Կորդվաց լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կորդվաց լեռներից)
Կորդվաց լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
Մեծագույն գագաթՋիլո

Կորդվաց լեռներ, լեռնային համակարգ Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսից մինչև Մեծ Զավի վերնագավառը։ Ձգվում է արևմտա-արևելյան, հյուսիսարևելյան ընդհանուր ուղղությամբ, հիմնականում երեք՝

Բարձրությունը մինչև 4000 մ է։ Կազմված են թերթաքարերից, կվարցիտներից, մարմարներից, մերգելներից։

Կորդվաց լեռները խիստ մասնատված են Արևելյան Տիգրիսի վտակների խոր և նեղ ձորերով։ Կլիման մերձարևադարձային է, տարեկան տեղումները հարավ-արևմուտքում՝ 1000-3000 մմ, հարավ-արևելքում՝ 400-700 մմ։ Հարավային լանջերին տիրապետում են մակվիսը, կաղնու և արչայի նոսր անտառները, հյուսիսային լանջերին՝ տափաստաններն ու ֆրիգանան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 645