Համբարձում Խաչանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Համբարձում Խաչանյան
Ամվրոսիյ Խաչանյան (Իսակի, կամ Միսակի)
Khachanyan.jpg
Բնօրինակ անուն Ամվրոսիյ Խաչանյան (Իսակի, կամ Միսակի)
Ծնվել է՝ փետրվարի 13 1894
Ծննդավայր Տրապիզոն
Մահացել է հունիսի 30 1944
Մահվան վայր Երևան
IMDb ID 0450985
ԿինոՊոիսկ ID 360698

Համբարձում Խաչանյան (փետրվարի 13, 1894, Տրապիզոն - հունիսի 30, 1944, Երևան), հայ դերասան, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ (1935 թ)։

Կենսագրություն[խմբագրել]

Համբարձում Խաչանյանը ծնվել է Տրապիզոնում, սակայն մեկ տարեկան հասակում տեղափոխվել է Սիմֆերոպոլ։ Այստեղ ավարտել է հայկական ծխական դպրոցի չորս դասարանները, այնուհետև ուսանել է տեղի ռուսական քաղաքային դպրոցում, որը հոր մահից հետո թողել է անավարտ, և ապա հետագայում ավարտել էքստերն կարգով։ Սափրիչ Միսակը, ով նաև թատերական կեղծամներ պատրաստող էր, որդուն հաճախ է տարել թատրոն՝ նրա մեջ արթնացնելով սեր դեպի բեմն ու թատրոնը։ Եվ շուտով պատանի Համբարձումը դառնում է աշակերտական ներկայացումների մասնակիցը Եկատերինոդարում (Կրասնոդար), ուր միաժամանակ ապրել է Խաչանյանների ընտանիքը։ Տարիների հետո Համբարձումը ստանում է նաև մասնագիտական կրթություն։ Նա 1917թ.-ին գերազանց գնահատականներով ավարտում է Սիմֆերոպոլի կինոդերասանական ստուդիան։ 1919 թվականին Սիմֆերոպոլում ավարտել է Նիկիտինի մասնավոր կինոստուդիան։

Խաչանյանը դառնում է դերասան՝ Բաթում, Սուխում, Կրասնոդար, Սիմֆերոպոլ և այլ քաղաքներում հանդես գալով ռուսական, երբեմն նաև հայկական թատերախմբերի հետ։ Հենց Բաթումում խաղալիս էլ, 1922թ.-ին, նրան տեսնում ու գնահատում է Վահրամ Փափազյանը և երիտասարդին իր հետ բերում Երևան։ Խաչանյանը դառնում է Առաջին պետթատրոնի դերասան։ [1]

Խաչանյանը հայկական առաջին պետթատրոնի և ազգային կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է։ 1922 թվականից աշխատել է ներկայիս Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում (Առաջին պետթատրոն) (1933-1935 թ․-ին՝ Երևանի բանվորական թատրոնում1925 թվականից նկարահանվել է Հայկինոյում։ Ցայտուն անհատականության կատակերգակ-արտիստ Խաչանյանին բնորոշ էր հոգեբանական նրբերանգներով հագեցած, սոցիալական նկարագրով հուզիչ, գեղարվեստորեն հավաստի խաղ թե դրամատիկական թատրոնում, թե կինոյում։ Լավագույն դերերից են՝ Սգանարել (Մոլիերի «Դոն ժուան», 1922, 1934), Գրումիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը», 1923), Պաղտասար (Պարոնյանի «Պաղտասար աղբար», 1927, 1933), Ռասպլյուև (Աուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», 1933), Սչաստլիվցև (Ա. Օստրովսկու «Անտառ», 1935), Ֆալստաֆ (Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք» 1939), Աբիսողոմ աղա («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Պարոնյանի, 1941), կինոէկրանում՝ Բադալ («Նամուս», 1925), Խդո («Զարե», 1926), Շոր («Շոր և Շորշոր», 1926), Սադրազամ («Խասփուշ», 1927), Խեչան («Մեքսիկական դիպլոմատներ», 1931), Կիկոս («Կիկոս», 1933), Դարչո («Պեպո», 1935), Տեր-Պողոս («Մևանի ձկնորսները», 1938), Նագար («Քաշ Նազար», 1940

Խաղացած դերերը թատրոնում[խմբագրել]

Խաղացած դերերը կինոյում[խմբագրել]

Գրականություն Համբարձում Խաչանյանի մասին[խմբագրել]

  • Հետադարձ հայացք, գիրք երկրորդ, 1957թ.
  • «Երևան», հունվարի 8, 1930թ.
  • Խորհրդային արվեստ, N8, 1934թ.
  • Խորհրդային Հայաստան, N32, 1927թ.
  • Լևոն Քալանթար, Արվեստի մայրուղիներում, 1963թ.

Հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png