաև Վանի ու Վանի նահանգի հայության համար: 1915-18 թթ սովից, հիվանդություններից ու կռիվներից այստեղ զոհվեցին հազարավոր մարդիկ: Աղետը կրկնապատկվեց այդ ժամանակ ռուսական բանակի երկու անգամ կատարած դավաճանական նահանջի պատճառով: 1915-18 թթ տասնյակ հազարավոր հայեր ստիպված, թողւսծ տուն, հարստության, հարազատների գերեզմաններն ու ազգային հազարամյա սրբությունները, բռնեցին գաղթի ճանապարհը: Դրանից անմիջապես հետո թուրք ջարդարարները հիմնահատակ տվերեցին ք-ի հայկական թաղամասերը և կողոպտեցին թողնված ողջ ունեցվածքը: Վանը վերածվեց համատարած գերեզմանի: Հաղթահարելով գաղթի ճանապարհի անասելի դժվարությունները, վանեցիների մեծ մասը հանգրվանեց Արևելյան Հայաստանում, մի մասն էլ՝ արտասահմանում: Ռուս բանաստեղծ և լրագրող Սերգեյ Գորոդեցկին (1884-1967 թթ) 1916 թ այցելելով Վ, դառնորեն ու սրտի անհուն կսկիծով երբեմնի քաղաքակրթության կենտրոն Վ նմանեցնում է մի մեծ գերեզմանի: Եվ թեև թուրքական վիճակագրական տվյալներով Վ այսօր ունի շուրջ 50000 բնակչություն, նրա ընդարձակ տարածություն գրավող ավերակները դեռևս մնում են որպես արյունոտ բարբարոսության խորհրդանիշ:
Վանը եղել է միջնադարյան հայ գրչության ու մշակույթի խոշորագույն կենտրոնը: Այստեղ ապրել ու ստեղծագործել են գրչության ու արվեստի շատ ու շատ վարպետներ, որոնց գրած բազմաթիվ ձեռագրերից պահպանվել են 13 Ավետարան, 4 Մաշտոց, 3 Հայսմավուրք, 2 Ճաշոց, 2 Գանձարան, 2 ճառընտիր և բազմաթիվ հիշատակարաններ ու ձեռագրական պատառիկներ:
Վանեցիների տոկալու, արարելու և տոեղծագործելու անսպառ եռանդը չի մարել նույնիսկ թուրքական արյունոտ բռնատիրության ձիգ ու երկարատև ժամանակաշրջանում: Դրա համար էլ ամենևին պատահական չէ, որ ուրիշ ոչ մի քաղաք Հայաստանում չի տվել գրականության, արվեստի, գիտության ու հասարակական-քաղաքական բնագավառների այնքան շատ թվով գործիչներ, որքան Վանը:
Վանում են ծնվել հայ գրականության, արվեստի, գիտության և հսաարակական-քաղաքական բնագավառի բազմաթիվ երախտավորներ՝ մշակութային գործիչ Գևորգ Արծրունին (1771-1830) ռուսական բանակի գնդապետ Երեմիա Արծրունին (1804-1877), բանաստեղծ Հովհան Միրզայան Վանանդեցին (1772-1840), Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ, 1820-1907), թատերագետ, մանկավարժ Տիգրան Ամիրխանյանը (1835-1897), ազգագրագետ Գարեգին Արվանձտյանը (1840-1892), հեղա փոխական, հասարակական գործիչ և գրող Արսեն Թոխմախյանը (1843-1892), մանկավարժ, բանաստեղծ Խաչատուր Սուրենյանը (1848-1896), ազատագրական շարժման գործիչ Մկրտիչ Ավետիսյանը (Թերլեմեզյան, 1864-1896), ՀՀ ժող նկարիչ Փանոս Թերլեմեզյանը (1865-1941), գրող Վրթանես Փափազյանը (1866-1920), հայ ազգային-ազատագրական պայքարի քաջամարտիկ Արմենակ Եկարյանը (1870-1925), նկարիչ, ՀՀ արվեստի վաստ գործիչ Վրթանես Ախիկյանը (1872-1936), կուսակցական գործիչ, գրող Ավետիս Թերզիբաշյանը (1873–1950), պատմաբան, պրոֆ Հովհաննես Հակոբյանը (1876-1937), հայազգի ամերիկյան քանդակագործ Հայկ Բադիկյանը (1876–1950), փիփսոփ գիտ դ-ր Վ. Նալբանդյանը, հրապարակախոս, հասարակական գործիչ Արտակ Դարբինյանը (1878-1950), նշանավոր երգիչ Տիգրան Նալբանդյանը (1878– 1954), նկարչության և քանդակագործության միջազգային ու Փարիզի գեղարվեստների ազգային ընկերությունների անդամ Հովհաննես Ալխազյանը (1881-1958), գյուղատնտ գիտ դ-ր, պրոֆ Ե. Մովսիսյանը (1876-1950), ամերիկահայ ճարտարապետ ու գրականագետ Արամ Թորոսյանը (1884–1941), գրող, երգիծաբան Լեռ Կամսարը (Արամ Թովմասյան, 1888-1965), հասարակական գործիչ, իրավաբան, պրոֆ Հրանտ Գալիկյանը (1889-1938), մանկավարժ, երկրաբան, պրոֆ Տիգրան Ջրբաշյանը (1889–1937), գրող, բանասեր Ղևոնդ Փիրղալեմյանը (1830-1891). բանաստեղծ Ազատ Վշտունին (1894-1958), կոմպոզիտոր, ՀՀ ժող արտիստ Կարո Զաքարյանը (1895-1967), գրող Ծերուն Թորգոմյանը (Դեղտրիկյան, 1896–1986), ՀՀ ժող արտիստ Այուզան Գարազաշը (1897-1944), գրականագետ՝ դ-ը, պրոֆ Վահրամ Թերզիբաշյանը (1898-1964), իրանահայ գրող, դերասան Մանվել Մարությանը (1901), կուսակցական, պետական գործիչ Աղասի Խանջյանը (1901-1936), ճարտարապետ, գիտ դ-ր, պրոֆ Վարազդատ Հարությունյանը (1909թ), ՀՀ լուսավորության ժողովրդական կոմիսար Լևոն Արիսյանը (1903-1938), գրող Գուրգեն Մահարին (1903-1969), գրող Վահրամ Ալազանը (Գաբուզյան, 1903–1966), գրականագետ, պյոֆ Նորայր Դաբաղյանը (1904-1955), թարգմանիչ Լեմվել Մարությանը (1904-1968), ԽՍՀՄ ժող արտիստ, թատերագետ, ռեժիսոր Վարդան Աճեմյանը (1905), անվանի լուսանկարիչ, ՀՀ կուլտ վաստ գործիչ Նեմրութը (Բաղդասարյան, 1905-1988), գրականագետ, դ-ր, պրոֆ Մինաս Հյուսըանը (1904), գրող Լյուսի Թարգյուլը (Թարգյուլյան, 1905-1955), ՀՀ արվեստի վաստ գործիչ, կինոօպերատոր Գարեգին Ասլանյանը (1906), ֆրանսահայ հասարակական գործիչ Աղասի Դարբինյանը (1906), ՀՀ ԳԱ ակադեմիկոս Մանվել Մանվելյանը (1913) ՀՀ ԳԱ թղթանդամ, գրականագետ Մկրտիչ ատյանը (1907-1983), պատմաբան, կուսակցական աշխատող, ՀՀ գիտ վաստակավոր գործիչ Վարդան Ավետիսյանը (1911), ՀՀ վաստակավոր ճարտարապետ Վալենտինա Աճեմյանը (1913), և շատ ուրիշներ:
Վանի 1915 թ հերոսամարտի նահատակների հիշատակին է նվիրված ՀՀ-ում, Աշտարակ-Գյումրի ավտոմայրուղու ձախ կողմում (Աշտարակ ք-ից հս-արմ) կանգնեցված «Արծիվ Վասպուրականի» հոյակապ հուշարձանը (ճարտարապետ Ռ. Իսրայելյան): Թեև Վանի-ի հերոսական ինքնապաշտպանության ժամանակներից անցել են տասնամյակներ, սակայն այսօր, այս տագնապալի պահին, մեզ՝ հայերիս համար, վանեցիների սխրանքները պետք է օրինակ դառնան: