Էնվեր փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոճրագործ Էնվեր փաշա

Էնվեր փաշա (Ստամբուլ, նոյեմբեր 22, 1881 թ. - Դուշանբե (Տաջիկստան), օգոստոս 4, 1922 թ.), թուրք պետական և ռազմական գործիչ, Օսմանյան Թուրքիայի Ռազմական գործերի նախարարը (1913-1918թթ.) և երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարներից: Հայոց Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպողներից և իրականացնողներից մեկը:

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին անմիջականորեն գլխավորել է Կովկասյան ճակատում թուրքական լայնածավալ հարձակումը, որը սակայն կատարյալ անհաջողությամբ է ավարտվել (Սարիղամիշի օպերացիա, 1914թ. դեկտեմբեր-1915թ. հունվար):

Օսմանյան կայսրության պարտությունից հետո 1918թ. նոյեմբերին Էնվերը ապաստանել է Գերմանիայում: 1919թ. հեռակա կարգով մահվան է դատապարտվել օսմանյան նոր իշխանությունների կողմից:

1921թ. անցել է Միջին Ասիա, որտեղ գլխավորել է բասմաչների գործողությունները: Սպանվել է խորհրդային զորքերի հետ բախումներից մեկի ժամանակ 40-ամյա տարիքում` արցախցի ռազմիկ Հակոբ Մելքումյանիկողմից։