Ծծմբաջրածին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծծմբաջրածին
Hydrogen-sulfide-2D-dimensions.svg
Hydrogen-sulfide-3D-vdW.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում Ծծմբաջրածին
Քիմիական բանաձև H2S
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված 34.082 գ/մոլ
Ագրեգատային վիճակ Գազ
Խտություն 1.5206 գ/լ գ/սմ³
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան −82.30 °C
Եռման ջերմաստիճան −60.28 °C
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում 0.025 (40 °C) գ/100 մլ
pKa 6.89, 19±2
Դասակարգում
CAS համար 7783-06-4
EINECS համար 231-977-3
RTECS MX1225000
ChEBI 391
Թունավորություն
Թունավորություն
NFPA 704.svg


Hazard F.svg Hazard TT.svg

Hazard N.svg
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)


Ծծմբաջրածին - անգույն գազ, նեխած ձվի հոտով թունավոր գազ է: Բնության մեջ հանդիպում է հրաբխային գազերում և հանքային ջրերում, առաջանում է նաև սպիտակուցային նյութերի քայքայման հետևանքով: Քիմիական բաղադրությունը՝ ծծումբ և ջրածին: Որի քիմիական բանաձևն է H2S։

Ջրում քիչ է լուծվում, լավ լուծվում է էթանոլում: Բարձր կոնցենտրացիայի դեպքում ազդում է շատ մետաղների վրա: Դյուրավառ է: Օգտագործվում է քիմիական արդյունաբերության մեջ որոշ միացությունների սինթեզի, ծծմբի, ծծմբական թթվի, սուլֆիդների ստացման համար: Ծծմբաջրածինը թունավոր գազ է, հետևաբար դրա հետ կապված բոլոր փորձերը անհրաժեշտ է կատարել քարշիչ պահարանի մեջ։ Ծծմբաջրածինը օգտագործվում է նաև դեղագործական նպատակներով, օրինակ, ծծմբաջրածնային վաննաներ[1].:

Բնության մեջ[խմբագրել]

Հրաբխային գազերի հետևանքով առաջացած ծծմբաջրածնի նստվածքներ

Բնության մեջ ծծմբաջրածինը հանդիպում է հրաբխային գազերում, որոշ տաք հանքային ջրերում և ցեխերում, այն վայրերում, որտեղ տեղի են ունենում նեխման և փտման ռեակցիաներ։ Առաջանում է նաև սպիտակուցային նյութերի քայքայման հետևանքով: Բնության մեջ շատ մետաղներ, մասնավորապես պղինձը, մոլիբդենը, ցինկը, կապարը, հիմնականում գտնվում են սուլֆիդների՝ սուլֆիդային հանքերի ձևով։ Ծծմբաջրածինն առաջանում է օրգանական մնացուկների նեխման ժամանակ։ Այն պարունակվում է տարբեր տեղերի ծծմբային աղբյուրների ջրերում։ Այս ջուրն ունի բուժիչ հատկություններ։ Ոչ մեծ քանակությամբ ծծմբաջրածին պարուակվում է նաև մարդկանց և կենդանիների աղիքային գազերում

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել]

Ծծմբաջրածինը օդից մի փոքր ծանր, բնորոշ հոտով անգույն գազ է։ Նեխած ձվերը ունեն ծծմբաջրածնի հոտ, որովհետև ձվի սպիտակուցի նեխելու ժամանակ միշտ առաջանում է ծծմբաջրածին։ Ծծմբաջրածինը ջրի մեջ լուծելի է։ Նրա լուծույթը ջրի մեջ կոչվում է ծծմբաջրածնական ջուր։ Ծծմբաջրածնական ջրի տաքացման ժամանակ նրանից ծծմբաջրածինը ցնդում է։ Ծծմբաջրածինը թունավոր է։ Ոչ մեծ կոնցենտրացիաներով ծծմբաջրածին պարունակող օդ շնչելիս զգացվում է գլխապտույտ, գլխացավ, սրտխառնուք։ Երկար ժամանակ ծծմբաջրածին շնչելիս մարդը դադարում է նրա հոտն զգալ։ Դա ստեղծում է կյանքին սպառնացող աստիճանական թունավորման վտանգ։ Մեծ քանակությամբ ծծմբաջրածին պարունակող օդի ներշնչումը մահացու է։

Քիմիական հատկություններ[խմբագրել]

Ծծմբաջրածնի ջրային լուծույթը կոչվում է ծծմբաջրածնական ջուր և ցուցաբերում է թույլ թթվային հատկություն: Ծծմբաջրածնական թթուն կարող է դիսոցվել երկու փուլով՝ առաջացնելով երկու թթվային մնացորդ, երկու խումբ աղեր՝ սուլֆիդներ և հիդրոսուլֆիտներ.

\mathsf{H_2S \rightarrow HS^- + H^+} Ka = 6,9×10−7 մոլ/լ pKa = 6,89:
\mathsf{HS \rightarrow S^{2-} + H^+}

Փոխազդում է հիմքերի հետ.

\mathsf{H_2S + 2NaOH \rightarrow Na_2S + 2H_2O  }
\mathsf{H_2S + NaOH \rightarrow NaHS + H_2O  }

Ծծմբաջրածինը ուժեղ վերականգնիչ է, հեշտությամբ տալիս է էլեկտրոններ: Ունի օքսիդավերականգնման հնարավորություններ.

\mathsf{S + 2e^- \rightarrow S^{2-} (Eh = -0.444B) }
\mathsf{S + 2H^+ + 2e^- \rightarrow H_2S (Eh = -0.144B) }

Ծծմբաջրածինը օդի մեջ այրվում է երկնագույն բոցով, այդ ժամանակ զգացվում է ծծմբային գազի հոտը։

\mathsf{2H_2S + 3O_2 \rightarrow 2H_2O + 2SO_2  }

Թթվածնի պակասի դեպքում գոյանում է ծծումբ.

\mathsf{2H_2S + O_2 \rightarrow 2S + 2H_2O  }

Այն ավելի պակաս կայուն միացություն է, քան ջուրը, որը քայքայվում է ջրածնի և թթվածնի միայն շատ բարձր ջերմաստիճանում։

Եթե ծծմբաջրածնի բոցի վրա (բայց ոչ բոցի մեջ) պահենք սառը ապակյա անոթ, ապա անոթի պատերին կնստեն ջրի կաթիլներ։ Կնշանակի, ծծմբաջրածնի այրման ժամանակ առաջանում է ծծմբային գազ և ջուր:

Եթե սառը անոթը մտցնենք անմիջապես այրվող ծծմբաջրածնի բոցի մեջ, ապա բոցի սառման, ուստի և ծծմբաջրածնի ոչ լրիվ այրման հետևանքով անոթի վրա նստում է ծծումբ՝ դեղին բծի ձևով։ Եթե ծծմբաջրածնական ջրի մեջ ավելացնենք քլորաջուր, բրոմաջուր կամ յոդաջուր, ապա ծծմբաջրածնական ջուրը նույնպես դառնում է պղտոր, շնորհիվ հալոգենների կողմից դուրս մղված ծծումբի՝

\mathsf{2H_2S + J_2 \rightarrow 2HJ + S  }

Այս ցույց է տալիս, որ բոլոր հալոգենները քիմիապես ավելի ակտիվ են, քան ծծումբը։

Ստացում[խմբագրել]

Ծծումն առաջանում է նաև ծծմբաջրածնի դանդաղ օքսիդացման ժամանակ։ Ծծմբաջրածնական ջուրը երկար ժամանակ բաց անոթի մեջ թողնելու դեպքում, ջուրը պղտորվում է, շնորհիվ նա մեջ ծծումբի մանրագույն մասնիկների առաջացման։

\mathsf{FeS + 2 \ HCl \longrightarrow \ FeCl_2 + \ H_2S \uparrow}

  • Ալյումինի սուլֆիդի և ջրի փոխազդեցությունից.

\mathsf{Al_2S_3 + 6 \ H_2O \longrightarrow 2 \ Al(OH)_3 \downarrow + 3 \ H_2S \uparrow}

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Польза сероводородных ванн
  2. Ходаков Ю.В., Эпштейн Д.А., Глориозов П.А. § 88. Сероводород // Неорганическая химия: Учебник для 7—8 классов средней школы. — 18-е изд. — М.: Просвещение, 1987. — С. 206—207. — 240 с. — 1 630 000 экз.

Գրականություն[խմբագրել]

  • Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։
  • Карапетьянц, Михаил Христофорович, Дракин С. И. Общая и неорганическая химия. — М.: Химия, 1994.
  • Ахметов Н. С. Общая и неорганическая химия. — М.: Высшая школа, 2001.
  • Малин К. М. Справочник сернокислотчика. — М.: Химия, 1971.

Արտաքին հղումներ[խմբագրել]