Ավետ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետ Ավետիսյան
Ծնվել էնոյեմբերի 12 (24), 1897[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 29, 1971(1971-03-29)[1] (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ժանրերսոցիալիստական ռեալիզմ
Ամուսին(ներ)Սիրան Ալավերդյան
Պարգևներ և մրցանակներ

Ավետ Մարկոսի Ավետիսյան, Ավետյան (իսկական ազգանունը՝ Ոսկանյան), (նոյեմբերի 12 (24), 1897[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մարտի 29, 1971(1971-03-29)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1938 թվական), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1962 թվական)[2], պարգևատրվել է Ստալինյան մրցանակով (1941 թվական)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին շարք` Գուրգեն Ջանիբեկյան, Բագրատ Մուրադյան, Մկրտիչ Ջանան: 2-րդ շարք` Ավետ Ավետիսյան, Վաղարշ Վաղարշյան, Արուս Ոսկանյան, Հրաչյա Ներսիսյան: 3-րդ շարք` Օրի Բունիաթյան, Համբարձում Խաչանյան, 1925 թվական

1905 թվականին նա ընդունվում է Ներսիսյան դպրոց, ուր մասնակցում է աշակերտական ներկայացումներին։ Նախքան բանակ մեկնելը (1916 թվականին) մանուֆակտուրայի խանութում աշխատել է իբրև աշակերտ և գործակատար։ Բանակից զորացրվելուց հետո (1918 թվականին) Բաքվում մասնակցել է Հովհաննես Աբելյանի թատերախմբի ներկայացումներին։ Բեմական մկրտությունը եղել է Ոսկանի (Ա. Շիրվազադեի «Չար ոգի», 1918 թվական) դերակատարումը։ Այնուհետև Աբելյանի հետ գալիս է Թիֆլիս, ուր խաղում է հայոց դրամատիկական խմբում։ 1919 թվականին խաղացել է Թիֆլիսի հայոց դրամատիկական խմբում, 1920-1921 թվականներին թվականներին՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) թատրոնում՝ Ամո Խարազյանի խմբում։ 1922 թվականից տեղափոխվում է Երևան, խաղում շրջիկ թատերախմբում, ապա ընդունվում Գ. Սունդուկյանի անվան թատրոն և մինչև կյանքի վերջը ստեղծագործում այնտեղ։ Ավետիսյանը նկարահանվել է հայկական 28 կինոնկարում[4]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պանտալոնե՝ Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա», (1923 թվական)
  • Զեմլյանիկա՝ Ն. Գոգոլի «Ռևիզոր», (1923 թվական)
  • Օրգոն՝ Մոլիերի «Տարտյուֆ», (1924 թվական)
  • Սաքո՝ Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար», (1924 թվական)
  • Մատվեյ Եգորիչ՝ Վ. Փափազյանի «Ժայռ»
  • Զամբախով՝ Գ. Սունդուկյանի «Խաթաբալա», (1927 թվական)
  • Փարսիղ՝ Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ», (1938 թվական)
  • Սարգիս՝ Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», (1944 թվական)
  • Պեպո՝ Գ. Սունդուկյանի «Պեպո», (1929 թվական, 1935 թվական, 1948 թվական)
  • Միկիտան Սաքո՝ Պ. Պռոշյանի «Հացի խնդիր», (1937 թվական)
  • Շպրիխ՝ Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես», (1949 թվական)
  • Դոստիգաև՝ Մ. Գորկու «Դոստիգաևը և ուրիշները», (1934 թվական)
  • Սաղաթել՝ Ա. Շիրվանզադեի «Պատվի համար», (1939 թվական)
  • Մարութխանյան՝ Ա. Շիրվանզադեի «Քաոս», (1959 թվական)
  • Շվանդյա՝ Կ. Տրենյովի «Լյուբով Յարովայա»
  • Բերեստ՝ Ա. Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ»
  • Շադրին՝ Ն. Պոգոդինի «Հրացանավոր մարդը», (1938 թվական)
  • Կուտուզով՝ Վ. Սոլովյովի «Ֆելդմարշալ Կուտուզով», (1942 թվական)
  • Սահակ Սևադա՝ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», (1941 թվական)
  • Գլոբա՝ Կ. Սիմոնովի «Ռուս մարդիկ», (1942 թվական)
  • Շուլգա՝ Մ. Շոլոխովի «Երիտասարդ գվարդիա», (1947 թվական)
  • Գրինյով՝ Ա. Սոֆրոնովի «Մոսկովյան բնավորություն», (1949 թվական)
  • մուժիկ՝ Ե. Չարենցի «Դեպի ապագան», (1960 թվական)
  • Ռոբինզոն՝ Ա. Օստրովսկու «Անօժիտը», (1946 թվական)
  • Եպիխոդով՝ Ա. Չեխովի «Բալենու այգին», (1951 թվական)[5]

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1938 թվական)
  • Ստալինյան մրցանակ II աստիճանի Զանգեզուր ֆիլմում սպարապետի դերակատարությամբ համար (1941 թվական)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1962 թվական)
  • ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1971 թվական)
  • Լենինի շքանշան
  • երեք այլ շքանշաններ և մեդալներ

Գրականություն Ավետ Ավետիսյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբյան Ժ., Ավետ Ավետիսյան, Ծ., 1958
  • Вельтман С. Л., Авет Аветисян, Մոսկվա, 1939
  • Ավետ Ավետիսյան (ժող. ալբոմ), Երևան, 1968
  • Ով ով է. Հայեր, հատոր Ա, Երևան, 2005

Ֆիլմեր Ավետ Ավետիսյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավետ Ավետիսյան, 1966 թվական, ԵՎՖՍ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ավետ Ավետյանը Մեծ Սովետական Հանրագիտարանում (ռուս.)
  3. Ավետ Ավետիսյանը «Անուններ» կայքում
  4. «Ավետ Ավետիսյանը Դպրոցական Մեծ Հանրագիտարանում, գիրք II». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 611
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետ Ավետիսյան» հոդվածին։