Դերասան
Դերասանն անձ է ով խաղում է դրամատիկական կամ կատակերգական ստեղծագործություններում և աշխատում է կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում կամ այլ նման հաստատություններում։[1]
Տերմինաբանություն [խմբագրել]
1660 թ. հետո առաջին անգամ սկսեցին օգտագործել դերասան և դերասանուհի տերմինները։ Օրինակ անգլիացիներն այդ բառը փոխ են առել ֆրանսերենից։[2] Դերասան բառն առաջ բնորոշում էր բեմի վրա գործող անձին` անկախ սեռական պատկանելիությունից։ Բայց հասարակական կյանքում մեծ տարածում գտավ դերասանուհի տերմինը, որը բնորոշում էր կոնկրետ իգական սեռի ներկայացուցիչներին։[2] Բայց գործնականում դերասանուհի տերմինը մեծ կիրառում գտավ 1950-1960 թթ.-ին, երբ կանանց ներդրումն արդեն էական էր մշակույթում :[3]Այնուհետև մրցանակաբաշխությունների ժամանակ սկսեց օգտագործվել դերասանուհի տերմինը` բնորոշելու համար կին հաղթողներին:[4]
Պատմությունը [խմբագրել]
Դերասանական խաղի ամենաառաջի գրանցված դեպքը վերաբերվում է Մ.թ.ա. 534 թ.-ին (թեև օրացույցների բազմաթիվ փոփոխությունների պատճառով կոնկրետ ժամանակ նշելը դժվար է), երբ հույն դերասան Թեփսիսը ելույթ ունեցավ Դիոնիոսի թատրոնում և դարձավ առաջին հայտնի մարդը ով պատմական կերպարի բեմադրել էր։ Մինչ Թեփսիսի դերը պատմություն արձանագրվել են միայն երգիչներ, պարողներ և մեկնաբաններ: Թեփսիսի պատվին դերասաններին հաճախ անվանում են Թեփսիաներ։ Թատերական լեգենդները մինչև հիմա էլ հավատացնում են, որ Թեփսիսը մինչև հիմա գոյություն ունի որպես ոգի և թատերական անհաջողություններից շատերը վերագրում են նրա ուրվականի միջամտությանը։
Դերասաններն վաղ միջնադարում ավանդաբար բարձր կարգավիճակ չունեին։ Նրանք թատերական խմբերով անընդհատ շրջագայում էին և մարդկանց վստահությանը չէին արժանանում։ Եվրոպայի շատ մասերում դերասանները նույնիսկ քրիստոնեական կանոներով չէին հուղարկավորվում և այդ դարաշրջանում համարում էին որ դերասանները դատապարտված էին նման ճակատագրի։ Այդ բացասական կարծիքը մնում էր մինչև XIX դարասկիզբ, իսկ դրանից հետո դերասան մասնագիտությունը դարձավ ամենահարգված և ամենատարածված մասնագիտություններից մեկը արվեստի բնագավառում։[5]
Հղումներ [խմբագրել]
- ↑ «Actor: Job description and activities»։ Prospects UK։ http://www.prospects.ac.uk/cms/ShowPage/Home_page/Explore_types_of_jobs/Types_of_Job/p!eipaL?state=showocc&pageno=1&idno=465։ Վերցված է 2009-02-12։
- ↑ 2,0 2,1 (November 2010) "actress, n.", Oxford English Dictionaryedition=3։ Oxford, England: Oxford University Press։ “Although actress remains in general use, actor is increasingly preferred for performers of both sexes as a gender-neutral term.”
- ↑ (1998) The Routledge reader in gender and performance։ New York: Routledge, 8; 93։ ISBN 0-415-16583-0։
- ↑ Linden, Sheri (18 January 2009)։ «From actor to actress and back again»։ Entertainment։ Los Angeles Times։ http://articles.latimes.com/2009/jan/18/entertainment/ca-actress18։ Վերցված է 2009-03-14։ "It would be several decades before the word "actress" appeared -- 1700, according to the Oxford English Dictionary, more than a century after the word "actor" was first used to denote a theatrical performer, supplanting the less professional-sounding "player.""
- ↑ Wilmeth, Don B.; Bigsby, C.W.E. (1998)։ The Cambridge history of American theatre։ Cambridge, U.K.: Cambridge University Press, 449–450։ ISBN 978-0-521-65179-0։
| Նյութեր Վիքիբառարանում? | |
| Category:Actors Վիքիպահեստում? |