Լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մապուրիկա լիճը, Նոր Զելանդիա

Լիճը երկրի մակերևույթի ջրով լցված գոգավորություն է, որը կապված չէ օվիկիանոսի հետ։ Լճերի համապարփակ հետազոտություններով զբաղվում է լիմնոլոգիան կամ լճագիտությունը։ Լճերը երկրի մակերևույթի վրա զբաղեցնում են գումարային 2.7 մլն քառ. կմ կամ ցամաքի 1.8 տոկոսը։ Խոշոր լճերին հաճախ անվանում են ծովեր (օր.` Կասպից ծով կամ լիճ, Արալյան ծով կամ լիճ, Մեռյալ ծով կամ լիճ)։

Երկրագնդի ամենամեծ լիճը Կասպից ծովն է, իսկ ամենախոր լիճը՝ Բայկալը (առավելագույն խորությունը 1620 մ է)։

Կասպից լիճը կամ ծովը աշխարհի ամենամեծ լիճն է։

գանդոններ

[խմբագրել] Լճերի նշանակությունը

Լճերն ունեն տնտեսական խոշոր նշանակություն։ Նավերով մեծ լճերում փոխադրում են զանազան բեռներ։ Աղի լճերից արդյունահանում են կերակրի աղ։ Լճերը օգտագործվում են ձկներ, ջրային թռչուններ բազմացնելու համար։ Բացի այդ, լճերը խոնավացնում են օդը, իսկ նրանց ափերը հանդիսանում են հանգստի հիանալի վայրեր։

[խմբագրել] Աղբյուրներ

  • Ն․ Ա․ Մաքսիմով «Ֆիզիկական աշխարհագրություն», 1990 թ․, «Լույս» հրատարակչություն, էջ 89-91։
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով