Վանա լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանա լիճ
Van1 20.jpg
Վանա լիճն ու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին
Տեղադրություն Հայկական լեռնաշխարհ
ԲԾՄ 1648 մ
Երկարություն 119 կմ
Մակերես 3755 կմ2
Ծավալ 607 կմ3
Ափի երկարություն 430 կմ
Ամենամեծ խորություն 451 մ
Միջին խորություն 171 մ
Աղիություն 22 ‰
Թափանցելիություն 4.5 մ
Ավազանի մակերես 3647 կմ2
Մտնող գետ(եր) 4 գետ
Կղզի(ներ) Լիմ, Առտեր, Կտուց, Աղթամար
##Վանա լիճ (Հայկական լեռնաշխարհ)
Blue pog.svg
##Վանա լիճ (Թուրքիա)
Blue pog.svg
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում

Վանա լիճ, անհոսք աղի լիճ Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի ծայր արևելքում։ Գտնվում է Հայկական Տավրոսի հյուսիս–արևելյան մասի, Կորդվաց լեռների, Կոտուր լեռնաշղթայի և Ծաղկանց լեռների միջև, 1720 մ բարձրության վրա։ Երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդ է։ Մակերեսը 3760 քառակուսի կմ, առավելագույն լայնությունը՝ մոտ 51 կմ, խորությունը՝ մինչև 145 մ։ Վանա լճի հայելին գրեթե 2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրված է, հաճախ՝ զառիթափ ափերով։ Հյուսիս–արևելքում Արճեշի խորշն է, լճում՝ Լիմ, Առտեր, Կտուց (կղզի), Աղթամար կղզիները, ափերին՝ Դևեբոյնի, Ծղուկ, Կտուց հրվանդանները։ Վանա լիճը գտնվում է տեկտոնական իջվածքում։ Նրա գոգավորությունը բարդ կառուցվածքի բազմաստիճան գրաբեն է։ Գրաբենի եզրերով անցնում են խեշոր բեկվածքներ։ Գրաբենը առաջացել է մախամիոցենում։ Ստորին միոցենում տրանսգրեսիան ծածկել է նաև լճի իջվածքը։ Սկսած տորտոնից տրանսգրեսիան նահանջել է, և իջվածքում ձևավորվել է լագունային ավազան։ Միոցենի վերջում, Հայկական Տավրոսի ինտենսիվ բարձրացման հետևանքով, լճի մնացորդային ավազանի ջուրը հոսել է դեպի Մուշի և հարևան իջվածքները, որից հետո, մինչև պլեյստոցեն, հիշատակված մարզը եղել է ցամաքային զարգացման փուլում։ Ժամանակակից լճի առաջացումը կապված է Սիփան և Նեմրութ հրաբուխներից արտավիժած լավաներով ջրերի արգելափակման հետ։ Տեկտոնական շարժումները շարունակվում են երկրաշարժների ձևով նաև ներկայումս։ Սնվում է մթնոլորտային տեղումներից, ստորերկրյա ջրերից և գետերից։ Լիճը, գտնվելով Հայկական լեռնաշխարհի ցամաքային կլիմայի պայմաններում, ամենախիստ ձմեռներին անգամ, ամբողջովին չի սառցակալում։ Գերիշխում են տեղական և բրիզ քամիները։ Օրգանական աշխարհն աղքատ է։ Ձկներից կա միայն տառեխ։ Թռչնաշխարհին բնորոշ են որորներն ու ջրագռավները, որոնք այստեղ են գալիս հարևան Նազիկ լճից։ Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի արդյունագործությամբ։ Հնագույն ժամանակներից ի վեր լճում եղել է նավարկություն։ Լիճն ունի պոտենցիալ հիդրոէներգիայի մեծ պաշար։

Բովանդակություն

[խմբագրել] Պատկերներ

[խմբագրել] Այցելեք նաև

[խմբագրել] Литература

  • Матвеев С.Н. Турция (Азиатская часть — Анатолия). Физико-географическое описание. Москва—Ленинград: Издательство Академии Наук СССР, 1946.
  • Даркот, Бесим. География Турции. Издательство иностранной литературы, Москва, 1959
  • Hammer U. T. Saline lake ecosystems of the world, Dr. W. Junk Publishers, Dordrecht-Boston, 1986 ISBN 90-6193-535-0
  • Warren J. K. Evaporites: Sediments, Resources and Hydrocarbons, Springer, 2006 ISBN 3-540-26011-0

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով