Հեռուստատեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեռուստատեսություն, գիտության, տեխնիկայի մշակույթի բնագավառ, որը կապված է ռադիոէլեկտրոնային միջոցներով հեռավորության վրա տեսողական ինֆորմացիայի (շարժվող պատկերների) հաղորդման հետ։ Հեռուստատեսային համակարգը կառուցվում է մարդու աչքի առանձնահատկությունների հաշվառմամբ, քանի որ աչքն է տեսողական ինֆորմացիայի ընդունիչը։ Իրական աշխարհն ընկալվում է իբրև գույների, ծավալայնության և շարժման միասնություն։ Ժամանակակից հեռուստատեսությունն սկզբունքորեն լուծել է այդ երեք հատկությունների վերարտադրման խնդիրը, թեև ծավալայնության վերարտադրումը դեռևս գործնականում ներդրված չէ։ Միաժամանակ ընդլայնում է տեսողական հնարավորությունները՝ տեսանելի դարձնելով ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն, ռենտգենյան կամ ուլտրաձայնային ալիքներով ճառագայթվող առարկաները։ Պատկերի հեռուստատեսային հաղորդման հիմքում ընկած է 3 հաջորդական ֆիզիկական պրոցես՝

  • լուսային էներգիայի փոխակերպումը էլեկտրական ազդանշանների,
  • էլեկտրական ազդանշանների հաղորդումը և ընդունումը,
  • էլեկտրական ազդանշանների փոխակերպումը լուսային իմպուլսների։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 367