Հինդուկուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mountains of Afghanistan.jpg

Հինդուկուշ (պարսկերեն հինդու կուխ՝ հնդկական լեռ), լեռնային համակարգ Աֆղանստանում, Պակիստանում և Հնդկաստանում։

Երկարությունը մոտ 800 կմ է, լայնությունը՝ 50 - 300 կմ, առավել բարձրությունը՝ 7690 մ (Տիրիչմիր լեռ)։ Հիմնական լեռնաշղթաներն են Բաբան, Պագմանը և բուն Հինդուկուշը։ Բաժանվում է Արևմտյան (3500 - 4000 մ գերակշռող բարձրություններով), Կենտրոնական (մինչև 6059 մ) և Արևելյան (6000 կմ-ից բարձր) մասերի։ Ծածկված է սառցադաշտերով (6200 կմ²)։ Ամենացածր լեռնանցքը Բարոգիլն է (3777 մ)։ Հինդուկուշը Ալպյան գեոսինկլինալային (ծալքավորման) մարզի հորստաանտիկլինորային մասնատված բարդ համակարգ է՝ ձևավորված նեոգենանթրոպոգենի ժամանակաշրջանում։ Բնութագրվում է ուժեղ սեյսմիկությամբ։ Ունի քարածխի, երկաթի, բազմամետաղների, ոսկու, ծծմբի, գրաֆիտի և այլ հանքեր։ Կլիման լեռնային է, չոր, մերձարևադարձային՝ լավ արտահայտված ուղղաձիգ գոտիականությամբ։ Տեղումների տարեկան քանակը 300 - 1000 մմ է, արևելյան ներքին գոգհովիտներում՝ մինչև 50 մմ։ Լանդշաֆտները տարածված են ուղղաձիգ գոտիականությամբ՝ կիսաանապատներից մինչև բարձրլեռնային նիվալ կամ ցուրտ անապատային գոտին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png