Սկանդինավյան լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկանդինավյան լեռներ
Skanderna
Skandinaviska fjällkedjan
Dromskaran.jpg
Տեղադրություն Նորվեգիա Նորվեգիա
Շվեդիա Շվեդիա
Ֆինլանդիա Ֆինլանդիա
Բարձրություն 2469 մ
Երկարություն 1762 կմ
Լայնություն 1320 կմ
Մակերես 803 926 կմ2
##Սկանդինավյան լեռներ (Նորվեգիա)
Red triangle with thick white border.svg
##Սկանդինավյան լեռներ (Շվեդիա)
Red triangle with thick white border.svg
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում


Սկանդինավյան լեռներ, լեռնային համակարգ Սկանդինավյան թերակղզում։ Երկարությունը մոտ 1700 կմ է, լայնությունը՝ հյուսիսում 200-300 կմ, հարավում մինչև 600 կմ, բարձրությունը՝ մինչև 2470 մ (Գալհյոպիգեն լեռ)։ Սկանդինավյան լեռների խիստ կտրտված լեռնաճյուղերը զառիվայր իջնում են դեպի Նորվեգական ծով՝ առաջացնելով բազմաթիվ հրվանդաններ, թերակղզիներ, կղզիներ, խոր հովիտներ և ֆիորդեր։ Սկանդինավյան լեռների ռելիեֆը հնագույն սառցադաշտերի գործունեության հետևանքով հարթվել է։ Նրա ձևավորման գործում կարևոր դեր ունեն ջրային էրոզիան, ձյան և սառցադաշտերի գործունեությունը։ Սկանդինավյան լեռների բնորոշ են Սկանդինավյան (վահանաձև) տիպի ժամանակակից սառցադաշտեր։ Օգտակար հանածոներից կան երկաթի, պղնձի, տիտանի, պիրիտի հանքանյութեր։ Գետերը կարճ են, ջրառատ, սահանքավոր։ Կան տեկտոնասառցադաշտային ծագման բազմաթիվ լճեր և ջրվեժներ։ Լանջերը (300-1100 մ բարձրությունները) ծածկված են ասեղնատերև անտառներով, ավելի վեր՝ լեռնային տունդրայով և մարգագետիններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png