Մեծ աղի լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծ աղի լիճ (Great Salt Lake), մնացորդային անհոսք աղի լիճ ԱՄՆ-ի արևմուտքում (Յուտա նահանգ)։ Բարձրությունը ծովի մակարդակից 1280 մ է, մակերեսը՝ 2500-6000 Կմ2՝ բՄակարդակի և մակերեսի Փոփոխությունները պայմանավորված են ձնհալքով և մթնոլորտային տեղումներով։ Միջին խորությունը 4, 5-7, 5 մ է, առավե լագույնը՝ 13-15 մ, աղիությունը՝ 137- 300օ/օօ։ Աղերի ընդհանուր պաշարները մոտ 6 մլրդ տոննա են (հիմնականում՝ կերակրի և գլաուբերյան)։ Լճի ափերին են Սոլթ Լեյք Սիթի, Օգդեն քաղաքները։ Լիճը հատվում է արհեստական հողաթմբի վրա կառուցված Հարավխաղաղօվկիանոսյան (Սաութ Պասիֆիկ) երկաթուղով։ Կա աղերի արդյունահանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png