Տրապիզոն
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք
|
Տրապիզոն (Դրապզուն, Պոնտոս, Տրաբզոն, Տրապեզոն, Տրապեզոնդ, Տրապեզոս, Տրապեզունդ, Տբապեզունտ, Տրապզուն), քաղաք և նավահանգիստ Փոքր Ասիայում, Սև ծովի հարավային ափին, Տրապիզոն նահանգի կենտրոնը։
Բովանդակություն |
Անվան ծագումը [խմբագրել]
Տեղադրված Է սեղանաձև սարավանդի վրա և այդ պատճառով Էլ կոչվել է Տրապիզոն՝ հունարեն «տրապեզա» բառից, որ նշանակում է՝ սեղան, սեղանաձև։
Պատմություն [խմբագրել]
Հիմնադրվել է մ.թ.ա. 750 թ. հույների կողմից։ Հնում եղել Է Պոնտական թագավորության կարևոր քաղաքներից մեկը։ Հետագայում մտել է Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների կազմի մեջ: Հուստինիանոս կայսրը (527– 565) այն մտցրել է Առաջին Հայք պրովինցիայի մեջ։ 13-րդ դարում դարձել է Տրապիզոնի հունական փոքրիկ թագավորության մայրաքաղաքը, իսկ 16-17-րդ դդ-ից՝ Օսմանյան կայսրության նույնանուն նահանգի կենտրոնը։
Հայերը Տրապիզոնում [խմբագրել]
Տրապիզոնի մասին բազմաթիվ վկայություններ ունեն հայ մատենագիրները։ Այստեղ մինչև 1915 թ եղեռնը հայերր մեծ թիվ էին կազմում։ 1872-73 թթ քաղաքում կար շուրջ 800 տուն հայ բնակիչ, իսկ 1915-ի նախօրյակին՝ հայերի թիվը 14-15 հազար էր։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը քաղաքի արհեստներն ու առևտուրը հիմնականում գտնվում Էին հայերի ձեռքին։ Հայերն ունեին 3 վարժարան, 3 եկեղեցի՝ Ս. Աստվածածին, որ կառուցվել Է 1414 թ.՝ խոջա Շամշադինի միջոցներով, Ս. Հովհաննես, Ս. Ստեփանոս։ Քաղաքի շուրջը կային հայաբնակ բազմաթիվ ամառանոց գյուղեր՝ Զեֆանով, Սոուգսու, Կռոպի, Պարիամ ևն։ Կարևոր հնություններից են բերդը՝ իր աշտարակավոր պարիսպներով, եկեղեցիները, մզկիթները ևն։
Հայտնի հայեր Տրապիզնոից [խմբագրել]
Այստեղից են հայտնի ջութակահար, Բրյուսելի կոնսերվատորիայի պրոֆ. Դավիթ Դավթյանը (1877-1911), հայտնի ծովանկարիչ Վարդան Մախոխյանը (1869-1937), նկարիչներ Բյուզանդ Գոճամանյանը, Արշակ Ֆեթվաճյանը (1866–1947), Սիմոն Երեմյանը (1871-1938), ՀԽՍՀ ժողդերասան Համբարձում Խաչանյանը (1894-1944), ՀԽՍՀ ժողդերասան Արման Կոթիկյանը (1896-1968), կոմպոզիտոր Երվանդ Սահառունին (1894-1967), գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանը (1907-1995):