Հույն-թուրքական պատերազմ (1919-1922)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հույն-թուրքական պատերազմ 1919-1922, հունական բանակի արշավանքը Փոքր Ասիա՝ վաղեմի հունական հողերը թուրքական տիրապետությունից ազատագրելու նպատակով։ 1918 թվականի Մուդրոսի զինադադարից հետո, ի կատարումն միջազգային համաձայնագրերի (տես Սայքս-Պիկոյի համաձայնագիր 1916, Փարիզի հաշտության կոնֆերանս 1919-20) Անտանտի երկրները ձեռնամուխ եղան Օսմանյան կայսրության բաժանման քաղաքականության իրագործմանը, որը օբյեկտիվորեն կնպաստեր թուրքական լծի տակ հեծող ժողովուրդների՝ հույների, հայերի, արաբների ազատագրմանն ու նրանց ինքնուրույն պետությունների ստեղծմանը։ Հունաստանին, մասնավորապես, իրավունք էր վերապահված վերագրավել արևելյան Թրտկիան (բացի Կ.Պոլսից) և Փոքր Ասիայի արևմտյան շրջանները։ 1919 թվականի մայիսի 15-ին հունական զորքերը ազատագրեցին հին հունական Սմյուռնա (Զմյուռնիա, Իզմիր) քաղաքը։ Թուրքիան մասնատելու քաղաքականության դեմ հանդես եկավ ազգայնամոլ թուրքական բուրժուազիան Սուստաֆա Քեմալի (Աթաթյուրք) գլխավորությամբ։ 1919 թվականին քեմալականները Կարինում (էրզրում) և Սեբաստիայում (Սվազ) հրավիրեցին, այսպես կոչված. «Իրավունքների պաշտպանության ընկերության» համագումարներ, ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, մերժվեցին Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների՝ հույների, հայերի, արաբների ազատագրական, իրենց անկախությունն ու պետականությունը վերականգնելու ձգտումները (տես նաև Քեմալական շարժում)։ Քեմալականները 1920 թվականի ապրիլին օգնության խնդրանքով դիմեցին խորհրդային Ռուսաստանին, որը 1920 թվականի հունիսին ճանաչեց նրանց կառավարությունը։ Անտանտի երկրները թուրքական ազգայնական շարժումը ճնշելու համար օգտագործեցին Փոքր Ասիայում գտնվող հունական զինված ուժերը։ 1920 թվականի հունիսին հունական զորքերն անցան հարձակման (միաժամանակ հունական նավատորմը մտավ Սև ծով) և գրավեցին Բալըքեսիրը, Բրուսան։ Մեկ այլ զորախումբ, մտնելով արևելյան Թրակիա, գրավեց Ադրիանուպոլիսը։ Գնահատելով իրավիճակը՝ սուլթանի կառավարությունը 1919 թվականի օգոստոսի 10-ին ստորագրեց Սևրի հաշտության պայմանագիրը, բայց քեմալականների ստեղծած Անկարայի կառավարությունը չճանաչեց այն։ Օգտվելով Թուրքիայի հարցում Անտանտի տերությունների միջև եղած Իակասություններից՝ քեմալականները, զենք գնելով Ֆրանսիայից և Իտալիայից, ինչպես նաև օգնություն ստանալով խորհրդային Ռուսաստանից (10 միլիոն ռ. ոսկով, մեծ քանակությամբ զենք և զինամթերք), ռազմական գործողություններ ծավալեցին արևմուտքում՝ հույների, Կիլիկիայում՝ հայերի և արևելքում՝ Հայաստանի Հանրապետության դեմ։ Քեմալականների հաջողություններին մեծապես նպաստեց խորհրդաթուրքական (ըստ էության՝ հակահայկական) 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը. Պատերազմի սկզբնական շրջանում թուրքերն իրենց ռազմական ուժերը կենտրոնացրել էին արևելում՝ Հայաստանի Հանրապետություն ներխուժելու համար՝ դա համարելով առավել կարևոր նպատակ (տես Թուրքական արշավանք 1920)։ արևելքում ռազմական հաջողություններից հետո նրանք զորքեր փոխադրեցին արևմտյան ճակատ և անցան ակտիվ գործողությունների։ 1921 թվականի հունվարի 10-ին և մարտի 31-ին Ինյոնյու գ. մոտ հուն, բանակը պարտություն կրեց, սակայն 1921 թվականի ամռանը նոր հարձակում ձեռնարկեց և հուլիսին գրավեց էսքիշեհիրը. Աֆիոն Կարահիսարը, օգոստոսի մոտեցավ Անկարային (մինչև 40 կմ)։ 1921 թվականի օգոստոսի 23-ից սեպտեմբերի 13-ը Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում հունական բանակը, որը հեռանալով Զմյուռնիայից, կտըրվել էր իր հիմնական բազաներից և, բացի այդ, զրկվել էր եվրոպական տերությունների օգնությունից, պարտվեց։ Այդ իրադարձությունն արագացրեց Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։ 1921 թվականի հոկտեմբերի 20-ին Ֆրանսիան անջատ հաշտություն կնքեց Թուրքիայի հետ (տես Թուրք-ֆրանսիական համաձայնագիր 1921), որով հրաժարվեց Թուրքիայի դեմ պայքարից, իր զորքերը հանեց Կիլիկիայից՝ հայկական կոտորածների նոր հնարավորություն ստեղծելով։ Թուրքերը, օգտվելով հունական գլխավոր հրամանատարության անգործությունից և համալրելով իրենց ուժերը, հարձակման անցան և 1922-ի օգոստոսի 30-ին Դումլու Փընարի մոտ նոր պարտության մատնեցին հունական բանակին։ Սեպտեմբերի 9-ին թուրքական զորքերը ներխուժեցին Զմյուռնիա, կոտորեցին հույն և հայ խաղաղ բնակչությանը, ջրասույզ արեցին այն նավերը, որոնցով հույն և հայ կանայք, երեխաները, ծերունիները փրկվելու էին թուրք ջարդարարներից։ Մինչև սեպտեմբերի 18-ը հունա բանակը դուրս եկավ Փոքր Ասիայից։ 1922 թվականի հոկտեմբերի 11-ին Մուդանյա քաղաքում (Մարմարա ծովի ափին) ստոիագրվեց զինադադար Թուրքիայի և Անտանտի երկրների միջև, որին հոկտ. 13-ին միացավ Հունաստանը։ Մուդանյայի զինադադարով, ապա Լոգանի պայմանագրով (1922-23) Հույն-թուրքական պարերազմը ավարտվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png