Երիտասարդ Թուրքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երիտթուրքերից)

Երիտասարդ Թուրքերը (թուրք.՝ Jön Türkler՝ (հոգնակի), ֆրանսերեն՝ Jeunes Turcs–ից, արաբերեն՝ تركيا الفتاة) տարբեր հեղափոխական խմբերի կոալիցիա էր, որոնք ցանկանում էին բարեփոխել Օսմանյան Թուրքիայի կառավարությունը։ Այս շարժման արդյունքը հանդիսացավ Երիտասարդ Թուրքերի հեղափոխությունը սուլթան Աբդուլ Համիդ II–ի թագավորության դեմ 1908 թ.։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

Երիտթուրքեր (թուրք.՝ Ittihat ve terraki - «Միություն և առաջադիմություն» ), թուրքական «Միություն և առաջադիմություն» բուրժուա–կալվածատիրական նացիոնալիստական կուսակցության անդամների կրճատ անվանումը։ Կազմակերպվել է 1889–ին, Ստամբուլում։ Խնդիրն էր ուժեղացնել նորաստեղծ թուրքական բուրժուազիայի դիրքերը երկրի տնտեսական ու քաղաքական կյանքում, Օսմանյան կայսրությունն վերածել է բուրժուական սահմանադրական պետության՝ պահպանելով ամբողջությունը։ Մինչև 1905 թ. Երիտթուրքերը զբաղված էին քարոզչական գործունեությամբ, դատապարտում էին աբդուլհամիդյան վարչակարգը, որն արգելակում էր Թուրքիայի տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումը։ 1908–ի վերնախավային բուրժուական հեղափոխության հետևանքով Երիտթուրքերը անցան իշխանության գլուխ։ Պահպանելով միապետությունը՝ նրանք ձախողեցին ագրարային բարեփոխությունները, հաշվեհարդար տեսան սկզբնավորված բանվորական շարժման հետ։ «Օսմանիզմի» դրոշի տակ Երիտթուրքերը շարունակեցին կայսրության ճնշված ժողովուրդների թուրքացման համիդյան քաղաքականությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և պատերազմի տարիներին երիտթուրքական «եռապետությունը» վարում էր պանթուրքիզմի զավթողական քաղաքականություն։ Թուրքիայի պատմությունից հետո Երիտթուրքերի կուսակցությունը ինքնալուծարքի ենթարկվեց, իսկ պարագլուխները վտարանդվեցին։ 1922-1926–ին Երիտթուրքերը վերսկսեցին իրենց գործունեությունը, բայց այլևս չկարողացան կարևոր դեր խաղալ Թուրքիայի քաղաքական կյանքում։ 1926–ին Աթաթուրքերի դեմ ուղղված դավադրության մասնակից գլխավոր Երիտթուրքերը մահապատժի ենթարկվեցին, իսկ կուսակցությունը վերջնականապես դադարեց գոյություն ունենալուց։ 1902 թ. Երիտթուրքերի առաջին կոնգրեսում հայ ազգային կուսակցությունները կապեր հաստատեցին երիտթուրքականԱնձնական նախաձեռնության և ապակենտրոնացման ընկերության հետ։ 1903–ին դաշնակցության ներկայացուցիչները փարիզում ու Ժնևում բանակցություններ սկսեցին Երիտթուրքերի պարագլուխների հետ՝ ինքնակալության դեմ համատեղ պայքարի միջոցառումների շուրջը։ Դաշնակցության և Երիտթուրքերի մերձեցումը շարունակվեց նաև հետագայում և հանգեց նրանց դաշինքին, երբ Օսմանյան կայսությունն ընդիմադիր բոլոր կազմակերպություններն իրենց ընդհանուր կոնգրեսում որոշեցին տապալել համիդյան վարչակարգը և ստեղծել կառավարման ներկայացուցչական ձև։ Երիտթուրքերի հայկական կազմակերպություններին ուղղակի հայտարեցին, որ Փոքր Ասիայում հայկական պետություն ստեղծելու նրանց իղձը անիրականանալ է, բայց 1876–ի սահմանադրության վերականգնման դեմքում հայ բնակչությունը, այլ ազգությունների հետ համահավասար, ինքնավարության իրավունք կստանա Օսմանյան պետականության շրջանակներում։ Իշխանությունը վերցնելուց հետո Երիտթուրքերը դրժեցին իրենց խոստումները և դարձան ազգային–ազատագրական շարժման մոլի թշնամիներ՝ վարելով կայսրության ոչ թուրք ժողովուրդների ձուլման քաղաքականություն։ Այսպիսով, պատերազմի մեծապետական դոկտրինան, որ 1908–ի հեղափոխությունից հետո դարձել էր պաշտոնակատար գաղափարախոսություն, հակառակ էր հայերի՝ ինքնավար Արևմտյան Հայաստան ստեղծելու ըմբռնմանը։ Հայերի և Երիտթուրքերի փոխհարաբերությունները գնալով սրվեցին, որին հետևեցին Ադանայի ողբերգական դեպքերը։ Անհաջողության մատնվեց նաև Երիտթուրքերի «բարենորոգչական» գործունեությունը հայկական վիլաեթներում, որը հանգեցրեց հայակական կազմակերպությունների հետ վերջնական խզման։ Երիտթուրքերի շովինիզմն իր գագաթնակետին հասավ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նախապես մշակված ծրագրով տեղահանվեց ու սրի քաշվեց գրեթե ամբողջ արևմտահայությունը։ Հանրային կարծիքի ճմշման տակ, Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու և հայերի զանգվածային կոտորած կազմակերպելու համար, վինվորական տրիբունալը 1919–ին հեռական կարգով մահվան դատապարտեց Երիտթուրքերի պարագլուխներին։ Ի թիվս այլ չարագործների, նրանք հետագայում սպանվեցին հայ վրիժառուների ձեռքով։ Երիտթուրքերը պատմական ասպարեզ իջան որպես բուրժուական հեղափոխականներ, իշխանությանգլուխ անցնելով՝ դարձան շովինիստներ, իսկ ասպարեզից հեռացան որպես քաղաքական ու ռազմական արկածախնդիրներ։

Այցելեք նաև[խմբագրել]