Պոնտոսի հույների ցեղասպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատմական Պոնտոսի տարածքը
Քաղվածք Նյու Յորք Թայմս ամսագրի էջերից, որը նշում է, որ Տրապիզոնի ողջ քրիստոնյա բնակչությունը ոչնչացված է։

Պոնտոսի հույների ցեղասպանությունը վերաբերվում է 20-րդ դարի սկզբներում Օսմանյան Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Պոնտոսում բնակվող հույների կոտորածներին Երիտասարդ Թուրքերի կառավարության կողմից ։ 1916-1923 թթ. Պոնտոսի ցեղասպանության զոհ են դարձել 353.000 հույներ։ Սա արձանագրվել է պատմության մեջ իբրև քսաներորդ դարի երկրորդ եղեռն։

Բովանդակություն

[խմբագրել] Պատմությունը

Պատմական Պոնտոսը գտնվում էր Թուրքիայի կազմում և ընդգրկում Սև ծովի ափամերձ տարածքները։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Պոնտոսի հունական բնակչությունը 700.000 մարդ էր։ Փաստորեն Պոնտոսում ապրող հույների 50 տոկոսը բնաջնջվեց թուրք բարբարոսների կողմից։

[խմբագրել] Ճանաչում

[խմբագրել] Երկրների ճանաչումը

երկիր ճանաչման օրը
Հայաստան
Հունաստան
Կիպրոսի Հանրապետություն
Շվեդիա 2010 թվականի մարտի 11-ին[1]

[խմբագրել] Հունաստան և Կիպրոս

Հունաստանը մայիսի 19-ը պաշտոնապես ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակման օր։ Հունաստանի նախագահ Կոնստանտին Կարամանլիսը 1994 թ. մարտի 7–ին հաստատել է հմր 2193 օրենքը, որով սահմանվել է Հիշատակման օրը։

Կիպրոսը նույնպես այս իրադարձությունները ճանարում է որպես ցեղասպանություն։

[խմբագրել] ԱՄՆ

Newspaper published by The Scotsman on July 20th 1915 entitled, Greek Population of Turkey, A Crisis At Aivali

Պոնտոսի հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են ԱՄՆ-ի Նյու-Յորք, Հարավային Կարոլինա, Նյու Ջերսի, Ֆլորիդա, Մասաչուսեթս, Պենսիլվանիա և Իլինոյս նահանգները։

[խմբագրել] Թուրքիա

Այսօր պատմությունը հաճախ գրում են նրանք, ում քաղաքական օրակարգը նվաճողական մոտեցում ունի պատմության նկատմամբ։ Թուրքական կառավարությանը սպասարկող լրատվամիջոցները և պատմաբանները շարունակում են ապամարդկայնացնել, դիվայնացնել, ոչնչացնել (Dehumanize, Demonize, Destroy) պատմությունը` դրան «ճիշտ ընթացք» վերագրելով ու մոռանալով, որ ցեղասպանության հանցագործները կոտորել են ավելի քան երեք միլիոն մարդու` Պոնտոսի ու Փոքր Ասիայի հույների, հայերի, ասորիների։ «Սպանել մի ազգ» գրքի հեղինակ Միքայել Պարենտին նկատում է. «Նրանց գործը ոչ թե տեղեկատվություն, այլ ապատեղեկատվություն տարածելն է, ոչ թե ժողովրդավարությունը զարգացնելն է, այլ այն բովանդակազրկելն ու համրացնելը»։ Ահա թե ինչու է հիշողությունն այդքան կարևոր։ Հիշողությունը պատուհան է, որից մենք նայում ենք վերապրողների պատմությանը։ Թերևս կարող ենք ասել, որ հիշողությունը պատմության ոգին է, քանի որ այդ պատմական իրադարձությունների ականատեսները նույնպես կարող են մեզ օգնել` ըմբռնելու այն ամենը, ինչ զգացել են, ինչի մասին երազել են, ինչի համար հույսեր են փայփայել ու ինչպես են ի մի բերել իրենց փշրված կյանքը։ Առանց այդ հիշողության մենք լիովին կհանձնվեինք մեր սեփական պատմությունը կեղծողների կամքին»։

[խմբագրել] Շվեդիա

2010 թ.-ի մարտին Շվեդիան ընդունեց համապատասխան նախագիծը:

Նախագիծը, որը շրջանառության մեջ էր դրվել դեռ 2008 թվականի աշնանը, վայելում էր ընդդիմադիր երեք կուսակցությունների` սոցիալ-դեմոկրատների, կանաչների ու ձախերի աջակցությունը: Փաստաթղթում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները բնութագրվում են որպես ցեղասպանություն, ընդ որում` հիշատակված են ոչ միայն հայերի, այլեւ Օսմանյան կայսրությունում բնակվող ազգային մյուս փոքրամասնությունների` ասորիների եւ Պոնտոսի հույների զանգվածային սպանությունները:

[խմբագրել] Հետազատոթյուններ

Սալոնիկ (Հունաստան) քաղաքի Արիստոտելի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտինոս Ֆոտիադիսը սպառիչ ձևով ուսումնասիրել է նշված պատմական փաստերին առնչվող փաստաթղթերը և 2004 թ. հունարեն հրատարակել 600 էջանոց մենագրություն։

[խմբագրել] Ականատեսների հիշողություններ

Սակայն այս պատմական դաժան իրադարձություններն ուսումնասիրել են ոչ միայն գիտնականները։ Ամերիկահույն Զիա Հալոն իր «Not Even My Name»(«Նույնիսկ ոչ էլ անունս») վերնագրով վեպում պատմում է իր մոր հիշողությունների մասին, որն այս պատմական իրադարձություններին ականատես է եղել։

70 տարի անց Զիա Հալոն իր մայրիկի հետ այցելում է Թուրքիա, որպեսզի գտնի մոր հայրական տունը, օջախը։

Իր հարցազրույցներից մեկում Զիա Հալոն նշում է. «Երբ մայրիկս Դիարբեքիրում հայտնվեց կարիքի և աղքատության մեջ ու միայնակ իրեն զգաց, հայերի ընտանիքը մայրիկիս օգնության հասավ և պաշտպանեց ինչպես հարազատ աղջկան»։

Զիա Հալո «Not Even My Name»

Հեղինակի հոդվածներից մեկը` «Պատմության ոգին», նույնպես նվիրված է Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ահա թե ինչ է գրում Հալոն իր գրքում. «Երբ ես գրեցի «Not Even My Name» գիրքը, որոշեցի գրել այն ամենի վերաբերյալ, ինչ հիշել էր մայրիկս իր կյանքի մասին։ Ես վաղուց էի որոշել այդպես անել։ Եթե նա հիշում էր ինչ-որ բան ութսուն տարվա ընթացքում, կարևոր չէ, թե որքան աննշան կթվար այդ պահին, դա կարող էր զգալի կարևորություն ունենալ նրա ամբողջ կյանքի համար։ Ես գրանցեցի, թե ինչպես են Պոնտոսի հույները թաքնված ապրել Սև ծովի ափերին` Պոնտական սարերում, քսաներորդ դարի սկզբին, ինչպես են ապրել ասորիները Թուրքիայի հարավի գյուղերում, ինչպես են հայերը` որպես քաղաքի բնակիչներ, ապրել Դիարբեքիրում։ Եվ անշուշտ գրել եմ աքսորի` մահվան երկար ճանապարհի մասին։

Նա ինը տարեկան էր, երբ թուրք զինվորները եկան իրենց գյուղ` բարձրաձայնելու Մուսթաֆա Քեմալի (Աթաթուրքի) հրամանը. «Դուք պետք է լքեք այս վայրը, պետք է վերցնեք միայն այն, ինչ կարող եք տանել։ Պատրաստ եղեք հեռանալու երեք օրից»։

Ահա թե ինչ է գրում այն տարիներին Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն.

«Հույների հանդեպ թուրքերը որդեգրել էին նույն գործելաոճը, ինչ հայերի դեպքում: Նրանց զորակոչում էին Օսմանյան բանակ, հետո ընդգրկում աշխատանքային ջոկատներում` օգտագործելով Կովկասում ու ռազմական գործողությունների թատերաբեմ հանդիսացող այլ շրջաններում ճանապարհներ կառուցելու համար: Հույն զինվորները, հայերի նման, հազարներով մահանում էին ցրտից, սովից ու զրկանքներից»:

[խմբագրել] Այցելեք նաև

[խմբագրել] Արտաքին հղումներ


Cite error: <ref> tags exist, but no <references/> tag was found

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով