Բյուզանդական կայսրություն
| Այս էջը ներկայացված է գնահատման: Խնդրում ենք արտահայտեք ձեր կարծիքը գնահատման ենթաէջում: |
|
|||||
|
|||||
| Քարտեզ | |||||
|
|
|||||
| Քարտեզ2 | |||||
|
|
|||||
| Ընդհանուր տեղեկանք | |||||
| Մայրաքաղաք | Կոստանդնուպոլիս1 | ||||
| Մակերես | 1.680.000 կմ2(395 թ.) | ||||
| Բնակչություն | 17.000.000 (395 թ.) | ||||
| Մակերես | 2.070.000 կմ2(565 թ.) | ||||
| Բնակչություն | 26.000.000 (565 թ.) | ||||
| Մակերես | 1.200.000 կմ2(1025 թ.) | ||||
| Բնակչություն | 12.000.000 (1025 թ.) | ||||
| Մակերես | 120.000 կմ2(1312 թ.) | ||||
| Բնակչություն | 2.000.000 (1312 թ.) | ||||
| Լեզու | Լատիներեն (մինչև 7-րդ դար), միջին հունարեն, հայերեն, ասորերեն, ղպտերեն, արաբերեն | ||||
| Ազգություն | Հույներ, Հայեր, Ասորիներ, Սլավոններ, Ղպտիներ, Արաբներ | ||||
| Կրոն | Ուղղափառություն, Հայ Առաքելական, Ասորի Ուղղափառ, Կաթոլիկություն | ||||
| Արժույթ | Սոլիդուս, Հիպերպիրոն | ||||
| Իշխանություն | |||||
| Պետական կարգ | Միապետություն | ||||
| Դինաստիա | Ավելի քան 20 դինաստիաներ | ||||
| Պետության գլուխ | Կայսր | ||||
| Օրենսդրություն | Բյուզանդական Սենատ | ||||
| Պատմություն | |||||
| - Հռոմեական կայսրության բաժանումը | Հունվարի 17, 395 թ. | ||||
| - Հուստինիանոս I-ի գահակալում | 527-565 թթ. | ||||
| - Յարմուք գետի ճակատամարտ | 636 թ. | ||||
| - Մանազկերտի ճակատամարտ | 1071 թ. | ||||
| - Կոստանդնուպոլսի անկումը | Մայիսի 29, 1453 թ.2 | ||||
| 1 Կոստանդնուպոլիս (330–1204 թթ. և 1261–1453 թթ.): Նիկեայի կայսրության մայրաքաղաքը Նիկեան էր: 2 Բյուզանդիայի անկման տարբեր տարեթվեր են նշվում. 1204 թ.` Կոստանդնուպոլսի գրավումը խաչակիրների կողմից, 1461 թ.` Տրապիզոնի գրավումը թուրք-օսմանների կողմից: |
|||||
Բյուզանդական կայսրություն (Բյուզանդիա, երբեմն նաև Արևելահռոմեական կայսրություն), Ուշ անտիկ ժամանակաշրջանում և Միջին դարերում գոյություն ունեցած կայսրություն: Մայրաքաղաքը՝ Կոստանդնոպոլիս: Հարևանները և կայսրության բնակիչները կոչում էին այն նաև Հռոմեական կայսրություն (հունարեն: Βασιλεία Ῥωμαίων, Basileia Rhōmaiōn)[1] կամ Ռոմանիա (Ῥωμανία): Բյուզանդական կայսրությունը բուն Հռոմեական կայսրության իրավահաջորդն էր: [2][3] Սակայն ներկայումս Բյուզանդիան առանձնացվում է Հին Հռոմից, քանի որ այնտեղ տիրապետում էր հունական մշակույթը հռոմեականի, Քրիստոնեությունը Հռոմեական հեթանոսության և հունարենը լատիներենի փոխարեն [2]:
Ուսումնասիրողները բաժանում են Բյուզանդական կայսրության պատմությունը հետևյալ հիմնական փուլերի
- 4–ից - 7-րդ դարի առաջին կես, անտիկ դարաշրջանից միջնադար անցման փուլ,
- 7-րդ դարի երկրորդ կես –12-րդ դար, Բյուզանդիայի մուտքը միջնադար, ֆեոդալական կարգերի և հաստատությունների ձևավորման շրջան,
- 13-րդ դար – 15 -րդ դարի առաջին կես, Բյուզանդիայի տնտեսական և քաղաքական անկման շրջան, որն ավարտվեց 1453 թ. թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավմամբ և պետության վախճանով[4]:
Հռոմեական կայսրություն - Բյուզանդական կայսրություն տարանջատման տարեթիվը հնարավոր չէ որոշել, սակայն այդ ճանապարհին կարևոր քայլ էր Կոստանդիանոս Ա Մեծի կողմից 324 թ-ին մայրաքաղաքը Նիկոմեդիա քաղաքից (Փոքր Ասիա) Բյուզանդիոն տեղափոխելը: Վերջինս հետագայում վերանվանվեց Կոստանդնուպոլիս, "Կոստանդիանոսի քաղաք" ("Նոր Հռոմ"): [n 1]
Հռոմեական կայսրությունը վերջնականապես բաժանվեց երկու մասի 395 թ-ին Թեոդոսիոս I Մեծ-ի օրոք (379–395): Սակայն «բուն» Բյուզանդական կայսրության պատմությունը սկսվում է Հերակլիոս Ա-ից (610–641), ով վերակառուցեց պետական կառուցվածքն ու բանակը, բաժանեց կայսրությունը բանակաթեմերի և փոխեց կայսրության պաշտոնական լեզուն լատիներենից հունարենի:[6]
Բյուզանդական կայսրությունը գոյատևեց ավելի քան հազար տարի` 4-րդ դարից մինչև 1453 թ-ը: Իր պատմության մեծ մասի ընթացքում Բյուզանդիան մնում էր իր ժամանակի հզորագույն պետություններից մեկը, չնայած տարածքային լուրջ կորուստների Բյուզանդա-Սասանյան և Բյուզանդա-արաբական պատերազմների հետևանքով: Արաբական նվաճումներից հետո կայսրությունը 10-րդ դարի վերջում Հայկական հարստության օրոք վերանվաճեց կորցրած տարածքների մի մասը և դարձյալ վերածվեց Մերձավոր Արևելքի հզորագույն պետությունների մեկի:
1071 թ-ի Մանազկերտի ճակատամարտում կրած ջախջախիչ պարտության հետևանքով կայսրությունը սելջուկ-թուրքերին զիջեց կայսրության սիրտը` համարյա ողջ Փոքր Ասիան և Հայաստանը: Կոմնենոսների հարստության օրոք (12-րդ դար) Բյուզանդիան ժամանակավորապես վերականգնեց իր խարխլված դիրքերը, սակայն Անդրոնիկոս Ա (1183–1185) կայսեր մահից հետո դարձյալ բռնեց անկման ճամփան: Բյուզանդական կայսրությունը ծանր հարված ստացավ 1204 թ-ին, երբ խաչակիրների կողմից Չորրորդ խաչակրաց արշավանքի շրջանակներում նվաճվեց մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և երկիրը մասնատվեց մանր հունական ու լատինական իշխանությունների:
Չնայած 1261 թ-ին Պալեոլոգոսների հարստության օրոք Կոստանդնուպոլիսը ետ նվաճվեց, Բյուզանդիան այլևս երբեք չվերականգնեց երբեմնի հզորությունը: Սակայն կայսրության վերջին 200 տարիները համընկան մշակութային վերելքի հետ: [3]
14-րդ դարում պարբերաբար բռնկվող քաղաքացիական պատերազմների պայմաններում, կայսրությունը չկարողացավ դիմագրավել հզորացող Օսմանյան պետությանը: Բյուզանդական կայսրությունը դադարեց գոյություն ունենալ Կոստանդնուպոլսի և կայսրության մնացորդների` 15-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից նվաճվելուց հետո:
Բովանդակություն
|
Անվանում [խմբագրել]
Բյուզանդիա անվանումն առաջին անգամ օգտագործել է գերմանացի պատմաբան Հիերոնիոմուս Վոլֆը 1557 թ-ին իր Corpus Historiæ Byzantinæ աշխատությունում: Անվանումը գալիս է Բյուզանդիոն եզրույթից, որը եղել է Կոստանդնուպոլիս քաղաքի նախկին անվանումը:
Բյուզանդական կայսրությունն իր բնակիչների կողմից անվանվում էր Հռոմեական կայսրություն, Հոռոմների կայսրություն (Լատիներեն: Imperium Romanum, Imperium Romanorum, Հունարեն: Βασιλεία τῶν Ῥωμαίων, Basileía tôn Rhōmaíōn, Ἀρχὴ τῶν Ῥωμαίων, Arche tôn Rhōmaíōn), Ռոմանիա [n 2] (Լատիներեն: Romania, Հունարեն: Ῥωμανία, Rhōmanía), Հռոմի Հանրապետություն (Լատիներեն: Res Publica Romana, Հունարեն: Πολιτεία τῶν Ῥωμαίων, Politeίa tôn Rhōmaíōn),[8] Graikía (Greek: Γραικία),[9] նաև Rhōmaís (հունարեն: Ῥωμαΐς):[10]
Չնայած Բյուզանդական կայսրությունն ուներ խառն ազգաբնակչություն [11][12] այն հայտնի դարձավ [n 3] իր հունական տարրի շնորհիվ: [13] Դրա հետևանքով կայսրությանը երբեմն նաև անվանում էին Հույների կայսրություն (Լատիներեն: Imperium Graecorum), իսկ կայսրին Imperator Graecorum (Հույների կայսր)[14][15]
Պարսիկները, մահմեդականները և սլավոնները կայսրությունը համարում էին Հռոմեական կայսրության ուղիղ իրավահաջորդ և ուղղակի անվանում էին روم (Ռոմ, "Հռոմ"): [16][17]
Ժամանակակից ուսումնասիրողները 395 - 610 թթ-ի միջև ընկած ժամանակահատվածի Բյուզանդիան սովորաբար անվանում են Արևելյան Հռոմեական կայսրություն, իսկ 610 թ-ից սկսած, երբ Հերակլիոս Ա-ն փոխեց պետության պաշտոնական լեզուն լատիներենից հունարենի (որն արդեն օգտագործվում էր բնակչության մեծ մասի կողմից), երկիրը կոչում են Բյուզանդական կայսրություն:
Պատմություն [խմբագրել]
Նախապատմություն [խմբագրել]
Հռոմեական կայսրությանը հաջողվել էր նվաճել Արևմտյան Եվրոպան և Միջերկրածովյան շրջանը: Այս տարածքներում ապրող ազգերը տարբերվում էին միմյանցից մշակույթով և զարգացվածության աստիճանով: Արևելյան Միջերկրական ծովի պրովինցիաներն ավելի ուրբանիզացված էին և սոցիալապես զարգացած, նախկինում միավորվել էին Մակեդոնական տերության իշխանության տակ և հելլենացված էին: Ի հակադրություն դրան, արևմտյան նահանգները նվազ զարգացած էին: Հելլենացված Արևելքի և լատինականացված Արևմուտքի միջև այս հակադրությունը դարերի ընթացքում ավելի էր խորանում և վերջիվերջո հանգեցրեց կայսրության բաժանմանը: [18]
Հռոմեական կայսրության բաժանումը [խմբագրել]
293 թ-ին Դիոկղետիանոս կայսրը ստեղծեց նոր վարչական համակարգ (չորրորդապետություն): [19] Նա իրեն նշանակեց կառավարչակից՝ «օգոստոս»: Յուրաքանչյուր «օգոստոս» իր հերթին իրեն գահակից՝ «կեսար» էր նշանակում, որը հետագայում պետք է հաջորդեր «օգոստոսին»: Սակայն այդ համակարգը կայուն չգտնվեց և շուտով Կոստանդիանոս Ա Մեծի կողմից փոխարինվեց դինաստիական ժառանգման համակարգով: [20]
Կոստանդիանոսը նախաձեռնեց մի շարք բարեփոխումներ: [21] 330 թ-ին նա հիմնադրեց Կոստանդնուպոլիս քաղաքը որպես «երկրորդ Հռոմ»:
Կոստանդիանոսը փոփոխություններ էր կատարում` հենվելով Դիոկղետիանոսի համակարգի վրա: [19][22] Նա կարգավորեց մետաղադրամների հատումը (նրա կողմից շրջանառություն մտցված ոսկե սոլիդուսը դարձավ կայուն արժեք),[22] և բարեփոխեց բանակը: Կոստանդիանոսի օրոք կայսրությունը վերականգնեց իր ռազմական հզորությունը և վայելում էր կայունության և բարգավաճման շրջան:
Չնայած Կոստանդիանոսի օրոք Քրիստոնեությունը չհռչակվեց պետական կրոն, սակայն նրան շնորհվեց որոշ արտոնություններ: Կոստանդիանոսը նաև ներմուծեց այն կարգը, ըստ որի կայսրը կրոնական հարցերը չպետք է լուծեր ինքնուրույն, այլ պետք է հրավիրեր եկեղեցական ժողովներ: Նրա օրոք տեղի ունեցավ Նիկիայի Ա տիեզերական ժողովը: [24]
Կոստանդիանոսի կողմից սահմանված դինաստիական ժառանգման կարգն այնքան ամուր էր հաստատվել, որ երբ 385 թ-ին թվականին Թեոդոսիոս Ա Մեծը մահացավ, կայսրությունը ժառանգեցին նրա երկու որդիները` Արկադիոսն Արևելքում և Հոնորիոսն Արևմուտքում: Թեոդոսիոսը միասնական կայսրության վերջին կայսրն էր: [25]
Արևելյան Հռոմեական կայսրությունը ի վիճակի եղավ դիմակայել այն մարտահրավերներին, որոնց հանդիպեց Արևմտյան Հռոմեական կայսրության հետ միասին 3-րդ և 4-րդ դարերի ընթացքում, շնորհիվ ավելի բարձր զարգացվածության և ավելի մեծ տնտեսական հնարավորությունների։ Կաշառելով կամ հարկ վճարելով ներխուժող ցեղերին, ինչպես նաև իր բանակ ներգրավելով օտարազգի վարձկանների` Բյուզանդիային հաջողվեց զերծ պահել երկիրը հարձակումներից: [26] Թեոդոսիոս Բ կայսրն ավելի ամրացրեց Կոստանդնուպոլսի պարիսպները` դարձնելով քաղաքը անառիկ: Քաղաքը չնվաճվեց մինչև 1204 թ-ը:
Հոներից եկող վտանգը չեզոքացնելու նպատակով Թեոդոսիոս Բ-ն համաձայնվեց վճարել խոշոր հարկ (տարեկան շուրջ 300կգ ոսկի): Թեոդոսիոսի հաջորդը` Մարկիանոսը, հրաժարվեց հարկ վճարել հոներին: Բարեբախտաբար Աթթիլան արդեն ուղղել էր հայացքը դեպի Արևմտյան Հռոմեական կայսրություն: [27] 453թ-ին Աթթիլայի մահից հետո Հոնական կայսրությունը փլուզվեց; հետագայում հոներից շատերին Բյուզանդիան վարձում էր կայսրության սահմանների պաշտպանության համար: [28]
Աթթիլայի մահից հետո Արևելահռոմեական կայսրությունը մտավ կայունացման շրջաբ, իսկ Արևմտահռոմեականը` վերջնականապես կազմալուծվեց (սովորաբար Արևմտահռոմեական կայսրության ավարտը համարվում է 476 թ-ը, երբ գերմանացի վարձկանների հրամանատար Օդոակրը գահընկեց արեց վերջին կայսրին` Հռումուլուս Ավգուտուլուսին):
Իտալիան վերանվաճելու համար Զենոն կայսրը բանակցություններ սկսեց ներխուժած օստգոթերի հետ: Նա Իտալիա ուղարկեց գոթերի արքա Թեոդորիք Մեծին որպես magister militum per Italiam ("Իտալիայի զորքերի գերագույն հրամանատար"), որպեսզի գահընկեց անի Օդոակրին: Դրդելով Թեոդորիքին նվաճելու Իտալիան` Զենոնը ազատեց կայսրությունը վտանգավոր հակառակորդից և ձեռք բերեց ձևական իշխանություն Իտալիայի նկատմամաբ: [25] Օդոակրի ջախջախումից հետո` 493 թ-ին, Թեոդորիքը սկսեց միանձնյա կառավարել Իտալիան:
491 թ-ին գահ բարձրացավ Անաստասիոս Ա կայսրը, ով 498 թ-ին ճնշեց Իսավրյան ապստամբությունը: [25] Անաստասիոսը կատարեց մի շարք կարևոր և արմատական բարեփոխումներ: Նա կատարելագործեց Կոստանդինի դրամային փոփոխությունները և վերականգնեց պղնձե «ֆոլլիս» մետաղադրամը:[29] Կայսրը նաև վերացրեց «խրիսարգիրոն» հարկը, որը գանձվում էր առևտրով զբաղվող քաղաքացիներից: Անաստասիոսի մահվան տարում` 518 թ-ին, պետական գանձարանում պահվում էր 145,150 կգ ոսկի : [30]
Արևմտյան նահանգների վերանվաճումը [խմբագրել]
527թ-ին գալով իշխանության` Հուստինիանոս Ա կայսրը սկսեց արևմտյան նահանգների վերանվաճումը: Ծագումով գյուղացի Հուստինիանոսն արդեն իր հորեղբոր` Հուստինոս Ա-ի օրոք (518–527) զբաղեցնում էր կարևոր պաշտոններ: [31] 532 թ-ին Հուստինիանոսը Սասանյան Պարսկաստանի շահ Խոսրով Ա Սասանյանի հետ ստորագրեց հաշտության պայմանագիր, որով պարտավորվում էր վճարել մեծ չափի տարեկան հարկ: Հուստինիանոսը ճնշեց մայրաքաղաք Կոստանդնուպոլսում տեղի ունեցած «Նիկե» ապստամբությունը, որի հետևանքով մահապատժի ենթարկվեցին 30,000 - 35,000 մարդ: [32] Այդ հաղթանակը ավելի ուժեղացրեց Հուստինիանոսի իշխանությունը: [33] Հուստինիանոսը նաև փորձեց վերականգնել Հռոմի Պապի հետ հարաբերությունները` Հռոմի Պապի միջնորդությամբ Կոստանդնուպոլսի պատրիարքի պաշտոնից հեռացնելով միաբնակ Անֆիմոս Ա-ին:
Արևմտյան նվաճումները սկսվեցին 533 թ-ին, երբ Հուստինիանոսը Աֆրիկա ուղարկեց իր նշանավոր զորավարներից մեկին` Բելիսարիոսին: Նախկին հռոմեական Աֆրիկա պրովինցիան 429 թ-ից գտնվում էր վանդալների իշանության տակ: [34] Մի քանի տարվա ընթացքում վանդալները ջախջախվեցին, սակայն տեղի ցեղային միությունները վերջնականապես հնազանդվեցին միայն 548 թ-ին: [33] Իտալիայում օստգոթերի Թեոդորիք Մեծ արքայի, նրա ժառանգ Աթալարիքի և դստեր` Ամալասունթայի սպանությունը հնարավորություն էր տվել գահին բազմելու հեղինակություն չվայելող Թեոդահադին: 535թ-ին բյուզանդական փոքրաթիվ ուժերը կարողացան մի շարք փոքր հաջողությունների հասնել Սիցիլիայում, սակայն գոթերը շուտով ուժեղացրին դիմադրությունը։ Բյուզանդական զորքերը կարողացան հասնել խոշոր հաջողությունների միայն 540 թ-ին, երբ Բելիսարիուսը մի քանի պաշարումներից հետո գրավեց Հռավեննա, Նեապոլ և Հռոմ քաղաքները: [35]
Շուտով օստգոթերը միավորվեցին Տոտիլա արքայի շուրջը և 546 թ-ի դեկտեմբերի 17-ին ետ գրավեցին Հռոմը: Հուստինիանոսը 549թ-ին հետ կանչեց Բելիսարիուսին: [36] Նրա փոխարեն Իտալիա ուղարկվեց մեկ այլ նշանավոր զորավար` հայազգի Նարսեսը (551 թ.) 35,000 զորքով: Նարսեսը մեկը մյուսի հետևից հաղթանակներ էր տանում գոթերի նկատմամբ, իսկ Բուստա Գալորումի ճակտամարտում նա վերջնականապես ջախջախեց գոթերի վերջին մնացորդներին (552 թ-ի հոկտեմբեր): Չնայած մի քանի գոթական կայազորների դիմադրությանը և ֆրանկների ու ալամանների ցեղերի երկու արշավանքներին, պատերազմը Իտալիայում ավարտվեց Բյուզանդիայի լիակատար հաղթանակով: [37]
551 թ-ին վեստգոթ ազնվական Աթանագիլդը Հուստինիանոս Ա-ի օգնությամբ հաջողությամբ ապստամբեց Իսպանիայի վեստգոթական թագավորության արքայի դեմ: Ապստամբոթյան հետևանքով Իսպանիայի հարավ-արևելյան մի հատված անցավ Բյուզանդիային` մնալով վերջիններիս իշխանության տակ մինչև Հերակլ Ա-ի գահակալումը: [38]
Արևելքում բյուզանդա-պարսկական պատերազմները շարունակվեցին մինչև 561 թ-ը, երբ Հուստինիանոսն ու Խոսրով Սասանյանը կնքեցին 50-անմյա խաղաղության պայմանագիր: Արդեն 550-ական թթ-ին Հուստինիանոսը հաջողության էր հասել բոլոր ճակատներում, բացառությամբ Բալկանների, որտեղ անընդհատ հարձակումներ էին գործում սլավոնական ցեղերը: 559 թ-ին կայսրություն ներխուժեցին կուտրիգուրների և սկլավենների ցեղերը: Հուստինիանոսը նորից ծառայության կանչեց պաշտոնաթող Բելիսարիուսին, և վերջինս կարողացավ հաջողությամբ չեզոքացնել հոնական նոր ներխուժումը: Դանուբի նավատորմի հզորացումը ստիպեց կուտրիգյան հոներին խաղաղության պայմանագիր կնքել և հեռանալ կայսրության սահմաններից:
529 թ-ին տաս հոգուց բաղկացած խորհուրդը հռոմեական օրենքների հիման վրա ստեղծեց «Հուստինիանոսի օրենսգիրքը»: 534 թ-ին այն թարմացվեց և մտցվեց շրջանառության մեջ` կիրառվելով բնակչության կողմից մինչև կայսրության անկումը:[39] Այս և այլ բարեփեխումներն իրավունքի և օրենքի բնագավառում հայտնի դարձան "Corpus Juris Civilis" անվամբ:
6-րդ դարի ընթացքում ավանդական հունա-հռոմեական մշակույթը դեռևս մեծ ազդեցություն ուներ Բյուզանդական կայսրությունում: Այդ մշակույթի կարկառուն ներկայացուցիչներից էր փիլիսոփա Հովհաննես Ֆիլոպոնոսը: Սակայն քրիստոնեական մշակույթը սկսեց աստիճանաբար դուրս մղել նախկինում լայն տարածված հունա-հռոմեականը: Հուստինիանոսրի օրոք կառուցվեց իր ժամանակի մեծագույն տաճարը` Սուրբ Սոֆիան, որ մինչ այսօր էլ համարվում է բյուզանդական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: [25] 6-7-րդ դդ. կայսրությունում բռնկվեցին մի շարք համաճարակներ (դրանցից մեկը պատմության մեջ մտել է «Հուստինիանոսի ժանտախտ» անունով), որոնց զոհ գնացին բազմաթիվ բնակիչներ և որոնք բավականին թուլացրեցին երկիրը: [40]
Հուստինիանոս Ա-ի մահից հետո` 565 թ-ին, նրա հաջորդը` Հուստինոս Բ-ն հրաժարվեց վճարել խոշոր, տարեկան հարկը պարսիկներին: Նույն տարում գերմանական լանգոբարդ ցեղը ներխուժեց Իտալիա. դարի վերջում Իտալիայի միայն մեկ երրորդն էր մնացել Բյուզանդիայի վերահսկողության տակ: Հուստինոսի հաջորդ Տիբերիոս Բ-ն կաշառքի միջոցով` ժամանակավորապես հանգստացրեց ավարներին և պատերազմ սկսեց Սասանյան Իրանի դեմ: Չնայած Տիբերիոսի հրամանատար Մորիկը հաջող ճակատամարտեր էր մղում արևելյան ռազմաճակատում, ավարները դրժեցին խոստումը և անցան հարձակման: 582 թ-ին նրանք Բալկանյան թերակղզում գրավեցին Սիրմինիում ամրոցը, ինչի հետևանքով սլավոնները հատելով Դանուբ գետը սկսեցին մտնել կայսրության տարածք: Մորիկը, դառնալով կայսր, միջամտեց պարսկական քաղաքացիական պատերազմին` օգնելով գահի թեկնածուներից Խոսրով Բ-ին և կնության տալով նրան իր դստերը: Գահ բարձրանալով` Խոսրով Բ-ն բյուզանդացիներին հանձնեց խոստացված Արևելյան Հայաստանի զգալի մասը. դրանով Բյուզանդական կայսրությունը արևելքում ունեցավ զգալի տարածքային աճ: Բացի դրանից պարսիկները հրաժարվեցին Բյուզանդական կայսրությունից գանձվող տարեկան հարկից: Հաղթանակ տոնելով արևելյան ռազմաճակատում` Մորիկը մի շարք հաջող արշավանքներից հետո, 602 թ-ին Բալկաններում կարողացավ ետ մղել ավարներին ու սլավոններին և դարձյալ վերականգնել Դանուբ գետը որպես կայսության հյուսիսային սահման: [25]
Փոքրացող սահմաններ [խմբագրել]
Հերակլիոսների հարստություն [խմբագրել]
Տես նաև` Հերակլիոս Ա, Բյուզանդա-Սասանյան պատերազմներ, և Բյուզանդա-արաբական պատերազմներ
Մորիկի սպանությունից հետո գահ բարձրացավ Փոկասը: Խոսրով Սասանյանը օգտագործեց սպանությունը որպես պատրվակ բյուզանդական Միջագետք նահանգ ներխուժելու համար: [41] Փոկասը, ով չէր վայելում ժողովրդավարություն և երբեմն բնութագրվում էր որպես "բռնապետ", 610 թ-ին գահընկեց արվեց հայազգի զորավար Հերակլ Ա-ի կողմից, ով նավատորմով հասավ Կոստանդնուպոլիս Կարթագենից: [42] Շուտով Սասանյանները թափանցեցին Փոքր Ասիայի խորքերը, գրավեցին Դամասկոսը, Եգիպտոսը և Երուսաղեմը: Երուսաղեմից պարսիկները Տիզբոն տարան Խաչափայտը: [43] Պարսիկները անգամ պաշարեցին Կոստանդնուպոլիսը, սակայն չկարողանալով գրավել այն, նահանջեցին: Հերակլ կայսեր հակահարձակումն ընդունեց Սրբազան Պատերազմի բնույթ: [44] [45] Սասանյանների բանակի կորիզը ոչնչացվեց Նինվեյի ճակատամարտում 627 թ-ին, իսկ 629 թ-ին Հերակլը հանդիսավորությամբ Երուսաղեմ վերադարձրեց Խաչափայտը: [46] Պատերազմը հյուծեց և Բյուզանդիային և Սասանյան Իրանին, ինչի հետևանքով նրանք չկարողացան լուրջ դիմադություն ցույց տալ իսլամի ներքո միավորված արաբական ցեղերի արշավանքերին: [47] Բյուզանդացիները արաբներից ջախջախիչ պարտություն կրեցին Յարմուք գետի ճակատամարտում 636թ-ին, իսկ Սասանյան Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոնը երկուամսյա պաշարումից հետո հանձնվեց արաբներին 634թ-ին: [48]
Նվաճելով Սիրիան և Սուրբ Երկիրը, արաբները սկսեցին արշավանքներ ձեռնարկել Փոքր Ասիա և 674-678 թթ. պաշարեցին բուն Կոստանդնուպոլիս քաղաքը: Բյուզանդական նավատորմը վերջիվերջո հունական կրակի միջոցով ջախջախեց արաբականը, և Բյուզանդիայի ու Արաբական խալիֆայության միջև ստորագրվեց 30-ամյա հաշտության պայմանագիր: [49] Սակայն արաբական արշավանքերը Փոքր Ասիա շարունակվում էին, որի հետևանքով էլ աստիճանաբար սկսում է անկում ապրել քաղաքային կյանքը: [50] Չնայած արաբները երկրորդ անգամ պաշարեցին Կոստանդնուպոլիսը բյուզանդացիները ևս մեկ անգամ էլ կարողացան հետ մղել արաբներին: Սակայն Կոստանդնուպոլիսի բնակչության թիվը նվազեց՝ 500,000-ից հասնելով 40–70 հազարի: Այդ ամենը բացատրվում է նրանով, որ 618 թ-ին կայսրությունը պարսիկներին կորցրեց (դարձյալ վերանվաճեց 629 թ-ին, բայց կորցրեց 642 թ-ին արաբներին) իր ցորենի գլխավոր մատակարարին` Եգիպտոսին: [51] Կենտրոնական իշխանությունն ամրապնդելու նպատակով կիսանկախ իշխանությունները ձևափոխվեցին թեմերի: [52]
Մեծ քանակությամբ զորքի տեղափոխումը Բալկանյան թերակղզուց դեպի արևելք` պարիսկների, իսկ հետագայում արաբների դեմ պատերազմելու, ճանապարհ բացեց սլավոնների հարավ` դեպի կայսրություն գաղթելուն: Գաղթի հետևանքով այնտեղ նույնպես սկսեց անկում ապրել քաղաքային կյանքը: [53] 670-ական թթ. բուլղարները ղազարների ճնշման տակ անցան Դանուբ գետը և մուտք գործեցին կայսրություն: 680 թ-ին բյուզանդական բանակը, որն ուղարկվել էր վերացնելու բուլղարների նոր բնակավայրերը ջախջախիչ պարտություն կրեց: Մյուս տարում Կոստանդին Դ կայսրը պայմանագիր կնքեց բուլղարների խանի` Ասպարուխի հետ, և նորաստեղծ բուլղարական պետությունը իր մեջ ընդգրկեց մի շարք սլավոնական ցեղերի, որոնք նախկինում գոնե ձևականորեն ենթարկվում էին կայսրությանը:[54] 687–688 թթ. Հուստինիանոս Բ-ն հաջող արշավանքներ ձեռնարկեց ընդդեմ սլավոնների և բուլղարների, սակայն այն փաստը, որ բյուզանդացիները ստիպված էին ետ նվաճել Թրակիայից մինչև Մակեդոնիա ընկած տարածքները, ցույց է տալիս, թե ինչքան էր թուլացել Բյուզանդիայի իշխանությունը հյուսիսային Բալկաններում: [55]
Հերակլիոսների հարստության վերջին ներկայացուցիչը` Հուստինիանոս Բ-ն փորձեց նվազեցնել քաղաքային ազնվականության իշխանությունը հարկերի միջոցով: Սակայն նա հեռացվեց իշխանությունից 695 թ-ին, և ստիպված էր ապաստանել ղազարների, իսկ հետագայում բուլղարների մոտ: 705 թ-ին Հուստինիանոսը բուլղարների օգնությամբ երկրորդ անգամ գահ բարձրացավ, և սկսեց հետապնդումները իր թշնամիների նկատմամաբ: 711 թ-ին հայազգի զորավար Փիլիպպիկոս-Վարդանի (հետագայում հռչակվեց կայսր) կազմակերպած երկրորդ ապստամբության հետևանքով Հերակլիոսների հարստության վերջին ներկայացուցիչը վերջնականապես հեռացվեց իշանությունից: [56]
Իսավրյան հարստությունից մինչև Բարսեղ Ա-ի թագադրում [խմբագրել]
Լևոն Գ Իսավրացին անցավ հակահարձակման 718 թ-ին և բուլղարների օգնությամբ, ովքեր միայն մեկ ճակատամարտում սպանեցին 32.000 արաբի, հասավ փայլուն հաղթանակի մուսուլման արաբների նկատմամբ: Լևոնը նաև որոշ փոփոխությունների ենթարկեց թեմերի համակարգը: Լևոն Գ-ի հաջորդը` Կոստանդին Ե-ն տարավ մի շարք հաղթանակներ Սիրիայում և որոշակիորեն թուլացրեց բուլղարների հզորությունը:
Օգտվելով կայսրության թուլացումից Թոմաս Սլավոնի գլխավորությամբ բարձրացրած ապստամբությունից հետո, արաբները 820-ական թթ. անցան հարձակման, նվաճեցին Կրետե կղզին և փորձ կատարեցին նվաճելու Սիցիլիա կղզին: Սակայն Սիցիլիայում 863 թ-ի սեպտեմբերի 3-ին գեներալ Պետրոնասը Լալակաոնի ճակատամարտում ջախջախիչ պարտության մատնեց արաբներին: Բուլղարիայի կայսեր` Կրումի օրոք, Բուլղարական կայսրությունը դարձյալ սկսեց սպառնալ կայսրությանը, սակայն Կրումի որդին` Օմորտագը 814 թ-ին խաղաղության պայմանագիր կնքեց Բյուզանդական կայսրության հետ: [57]
8-9-րդ դարերում սկիզբ առավ պատկերամարտությունը: Լևոն և Կոստանդին կայսրերի օրոք արգելվեցին սրբապատկերները, որի հետևանքով ողջ կայսրությամբ մեկ տեղի ունեցան մի շարք խռովություններ և ապստամբություններ: Նիկիայի Բ տիեզերական ժողովում որոշում ընդունվեց, ըստ որի վերականգնվեց սրբապատկերների պաշտամունքը, սակայն արգելվեց երկրպագել նրանց: [58] 813 թ-ին Լևոն Ե Հայ կայսրը դարձյալ արգելեց սրբապատկերների պաշտամունքը, սակայն 843 թ-ին Թեոդորա կայսրուհին դարձյալ թույլատրեց սրբապատկերների պաշտամունքը: [59] Պատկերամարտությունը էլ ավելի տարանջատեց Բյուզանդական կայսրությունը արևմուտքից:
Հայկական կամ Մակեդոնական հարստություն [խմբագրել]
Բյուզանդական հարստությունը հասավ իր հզորության գագաթնակետին Հայկական հարստության կայսրերի օրոք 9-րդ դարի վերջում, 10-րդ դարում և 11-րդ դարի սկզբներին: Հայկական հարստության օրոք Բյուզանդիան վերականգնեց դիրքերը Ադրիատիկ ծովում, հարավային Իտալիայում և գրավեց Բուլղարական Առաջին Կայսրությունը: Կայսրության քաղաքները սկսեցին մեծանալ, իսկ պրովինցիաները, անվտանգության ապահովման հետևանքով սկսեցին բարգավաճել: Բնակչությունն աճեց, ապրանքների արտադրանքը մեծացավ, առևտուրը զարգացավ: Տնտեսական աճը համընկավ մշակութային ուժեղ առաջընթացի հետ ("Հայկական կամ Մակեդոնական վերածնունդ"): Թափ առան ճարտարապետությունն ու եկեղեցաշինությունը: Չնայած Հուստինիանոսի ժամանակների հետ համեմատած կայսրությունը զգալիորեն փոքր էր տարածքով, այն ավելի հզոր էր, քանի որ կայսրության տիրույթներն աշխարհագրորեն ավելի մոտ էին իրար գտնվում:
Պատերազմներն ընդդեմ մահմեդականների [խմբագրել]
Արդեն 867 թ-ին Բյուզանդական կայսրությունը վերականգնել էր իր դիրքերը և՛ Արևմուտքում և՛ Արևելքում, ինչի շնորհիվ բյուզանդական կայսրերը ձեռնամուխ եղան արևելքում կորցրած տարածքների վերանվաճմանը։
Վերանվաճումը սկզբից ընթանում էր փոփոխակի հաջողությամբ: Կրետե կղզու ժամանակավոր գրավմանը (843) հաջորդեց ջախջախիչ պարտությունը Բոսֆորում: Բացի դրանից Բյուզանդիան չէր կարողանում կասեցնել մահմեդական արաբների առաջխաղացումը Սիցիլիայում, որի նվաճումը արաբների կողմից սկսվեց 827 թ-ին և տևեց մինչև 902 թվականը: Օգտագործելով ներկայիս Թունիսի տարածքը որպես հենակետ, արաբները 831 թ-ին գրավեցին Պալերմոն, 842 թ-ին` Մեսինան, 859 թ-ին` Էնան, 878 թ-ին` Սիրակուզան , 900 թ-ին` Կատանիան և 902 թ-ին` վերջին բյուզանդական հենակետը Սիցիլիայում` Տաորմինա ամրոցը:
Այս պարտություններին հաջորդեցին հաջող արշավանքը Դամիետա` Եգիպտոս (856), Մալաթիայի էմիրի ջախջախումը (863), Դալմաթիայի նկատմամբ կայսերական իշխանության հաստատումը (867) և Բարսեղ Ա-ի հաջող արշավանքները Եփրատ գետի երկայնքով (870-ական թթ.): Չնայած Սիցիլիայի կորստին, Բարսեղը կարողացավ իր ձեռքում պահել հարավային Իտալիան, և այն մնաց կայսրության կազմում հաջորդող երկու դարերի ընթացքում:
904 թ-ին Բյուզանդական կայսրության մեծությամբ երկրորդ քաղաքը` Սալոնիկը գրավվեց և թալանվեց արաբական նավատորմի կողմից: Բյուզանդիան դրան պատասխանեց արաբական նավատորմի ոչնչացմամբ 908 թ-ին և Սիրիայի Լաոդիկեա քաղաքի ավերմամբ երկու տարի անց: Չնայած այդ հաջողություններին` բյուզանդացիներն արաբներից ջախջախիչ պարտություն կրեցին Կրետե կղզում 911 թ-ին:
Շուտով վարյագները, ովքեր պաշարել էին Կոստանդնուպոլիսը 860 թ-ին, 941 թ-ին հայտնվեցին Բոսֆորի ասիական ափին: Սակայն ի տաբերություն առաջին հարձակման, երբ բյուզանդացիները միայն հաշտություն կնքելով կարողացան հեռու պահել կայսրությունից վարյագներին, երկրորդ հարձակման ժամանակ վարյագները գլխովին ջախջախվեցին: Այդ հաղթանակը ցույց տվեց 907 թ-ին բյուզանդական բանակում կատարված բարեփոխումների դրական արդյունքը: Վարյագներին պարտության մատնողը հայտնի հայազգի զորավար Հովհաննես Կուրկուաս Բ-ն էր, ով ծագում էր հայկական Կուրկուաս տոհմից: Շուտով Հովհաննես Կուրկուասը մի շարք հաղթանակներ տարավ նաև Միջագետքում (943): Դրանցից առավել նշանակալիցը Եդեսիայի ազատագրումն էր (944), որի հետևանքով Կոստանդնուպոլիս վերադարձվեց Մանդիլիոնը:
Զինվոր-կայսրեր Նիկեփոր Փոկասը (կառավարել է 963–969 թթ.) և Հովհաննես Չմշկիկը (969–976 թթ.) վերագրավեցին նոր տարածքներ Սիրիայում, ջախջախեցին հյուսիս-արևմտյան Իրաքի էմիրներին և վերանվաճեցին Կրետեն և Կիպրոսը: Բյուզանդական զորքերը նույնիսկ սպառնում էին Երուսաղեմին: Հալեպի էմիրները և նրա հարևան այլ մուսուլմանական էմիրությունները վերածվեցին Բյուզանդիայի վասալների: Բյուզանդական կայսրության համար արևելքում ամենամեծ վտանգը ներկայացնում էր Ֆաթիմիդների խալիֆայությունը: [60] Մի քանի արշավանքների հետևանքով Բարսեղ Բ կայսրը 40,000 զորքի գլուխ անցած ոչնչացրեց Սիրիայում արաբական վերջին սպառնալիքները: Ի շնորհիվ հաղթանակների Բուլղարիայում և Սիրիայում, Բարսեղ Բ Բուլղարասպան կայսրը մտադրվել էր ազատագրելու արաբներից Սիցիլիան: Սակայն նրա մահը 1025 թ-ին ձգձգեց արշավանքը: Այն ի վերջ տեղի ունեցավ 1040-ական թվականներին և ունեցավ միայն սկզբնական որոշ հաջողություններ:
Պատերազմներն ընդդեմ Բուլղարական Կայսրություն [խմբագրել]
Արդեն երկար ժամանակ շարունակվում էր ավանդական դարձած պայքարը Հռոմի Պապի և Կոստանդնուպոլսի Պատրիարքի միջև: Այս անգամ պայքար սկզիբ առավ վերջերս Քրիստոնեություն ընդունած բուլղարների նկատմամբ իշխանություն հաստատելու նպատակով: Սակայն չնայած այն փաստին, որ բուլղարներն արդեն քրիստոնյա էին, բուլղարական ցար Սիմեոն Ա-ն արշավանք կազմակերպեց Բյուզանդիայի դեմ 894 թ-ին, սակայն պարտվեց բյուզանդացիներին օգնության հասած հունգարներից: Սակայն 896 թ-ին բյուզանդացիներն իրենք պարտվեցին բուլղարներից Բուլղարոֆիգոնի ճակատամարտում և ստիպված եղան հարկ վճարել Բուլղարական Կայսրությանը: Հետագայում (912 թ.) Սիմեոնը նույնիսկ ստիպեց իրեն շնորհել բասիլևս (կայսր) տիտղոսը և կնության առավ Կոստանդին Ծիրանածին կայսեր դստերը: Իսկ երբ Բյուզանդական կայսրությունում դարձյալ սկիզբ առան գահակալական կռիվներ, բուլղարները մտան Թրակիա և գրավեցին Ադրիանուպոլիս քաղաքը: [60]
Բուլղարների դեմ կազմակերպվեց մեծ արշավանք Լևոն Փոկասի և Ռոմանոս Ա Լեկապենոսի գլխավորությամբ, սակայն այն ավարտվեց բյուզանդացիների ջախջախիչ պարտությամբ Արխելուսի ճակատամարտում (917), և արդեն մյուս տարի բուլղարներն ազատ ասպատակում էին հյուսիսային Հունաստանը` ընդհուպ մինչև Կորինթոս քաղաքը: Ադրիանուպոլիս քաղաքը դարձյալ գրավվեց Բուլղարական Կայսրության կողմից 923 թ-ին և 924 թ-ին բուլղարական բանակը անհաջող պաշարեց Կոստանդնուպոլիսը: Բյուզանդիայի դրությունը թեթևացավ 927 թ-ին Ցար Սիմեոնի մահից հետո: 968 թ-ին Բուլղարիա` Սվիատոսլավ Կիևցու գլխավորությամբ ներխուժեցին ռուսական ցեղերը, սակայն երեք տարի անց հայազգի Հովհաննես Չմշկիկ կայսրը ջախջախեց նրանց և նվաճեց արևելյան Բուլղարիան:
Բուլղարական Կայսրությունը վերստին հզորացավ Կոմետոպուլի հարստության օրոք, սակայն հայազգի Բարսեղ Բ կայսրը (գահակալել է 976–1025 թթ.) իր արտաքին քաղաքականության հիմնական նպատակը դարձրեց Բուլղարիայի նվաճումը: Բարսեղի առաջին արշավանքը Բուլղարիա ավարտվեց բյուզանդացիների խայտառակ պարտությամբ: Մինչև հաջորդող մի քանի տարիների ընթացքում Բարսեղ Բ կայսրը զբաղված էր Փոքր Ասիայում տեղի ունեցող խռովություններն ու ապստամբությունները ճնշելով, բուլղարները մեծացնում էին իրենց տիրույթները Բալկաններում: Սակայն բյուզանդացիների հաղթանակները Սպերխեյոսի և Սկոպյեի ճակատամարտերում թուլացրեցին բուլղարական բանակի հզորությունը: Վերջիվերջո 1014 թ-ին Կլեյդիոնի ճակատամարտում բուլղարները գլխովին ջախջախվեցին Բյուզանդիայից: [61] Բուլղարական բանակը գերի վերցվեց և յուրաքանչյուր 100 զինվորից 99-ը կուրացվեցին, իսկ 100-րդի միայն մեկ աչքը կուրացվեց, որպեսզի նա կարողանա մյուսներին հայրենիք ուղեկցել: Ընդհանուր առմամբ կուրացվեց մոտ 15.000 բուլղար, որի համար Բարսեղ Բ կայսրը ստացավ «Բուլղարասպան» մականունը: Երբ Ցար Սամուիլը տեսավ իր զորքի մնացորդները, նա մահացավ ցնցումից: Արդեն 1018 թ-ին Բուլղարիայի վերջին ամրոցները հանձնվեցին Բյուզանդական կայսրությանը: Այս հաղթանակի շնորհիվ` առաջին անգամ սկսած Հերակլիոս Ա կայսեր ժամանակներից, որպես կայսրության հյուսիսային սահման վերականգնվեց Դանուբ գետը: [60]
Հարաբերությունները Կիևյան Ռուսիայի հետ [խմբագրել]
850 և 1100 թթ-ի միջև կայսրությունը ոչ միանշանակ քաղաքականություն էր վարում Սև ծովի հյուսիսում ձևավորված Կիևյան Ռուսիա պետության նկատմամբ: Այդ փոխազդեցությունը Բյուզանդիայի և վարյագների միջև ունեցավ մեծ ազդեցություն արևելյան սլավոնների պատմության վրա: Կայսրությունն արագորեն դարձավ Կիևյան Ռուսիայի առևտրի և մշակույթի հիմնական գործընկերը, սակայն նրանց միջև հարաբերությունները միշտ չէ, որ բարեկամական էին: Երկու տերությունների միջև ամենանշանակալից հակամարտությունը 968–971 թթ-ին էր Բուլղարիայում, սակայն տեղի են ունեցել նաև մի շարք այլ արշավանքներ Ռուսիայի կողմից Սև ծովի բյուզանդական քաղաքների և Կոստանդնուպոլսի վրա: Չնայած բյուզանդացիները կարող էին գտնվում ետ մղել վարյագներին, պատերազմների հետևանքով կնքվեցին մի շարք առևտրային պայմանագրեր, որոնց մեծ մասը շահական էին Ռուսիային:
Ռուս-բյուզանդական հարաբերությունները դարձան ավելի բարեկամական Աննա արքայադստեր և Վլադիմիր Մեծի ամուսնությունից և Կիևյան Ռուսիայի Քրիստոնեություն ընդունելուց հետո. բյուզանդացի հոգևորականները, արվեստագետները և ճարտարապետները հրավիրվեցին Կիևյան Ռուսիա: Որոշ վարյագներ էլ ծառայության անցան բյուզանդական բանակում և կազմեցին առանձին ստորաբաժանում` Վարյագյան Գունդը:
Կայսրությունը հզորության գագաթնակետին [խմբագրել]
Իր հզորության գագաթնակետին` Բարսեղ Բ կայսեր օրոք Բյուզանդական կայսրությունը արևելքում ձգվում էր մինչև Հայաստան, իսկ արևմուտքում՝ Կալաբրիա, հարավային Իտալիա: [60] Կայսրությունն արձանագրեց բազմաթիվ հաջողություններ, սկսած Բուլղարիայի ամբողջական, Հայաստանի և Վրաստանի որոշ շրջանների նվաճումից մինչև մահմեդական եգիպտացիների ջախջախումը Անտիոք քաղաքի մոտ: Սակայն նույնիսկ այդ հաղթանակները Բարսեղին չէին գոհացնում. նա չէր կարող համակերպվել այն մտքի հետ, որ Պունիկյան առաջին պատերազմի ժամանակներից Հռոմի իշխանության տակ գտնվող Սիցիլիա կղզին նվաճվել էր արաբների կողմից: Նա արդեն պատրաստվում էր գլխավորել արշավանքը դեպի Սիցիլիա: Սակայն նրա մահը 1025 թ-ին վերջ դրեց կղզին ազատագրելու ծրագրերին:[60]
Այդ ժամանակ կայսրության մայրաքաղաք Կոստանդուպոլսի բնակչությունը շուրջ 400.000 էր հաշվվում:
11-րդ դարում Կ. Պոլսի պատրիարքի և Հռոմի պապի միջև հարաբերությունները շարունակում էին մնալ լարված: Այդ լարվածությունը հասավ իր գագաթնակետին և հանգուցալուծվեց 1054թ. հուլիսի 16-ին, երբ Հռոմի Պապի երեք ներկայացուցիչները մուտք գործելով Սուրբ Սոֆիայի տաճար, որտեղ Պատարագ էր մատուցվում, զոհասեղանին դրեցին Հռոմի Պապի հրովարտակը (բուլլա)։ Դրանում հայտարարվում էր, որ Հռոմի եկեղեցին խզում է եկեղեցական հաղորդակցության միությունը, բանադրում է Կ. Պոլսի պատրիարքին և Հույն եկեղեցուն։ Այս իրադարձությունը ֆորմալ առումով համարվում է այսպես կոչված եկեղեցական Մեծ Խզման սկիզբը:
Ճգնաժամ և մասնատում [խմբագրել]
Կայսրությունը շուտով հանդիպեց մի շարք արգելքների, որոնք կապված էին վարչական և ռազմական համակարգերիի բարեփոխումների հետ: Նիկեփոր Փոկաս (գահակալել է 963–969), Հովհաննես Չմշկիկ և Բարսեղ Բ կայսրերը փոխեցին ռազմական համակարգը (τάγματα, տագմատա) շարժունակ, առավել պաշտպանական քաղաքացիական բանակը մասնագիտացված, արշավող և վարձկան զինվորներով բանակի: Սակայն քանի որ վարձկանները թանկ էին և 10-րդ դարում կայսրությանը լուրջ վտանգ չէր սպառնում, վարձկանների, խոշոր պահակազորներների և ռազմական կառույցների անհրաժեշտության առանձնապես չէր զգացվում: [62] Բարսեղ Բ կայսրն իրենից հետո թողեց հարուստ ժառանգություն, սակայն նրա հաջորդները չկարողացան ճիշտ կառավարել նրա ժառանգությունը: Բարսեղի ոչ մի ուղիղ իրավահաջորդ չունեցավ ոչ ռազմական ոչ քաղաքական տաղանդ և կայսրությունում սկսեց թուլանալ կենտրոնական իշխանությունը: Բյուզանդական տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ տարված քայլերը միայն առաջ բերեցին ոսկե մետաղադրամների արժեզրկումը: Բանակն արդեն ընկալվում էր որպես թանկ և իշխանությանը վտանգ ներկայացնող մի կառույց: Այդիսկ պատճառով բնիկ զորքերը ցրվեցին և փոխարինվեցին օտարազգի վարձկաններից կազմված գնդերով: [63]
Այդ նույն ժամանակ հայտնվեցին նոր, վտանգավոր հակառակորդներ: Հարավային Իտալիայի նահանգներ 11-րդ դարից սկսեցին արշավել նորմանները: Կոստանդնուպոլսի և Հռոմի հակամարտության ժամանակ, որն ավարտվեց Արևեքլ-Արևմուտք խզումով 1054 թ-ին, նորմանները դանդաղ, սակայն հաստատուն քայլերով շարունակում էին իրենց առաջխաղացումը Բյուզանդական Իտալիա: [64] Ռեջիոն՝ Կալաբրիա տագմայի կենտրոնը, գրավվեց 1060 թ-ին Ռոբերտ Գուիսկարդի կոմից, որին հետևեց Օտրանտոյի անկումը 1068 թ-ին: Բարին՝ Ապուլիայի բյուզանդական հիմնական հենակետը պաշարվեց 1068 թ-ին և գրավվեց 1071 թ-ի ապրիլին: [65] Բյուզանդացիները նաև կորցրեցին Դալմաթիայի ծովափնյա քաղաքները Խորվաթիային 1069 թ-ին: [66]
Սակայն ամենամեծ աղետը տեղի ունեցավ Փոքր Ասիայում: Սելջուկ-թուրքերի առաջին արշավանքները Բյուզանդական Հայաստան տեղի ունեցան 1065 և 1067 թթ-ին: 1068 թ-ին Փոքր Ասիայի ռազմական ազնվականությունը կայսր ընտրեց իրենց թեկնածուին՝ Ռոմանոս Դիոգենեսին: 1071 թ-ին Ռոմանոսը կազմակերպեց մեծ արշավանք սելջուկ-թուրքերին ջախջախելու նպատակով: Սակայն Մանազկերտի ճակատամարտում կայսրն իր զորքով ոչ միայն ջախջախիչ պարտություն կրեց, այլև գերի ընկավ Ալփ Արսլան սուլթանին: Ալփ Արսլանն ազատեց կայսրին կայսրության արևելյան նահանգների՝ այդթվում Հայաստանը, իրեն զիջելու դիմաց:[63] Այդ նույն ժամանակ Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ հեղաշրջում, որի հետևանքով գահ բարձրացավ Միքայել Դուկասը: Արդեն 1081 թ-ին սելջուկները նվաճեցին ահռելի տարածքներ և ստեղծեցին կայսրություն, որ տարածվում էր արևելքում մինչև Հայաստան, իսկ արևմուտքում մինչև Բյութանիա: Նորաստեղծ կայսրության մայրաքաղաք ընտրվեց Նիկեա քաղաքը, որը գտնվում էին մայրաքաղաք Կոստանդնուպոլսից ընդամենը 90 կմ հեռավորության վրա: [67]
Կոմնենոսների հարստությունն ու Խաչակրաց արշավանքները [խմբագրել]
Կայսրության 1081-1185 թթ-ի պատմությունը երբեմն կոչվում է Կոմնենոսյան շրջան, ի պատիվ կառավարող՝ Կոմնենոսների հարստության: Հինգ Կոմնենոսյան կայսերը (Ալեքսիոս Ա, Հովհաննես Բ Կոմնենոս, Մանուել Ա, Ալեքսիոս Բ և Անդրոնիկոս Ա) կառավարեցին ընդհանուր առմամբ 104 տարի, որը համընկավ հաջողված, սակայն անավարտ ռազմական, տարածքային, տնտեսական և քաղաքական վերականգնման հետ: Կայսրությունն ունեցավ առանցքային դեր Խաչակրաց արշավանքներում: Հովհաննես և Մանուել կայսրերը մեծացրեցին կայսրության ազդեցությունը խաչակրաց պետությունների նկատմամբ, իսկ Ալեքսիոսը խաղաց առանցքային դեր Առաջին խաչակրաց արշավանքի կազմակերպման մեջ: Հենց Կոմնենոսների օրոք էր, որ Բյուզանդիայի և լատինական Արևմուտքի միջև հարաբերությունները մտան ամենակարևոր փուլը: Վենետիկցի և այլ իտալացի առևտրակնները դարձան կայսրության առտրի անբաժանելի մասը (միայն 60–80,000 'լատիններ' բնակվում էին Կոստանդնուպոլիս քաղաքում), իսկ Ալեքսիոսի կողմից վարձված արևմտյան վարձկաններն օգնեցին արևմուտքում տարածել բյուզանդական մշակույթը, ռազմարվեստը և այլն: Այս ժամանակաշրջանում Բյուզանդական կայսրությունն ունեցավ ահռելի և հեռու գնացող հետևանքներ թողնող ազդեցություն լատինական Արևմուտքի վրա:
Կոմնենոսների նաև կարևոր դեր խաղացին Փոքր Ասիայի պատմություն մեջ: Վերանվաճելով թերակղզու մեծ մասը, Կոմնենոսների երկու դարով կանգնեցրին թուրքերի առաջխաղացումը: Նրանց ջանքերը հիմք հանդիսացան Բյուզանդիայի հաջորդող պետությունների` Նիկեայի, Էպիրոսի և Տրապիզոնի պետությունների ձևավորման համար: Իսկ Կոմնենոսների կառուցած մեծ քանակությամբ պաշտպանական ամրությունները պահպանվել են մինչև մեր օրերը:
Ալեքսիոս Ա-ն և Առաջին խաչակրաց արշավանքը [խմբագրել]
Տես նաև Խաչակրաց արշավանքներ
Մանազկերտի խայտառակ պարտությունից հետո կայսրությունը Կոմնենոսների օրոք մասնակի վերականգնվեց (Կոմնենոսյան վերականգնում): [68] Հարստության առաջին ներկայացուցիչը Իսահակ Ա-ն էր (1057–1059), իսկ երկրորդը Ալեքսիոս Ա-ն: Գահակալման հենց առաջին տարիներից Ալեքսիոս Ա-ն հանդիպեց ուժեղ թշնամիների ի դեմս նորման Ռոբերտ Գվիսկարի և իր որդու` Բոհեմունդ Անտիոքցու, որոնք կարողացան գրավել Դիրաքիումն ու Կորֆուն և պաշարեցին Լարիսան Թեսալիայում: Ռոբերտ Գվիսկարի մահը 1085 թ-ին ժամանակավորապես թեթևացրեց նորմաններից եկող վտանգը: Հաջորդ տարի սելջուկ սուլթանը մահացավ, որի հետևանքով Իկոնիայի սուլթանությունը մասնատվեց: Իսկ 1091 թ-ի ապրիլի 28-ին Ալեքսիոսը ջախջախիչ պարտության մատնեց պեչենեգներին: [25]
Հասնելով կայունության Արևմուտքում, Ալեքսիոս կարող էր ուշադրություն դարձնել երկրի տնտեսության և Արևելքում դիրքերը վերականգնելուն: [69] Չնայած դրան, կայսրը դեռևս չուներ բավականաչափ մարդկային ուժ սելջուկներին Փոքր Ասիայից դուրս մղելու համար: 1095 թ-ին Ալեքսիոս Ա-ի բանագնացները հանդիպեցին Հռոմի Պապ Ուրբանուս II-ին և ներկայացրին Արևելքի քրիստոնյաների ծանր վիճակը մուսուլմանների լծի տակ: Նրանք նաև համոզեցին Հռոմի Պապին, որ այդ իրադրությունից դուրս գալու միակ ելքը Արևմուտքի քրիստոնյաներին օգնության կանչելն է: Ուրբանուսը տեսավ հնարավորություն` և արձագանքելու կայսրի խնդրանքին և վերամիավորելու Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները: [70] 1095 թ-ի նոյեմբերի 27-ին Հռոմի Պապ Ուրբանուս II-ը Կլերմոնի ժողովում կոչ արեց Եվրոպայի քրիստոնյաներին արշավել Արևելք և ազատագրել Սուրբ Երկիրը Երուսաղեմով ու տեղի քրիստոնյաներին մուսուլմանների լծից: Կոչին արձագանքեց ողջ Արևմտյան Եվրոպան: [25]
Ալեքսիոսը սպասում էր օգնություն վարձկանների տեքսով և պատրաստ չէր այն ահռելի և անկարգապահ «օգնությանը», որ ժամանել էր կայսրություն: Ալեքսիոսի համար նաև տհաճ էր այն փաստը, որ արշավանքի ութ առաջնորդներից չորսը նորման էին. նրանց թվում էր Բոհեմունդը: Սակայն քանի որ խաչակիրները անցնելու էին Կոստանդնուպոլսով, կայսրը կարողացավ որոշակիորեն զսպել նրանց: Կայսրը խաչակրաց արշավանքի առաջնորդներից պահանջեց երդում ըստ որի յուրաքանչյուր քաղաք կամ ամրոց, որը կազատագրվի թուրքերից Սուրբ Երկրի ճանապարհին, պետք է հանձնվի Բյուզանդիային: Դրա փոխարեն կայսրը արշավանքի մասնակիցներին տրամադրեց ռազմական օգնություն: [71] Խաչակրաց արշավանքի շնորհիվ Ալեքսիոսը կարողացավ վերանվաճել Փոքր Ասիայի գրեթե ողջ արևմուտքը: Չնայած դրան խաչակիրները չեղյալ համարեցին իրենց երդումը, քանի որ Ալեքսիոսը չեկավ նրանց օգնության Անտիոքի պաշարման ժամանակ (Ալեքսիոսն իրականում զորքով գալու էր խաչակիրներին օգնության և արդեն ճանապարհին էր, երբ նրանք հանդիպեցին խաչակիրների ովքեր հավաստիացրեցին կայսրին, որ արշավանքը ձախողվել է): [72] Բոհեմունդը` ով իրեն հռչակել էր Անտիոքի դուքս, կարճ պատերազմ մղեց բյուզանդացիների դեմ , սակայն 1108 թ-ին ստիպված եղավ ճանաչել իրեն Բյուզանդիայի վասալ. դրանով ավարտվեց նորմաններից եկող վտանգը Ալեքսիոս Ա կայսեր գահակալման օրոք: [73]
Հովհաննես Բ, Մանուել Ա և Երկրորդ խաչակրաց արշավանք [խմբագրել]
Ալեքսիոսի որդին` Հովհաննես Բ Կոմնենոսը հաջորդեց հորը 1118 թ-ին և կառավարեց մինչև 1143 թվականը: Հովհաննեսը նվիրված և տաղանդավոր կայսր էր, ով ցանկանում էր ետ բերել Մանազկերտի ճակատամարտի հետևանքով կայսրության կորցրած դիրքերը: [74] Լինելով մեղմ և զսպված անձնավորություն, Հովհաննես Կոմնենոս կայսրը համարվում էր Բյուզանդիայի ամենաբարի կայսրերից մեկը: [75] Այդ պատճառով նրան երբեմն կոչում էին «բյուզանդական Մարկոս Ավրելիոս»:
Իր 25 տարվա կառավարման օրոք Հովհաննեսը դաշինք կնքեց Սրբազան Հռոմեական կայսրության հետ արևմքուտքում, վերջնականապես ջախջախեց պեչենեգներին Բերոիայի ճակատամարտում,[76] և անձամբ գլխավորեց մի շարք արշավանքներ թուրքերի դեմ Փոքր Ասիայում: Հովհաննեսի արշավանքները փոխեցին ուժերի հարաբերակցությունը Արևելքում` ստիպելով թուրքերին անցնելու պաշտպանության և, ազատագրելով բազմաթիվ ամրոցներ և քաղաքներ թերակղզում: [77] Կայսրը նաև ջախջախեց հունգարների և սերբերին 1120-ական և 1130-ական թթ-ին, դաշինք կնքեց գերմանացի կայսրի հետ ընդդեմ նորման Ռոջեր Բ Սիցիլիացու: [78] Գահակալության վերջում Հովհաննեսը ողջ ուշադրությունը սևեռեց դեպի Արևելք: Նա ջախջախեց Մալաթիայի դանիշմենդ էմիրին, ժամանակավորապես նվաճեց Կիլիկիայի Հայկական Իշխանությունը և ստիպեց Ռայմոնդին` Անտիոքի դքսին ճանաչել իրեն Բյուզանդիայի վասալ: Եվ որպեսզի ցույց տա, որ Բյուզանդիան հզորագույն քրիստոնյա պետությունն է, Հովհաննեսը նպատակադրվել էր բյուզանդական և խաչակրաց միացյալ զորքի գլուխ անցած արշավել Սուրբ Երկիր: Սակայն իր խաչակիր դաշնակիցների անգործության և դավաճանության հետևանքով արշավանքը չիրագործվեց: [79] 1142 թ-ին վերադառնալով` Հովհաննեսը նպատակադրվել էր նվաճել Անտիոքը, սակայն նա մահացավ 1143 թ-ին որսի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով: Անտիոքի դուքս Ռայմոնդը շուտով ներխուժեց Կիլիկիա, սակայն ջախջախվեց բյուզանդացիներից և ստիպված էր մեկնել Կոստանդնուպոլիս` նոր կայսրի համակրանքը շահելու համար: [80]
Հովհաննեսն իրեն իրավահաջորդ ընտրել էր չորրորդ որդուն` Մանուել Ա Կոմնենոսին, ով վարում էր նվաճողական քաղաքականություն և արևելքում և արմուտքում: Մանուելը դաշինք կնքեց Երուսաղեմի թագավորության հետ` դեպի Եգիպտոս մեծ ծովային արշավանք կազմակերպելու նպատակով: Մանուելը նաև հաստատեց իր գերիշխանությունը Երուսաղեմի թագավորության և Անտիոքի դքսության նկատմամբ: [81] Մանուելը ցանկանում էր վերականգնել Բյուզանդիայի գերիշխանությունը հարավային Իատլիայի նկատմամբ, սակայն 1155 թ-ին` դաշինքի մեջ սկիզբ առած տարաձայնությունները ձախողեցին արշավանքը: Չնայած դրան բյուզանդական զորքերը արշավեցին Հունգարիայի թագավորթություն և 1167 թ-ին հաղթանական տոնեցին նրանց նկատմամբ Սիրմիումի ճակատամարտում: Արդեն 1168 թ-ին Ադրիատիկ ծովի ողջ արևելյան ափը գտնվում էր Մանուելի ձեռքերում: [82] Մանուելը դաշնակցեց Հռոմի Պապի և արևմտաեվրոպական պետությունների հետ և օգնեց նրանց Խաչակրաց երկրորդ արշավանքի ընթացքում: [83]
Չնայած արևելքում Մանուելը 1176 թ-ին ջախջախվեց թուրքերից Միրիոկեֆալոնի ճակատամարտում, շուտով թուրքերն իրենք ջախջախվեցին բյուզանդացիներից: [84] Բյուզանդական հրամանատար Հովհաննես Վատատզեսը, ով ջախջախիչ պարտության մատնեց թուրքերին, ոչ միայն զինվորներ էր բերել մայրաքաղաքից, այլև հավաքագրում էր զինվորների հենց արշավանքի ժամանակ թերակղզուց: Դա նշանակում էր, որ բյուզանդական բանակը դեռևս մարտունակ էր և արևմտյան Փոքր Ասիայի պաշտպանական նախագիծը ընթանում էր հաջող: [85]
12-րդ դարի վերածնունդը [խմբագրել]
Հովհաննես և Մանուել կայսրերը մեծ ուշադրություն էին դարձնում բանակին և պաշտպանական ամրությունների կառուցմանը: [86] Չնայած Միրոիկեֆալոնի ճակատամարտում կրած պարտությանը, ռազմական ճակատը Կոմնենոսների շնորհիվ կայունացավ ոչ միայն Փոքր Ասիայում, այլ նաև Եվրոպայում: 1081-1180 թթ. բանակը կարողանում էր ապահովել երկրի սահմանների պաշտպանությունը, որի շնորհիվ Բյուզանդական կայսրությունը սկսեց վերելք ապրել: [87]
Այդ ամեն ինչը թույլ տվեց կայսրության արևմտյան նագանգներին մտնելու ծաղկման և բարգավաճման շրջան, որը տևեց մինչև դարի վերջ: Ըստ հաշվարկների Բյուզանդիան Կոմնենոսների օրոք` սկսած 7-րդ դարից, տնտեսապես ավելի հզոր էր քան երբևէ: 12-րդ դարի ընթացքում տեղի ունեցավ բնակչության աճ և Հովհաննես կայսեր իրոք դարձյալ հասավ 10.000.000-ի: Պեղումները ցույց են տալիս, որ նույն դարում և Եվրոպայում և Փոքր Ասիայում մեծացել է քաղաքային բնակչության քանակը: Առևտուրը նույնպես ծաղկում էր. վենետիկցիները, ճենովացիները և այլոք առևտուր էին կատարում խաչակրաց պետությունների և Եգիպտոսի հետ Էգեյան ծովի նավահանգիստների, իսկ կայսրության հետ` Կոստանդնուպոլսի միջոցով: [88]
Մասնատում և անկում [խմբագրել]
Անգելոսների հարստություն [խմբագրել]
Մանուելի մահը 1180 թ-ի սեպտեմբերի 24-ին թողեց իր 11-ամյա որդուն` Ալեքսիոս Բ Կոմնենոսին գահին: Ալեքսիոսը կառավարելու անընդունակ էր, և նրա փոխարեն ժամանակավորապես կառավարում էր մայրը` Մարիա Անտիոքցին և նրան հարող լատինները: Սակայն այն փաստը, որ փաստացի իշխանությունը գտնվում էր լատինների ձեռքում` դժգոհություն էր առաջրացել ժողովրդի մեջ: [89] Վերջիվերջո Ալեքսիոս Ա-ի թոռը` Անդրոնիկոս Ա Կոմնեոնսը ապստամբեց Ալեքսիոս դեմ: Անդրոնիկոսը, ում աջակցում էր բանակը, 1182 թ-ի օգոստոսին գրավեց Կոստանդնուպոլիսը և սկսեց քաղաքի լատինների ջարդ: [90] 1183 թ-ի սեպտեմբերին Անդրոնիկոսը հռչակվեց կայսր: [90]
Անդրոնիկոսի գահակալումը լավ սկսվեց; հատկապես պատմաբանների կողմից գովեստի են արժանացել նրա ձեռնարկած քայլերը վարչական համակարգը բարեփոխելու ուղղությամբ: Ըստ որոշ պատմաբանների նորընտիր կայսրը ցանկանում էր վերացնել կաշառակերությունը: Նրա օրոք պաշտոնյաները ընտրվում էին արդար ընտրությունների արդյունքում, այլ ոչ թե փողի միջոցով: Անդրոնիկոսի բարեփոխումների դրական արդյունքը զգացվեց հատկապես պրովինցիաներում: [91] Սակայն շուտով Անդրոնիկոսի դեմ դուրս եկավ ազնվականությունը, դրան էլ գումարվեց նրա անհավասարկաշռված քայլերը; սկսեցին ավելանալ մահապատիժների թիվը և նրա գահակալումը վերածվեց ահ ու սարսափի:[92] Անդրոնիկոսը նույնիսկ մտադրվել էր ոչնչացնել ազնվականությունը: Պայքարն ընդդեմ ազնվականության վերածվեց սովորական ջարդի: [91]
Չնայած իր նախորդների հաջողություններին, Անդրոնիկոսը չկարողացավ պարտության մատնել Իսահակ Կոմնենոս Կիպրացուն, Բռլա III Հունգարացուն, ով Հունգարիայի կազմի մեջ ընդգրկեց Խորվաթիան և Ստեֆան Նեմանյային, ով հռչակեց Սերբիայի անկախությունը կայսրությունից: Սակայն ամենամեծ փորձությունը դա Վիլիամ Սիցիլիացու 300 ռազմանավերի և 80,000 զորքի ներխուժումն էր 1185 թ-ին: [93] Անդրոնիկոսը կարողացավ հավաքել ընդամենը 100 նավից բաղկացած նավատորմ մայրաքաղաքը պաշտպանելու համար. սակայն բնակչությունն անտարբեր էր այդամենի նկատմամբ: Վերջիվերջո Անդրոնիկոսը տապալվեց Իսահակ Անգելոսի կողմից, ով գահ բարձրացավ ժողովրդի օգնությամբ և Անդրոնիկոսի սպանության հետևանքով: [94]
Իսահակ Բ և իր եղբոր` Ալեքսիոս Գ կայսրերի գահկալման օրոք բյուզանդական բանակը վերջնականապես անկում ապրեց: Չնայած նորմանները Հունաստանից դուրս մղվեցին 1186 թ-ին, շուտով վալախներն ու բուլղարներն ապստամբելով հիմնեցին Բուլղարական Երկրորդ Կայսրությունը: Անգելոսների գահակալումն ուղեկցվում էր պետական գանձարանի դատարկմամբ: Կենտրոնական, կայսերական իշխանությունը գնալով ավելի ու ավելի էր թուլանում: Տեղեկություններ կան, որ Կոմնենոսների մնացորդները դեռևս մինչև 1204 թվականն արդեն ստեղծել էին կիսանկախ իշխանություն Տրապիզոնում: [95]
| Անգելոսների հարստությունը` հունական ծագմամբ, [...] արագացրեց կայսրության անկումը, որն առանց այդ էլ թուլացած էր արտաքին թշնամիների հարձակումների և ներքին անմիաբանության պատճառով:
— Ալեքսանդր Վասիլև[96]
|
Չորրորդ խաչակրաց արշավանք [խմբագրել]
1198 թ-ին Իննովկենտիոս III Հռոմի Պապը կազմակերպեց նոր խաչակրաց արշավանք: [97] Արշավանքի հիմնական նպատակը Եգիպտոսի նվաճումն էր: Խաչակիրները Վենետիկ հասան 1202 թ-ի ամռանը. այն հավաքել էր ավելի քիչ խաչակիր, քան նախատեսնված էր, որի պատճառով էլ խաչակիրները չկարողացան վճարել իրենց կողմից վարձված վենետիկյան նավատորմին: Սակայն քանի որ Վենետիկի դոժ Էնրիկո Դանդոլոյի շահերից չէր բխում օգնել խաչակիրներին նվաճել Եգիպտոսը (քանի որ այդ դեպքում Եգիպտոսը կխզեր առևտրային կապերը Վենետիկի հետ) [98], դոժը համոզեց խաչակիրներին վարձի փակման դիմաց նվաճել (քրիստոնեական) նավահանգիստ Զարան` Դալմաթիայում (նախկինում Վենետիկից կախյալ քաղաք, որ 1186 թ-ին ապստամբելով միացել էր Հունգարիային):[99] Չնայած Հռոմի Պապի վետոյին, քաղաքը նվաճվեց 1202 թ-ի նոյեմբերին: [100][98]
Խաչակրաց արշավանքի կազմակերպիչներից մեկի բարեկամը Ալեքսիոս Գ Անգելոսն էր` գահազրկված և կուրացված կայսր Իսահակ Բ Անգելոսի որդին, ով ողջ Եվրոպայով մեկ օգնություն էր խնդրում գահը վերադարձնելու նպատակով, և ով շուտով կապ հաստատեց խաչակիրների հետ: Ալեքսիոսն առաջարկեց միացնել Կոստանդնուպոլսի եկեղեցին Հռոմի եկեղեցուն, վճարել խաչակիրներին 200,000 արծաթե դրամ և օգնել նրանց Եգիպտոս արշավելու դեպքում: [101] Հռոմի Պապը տեղյակ էր, որ խաչակիրները հնարավոր է փորձեն հարձակվել Կոստանդնուպոլսի վրա, սակայն նրա նամակը որում արգելվում էր անել այդ, հասավ Զարա այն ժամանակ, երբ խաչակիրներն արդեն լքել էին քաղաքը:
Խաչակիչները Կոստանդնուպոլիս հասան 1203 թ-ի ամռանը: Նրանք արագորեն պաշարեցին քաղաքը, հրի մատնեցին և շուտով գրավեցին այն: Նախկին կայսրը փախավ, իսկ Ալեքսիոսը, ում օժանդակում էին խաչակիրները, հռչակվեց կայսր և սկսեց կառավարել կուրացված հոր` Իսահակի հետ միասին: Շուտով, սակայն նրանք իրենց հերթին գահընկեց արվեցին Ալեքսիոս Ե Անգելոսի կողմից: Պատճառաբանելով կայսրի փոփոխությունը խաչակիրները 1204 թ-ի ապրիլի 13-ին երկրորդ անգամ գրավեցին քաղաքը և ենթարկեցին այն եռօրյա թալանի: Այդ թալանի հետևանքով բազմաթիվ անգին սրբապատկերներ և այլ արվեստի գործեր հայտնվեցին Արևմտյան Եվրոպայում` հատկապես Վենետիկում: Հռոմի Պապը փորձեց կանխել թալանն ու ավերումը, սակայն իրավիճակն արդեն դուրս էր եկել նրա վերահսկողությունից: [60][98] Երբ վերջիվերջո հաստատվեց կարգուկանոն, վենետիկցիները և խաչակիրները գործի անցան Բյուզանդիայի բաժանմանը; խաչակիրների առաջնորդ Բալդուինը հռչակվեց կայսր, իսկ վենետիկցի Թոմաս Մորոսինին` պատրիարք: Չնայած Կոստանդնուպոլսի նվաճմանը բյուզանդացիները շարունակեցին դիմադրությունն ընդդեմ նվաճողների Նիկիայում, Տրապիզոնում և Էպիրոսում: [98]
Անկում [խմբագրել]
Աքսորված կայսրությունը [խմբագրել]
Կոստանդնուպոլսի նվաճումից հետո ստեղծվեցին երկու անկախ բյուզանդական իշխանություններ` Նիկիայի կայսրությունն ու Էպիրոսի բռնապետությունը: Երրորդը` Տրապիզոնի կայսրությունը ստեղծվել էր Կոստանդնուպոլսի անկումից մի քանի շաբաթ առաջ Ալեքսիոս Տրապիզոնդցու գլխավորությամբ: Այդ երեք պետություններից Կոստանդնուպոլիսը ետ նվաճելու ամենամեծ հավանականությունն ունեին Նիկեան և Էպիրոսը: Սակայն Նիկեան մոտակա մի քանի տասնամյակը պայքար էր մղում գոյության համար և արդեն 13-րդ դարի կեսերին կորցրեց հարավային Փոքր Ասիան: [102] Իկոնիայի սելջուկյան սուլթանության թուլացումը 1242–43 թթ. մոնղոլական արշավանքի հետևանքով, հնարավորություն տվեց մի շարք բեյլիկների և ղազիների հիմնադրել իրենց սեփական մանր իշխանությունները Փոքր Ասիայում թուլացնելով բյուզանդական ազդեցությունը տարածաշրջանում: [103] Ժամանակի ընթացքում մանր բեյլիկներից մեկը` Օսմանը ստեղծեց իշխանություն, որ հետագայում վերածվելով կայսրության, նվաճեց Կոստանդնուպոլիսը: Չնայած դրան մոնղոլական արշավանքները հնարավորություն տվեցին Նիկեայի կայսրությանը կենտրոնանալ Լատինական կայսրության կործանման և բյուզանդական հողերի վերամիավորման վրա:
Կոստանդնուպոլսի վերանվաճումը [խմբագրել]
Նիկեայի կայսրությունը, որը հիմնադրվել էր Լասկարիդների հարստության կողմից, կարողացավ ետ գրավել Կոստանդնուպոլիսը լատիններից 1261 թ-ին և ջախջախել Էպիրոսի բռնապետությանը: Այդ իրադարձությունների հետևանքով Բյուզանդիան Միքայել Է Պալեոլոգոս կայսեր օրոք կարողացավ մասնակիորեն վերականգնել կայսրության միասնությունը, սակայն հյուծված կայսրությունն արդեն անզօրու էր պայքարել իրեն շրջապատող թշնամիների հետ: Որպեսզի հնարավոր լինի վերջնականապես դուրս մղել լատիններին կայսրության նախկին տարածքներից, Միքայել կայսրը զորքերը Փոքր Ասիայից տեղափոխեց Բալկաններ և բարձրացրեց հարկերը, որն առաջացրեց գյուղացիության զայրույթը: [104] Շուտով մայրաքաղաք Կոստանդնուպոլսում ավարտվեցին մասշտաբային վերականգնման աշխատանքները Չորրորդ խաչակրաց արշավանքի ավերածությունները վերականգնելու նպատակով, սակայն դա չէր կարող թեթևացնել մոլեռանդ ղազիների ասպատակություններից տուժող Փոքր Ասիայի գյուղացիության ծանր վիճակը:
Փոքր Ասիայում կայսրության սահմաններն ամրապնդելու փոխարեն Միքայել Պալելոլոգոսը որոշեց ընդարձակել Բյուզանդիայի սահմանները: Վախենալով Կոստանդնուպոլսի ևս մեկ պաշարումից խաչակիրների կողմից, Միքայելը ստիպեց եկեղեցուն ընդունել Հռոմի գերակայություն. որոշում, որ տվեց միայն ժամանակավոր լուծում խնդրին և առաջացրեց գյուղացիության էլ ավելի մեծ զայրույթը դեպի կայսրը: [105] Անդրոնիկոս Բ և Անդրոնիկոս Գ Պալեոլոգոսները կատարեցին վերջին փորձերը վերականգնելու Բյուզանդական կայսրության երբեմնի փառքն ու հզորությունը: Սակայն Անդրոնիկոս Բ Պալեոլոգոսի կողմից վարձկանների օգտագործումն ունենում էր հակառակ ազդեցությունը, որն ուղեկցվում էր Կատալոնյան կամպանիայի կողմից կայսրության տարածքների կողոպուտով և ավերածություններով: Այդ ամենը մեծացնում էր բնակչության ատելությունը Կոստանդնուպոլսի իշխանության նկատմամբ: [106]
Օսմանների վերելքն ու Կոստանդնուպոլսի անկումը [խմբագրել]
Բյուզանդիայի վիճակը վատթարացավ Անդրոնիկոս Գ Պալեոլոգոսի մահվանը հաջորդած քաղաքացիական պատերազմների պատճառով: 1341–1347 թթ-ի քաղաքացիական պատերազմի հետևանքով սերբ Ստեֆան Դուշանը նվաճելով կայսրության եվրոպական տիրույթների մեծ մասը և ստեղծեց կարճ կյանք ունեցող Սերբական կայսրությունը: 1354 թ-ին երկրաշարժը քանդեց Գալիպոլիի ամրոցը, որի հետևանքով թուրք-օսմանները (ովքեր ծառայում էին որպես վարձկաններ քաղաքացիական պատերազմի ընթացքում) կարողացան հաստատվել Եվրոպայում: [107] Երբ քաղաքացիական պատերազմները Բյուզանդիայում ավարտվեցին, թուրքերն արդեն ջախջախել էին սերբերին և վերածել նրանց իրենց վասալնների: Կոսովոյի ճակատամարտի հետևանքով Բալկանների մեծ մասն ընկավ թուրք-օսմանների իշխանության տակ: [108]
Բյուզանդացի կայսրերն օգնություն էին խնդրում Արևմուտքից, սակայն Հռոմի Պապն օգնություն կուղարկեր միան այն դեպքում, երբ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը միանար կաթոլիկ եկեղեցուն: Կայսրերը երբեմն ընդունում էին այդ առաջարկը, սակայն հոգևորականությունն ու ժողովուրդը մշտապես դեմ էին կաթոլիկ եկեղեցու հետ միավորվելու գաղափարին: [109] Արևմտյան որոշ ուժեր եկան Կոստանդնուպոլսի պաշտպանությանը մասնակցելու, սակայն եվրոպական երկրների մեծ մասը որևէ օգնություն չցուցաբերեց կործանվող կայսրությանը, այն դեպքում, երբ թուրքերը իրար ետևից նվաճում էին բյուզանդական վերջին տիրույթները: [110]
Կոստանդնուպոլիսն այդ պահին արդեն չուներ երբեմնի հզորությունն ու գեղեցկությունը և շատ նոսր էր բնակեցված: Քաղաքի բնակչության թիվն այնքան էր ընկել, որ տպավորություն էր ստեղծվում, թե քաղաքը կազմված էր առանձին գյուղերից: 1453 թ-ի ապրիլի 2-ին Մեհմեդ սուլթանի 80.000-անոց կանոնավոր և մի քանի հազար անկանոն ուժերը սկսեցին Կոստանդնուպոլսի պաշարումը: [111] Չնայած քաղաքի փոքրաթիվ քրիստոնեական ուժերի (մոտ 7,000 զինվոր, որից 2000-ը` վարձկան) հերոսական դիմադրությանը [110], Կոստանդնուպոլիսը նվաճվեց թուրքերի կողմից 53-օրյա պաշարումից հետո` 1453 թ-ի մայիսի 29-ին: Բյուզանդական վերջին կայսրին` Կոստանդին Ի Պալեոլոգոսին վերջին անգամ տեսան, երբ նա դեն նետելով կայսերական թիկնոցը, ձեռնամարտի բռնվեց թուրքերի դեմ: [112]
Բնակչություն [խմբագրել]
Բյուզանդական կայսրության ազգային կազմը, հատկապես կազմավորման առաջին շրջանում խիստ բազմազան էր` հույներ, ասորիներ, ղպտիներ, հայեր, հրեաներ, հելլենիզացված փոքրասիական ցեղեր, թրակիացիներ, իլիրիացիներ, դակեր, հարավային սլավոնական ցեղեր: Կայսրության տարածքի կրճատմամբ (սկսած 6-րդ դարի վերջերից) ազգերի մի մասը մնաց Բյուզանդիայի տարածքից դուրս — նույն ժամանակ կայսրության տարածք ներխուժեցին նոր ժողովուրդներ (գոթերը 4-5-րդ դարերում, սլավոնները 6-7-րդ դարերում, արաբները 7-9-րդ դարերում, պեչենեգները 11-13-րդ դարերում, հետագայում նաև թյուրքական ցեղերը): 6-11-րդ դարերում Բյուզանդիայի տարածքում բնակվում էին ազգեր, որոնցից հետագայում ձևավորվեցին իտալացիները: Բյուզանդիայի տնտեսության, քաղաքական և մշակութային կյանքի մեջ գերակշռող դեր ունեին արևմուտքում` հույները, արևելքում` հայերը: Բյուզանդիայի պետական լեզուն 4-7-րդ դարերում լատիներենն էր, իսկ 7-րդ դարից մինչև կայսրության գոյության ավարտը` հունարենը:
Պետական կառուցվածք [խմբագրել]
Հռոմեական կայսրությունից Բյուզանդիան ժառանգեց միապետական կառավարման համակարգը` կայսրի գլխավորությամբ: VII-րդ դարից սկսած կայսրը երբեմն կոչվում էր նաև բասիլևս (հուն.՝ Βασιλεὺς):
Բյուզանդական կայսրությունը կազմված էր երկու պրեֆեկտուրայից — Արևելք և Իլլիրիկ, որոնց գլուխ կանգնած էին պրեֆեկտները` Արևելքի պրեֆեկտ (լատ.՝ Praefectus praetorio Orientis) և Իլլիրիկի պրեֆեկտ (լատ.՝ Praefectus praetorio Illyrici): Կոստանդնուպոլիսը մտնում էր առանձին պրեֆեկտուրիայի կազմի մեջ, որի գլուխ կանգնած էր Կոստանդնուպոլսի պրեֆեկտը (լատ.՝ Praefectus urbis Constantinopolitanae): Երկար ժամանակ պահպանվում էր կառավարման և ֆինանսական նախկին համակարգերը: Սակայն 6-րդ դարի վերջերից սկսում են տեղի ունենալ արմատական փոփոխություններ: Դրանք առաջին հերթին պաշտոնների անվանումների հունականացնումն էր և կայսրության տարածքի բաժանումը թեմերի:
Ռազմական բարձրագույն կոչումներն էին հետևակի մագիստրոսը (լատ.՝ magister paeditum) և հեծելազորի մագիստրոսը (լատ.՝ magister equitum), հետագայում այդ երկու պաշտոններից ձևավորվեց ողջ զորքի մագիստրոսի կոչումը (Magister militum); մայրաքաղաքում կային հեծելազորի և հետևակի երկու մագիստրոսներ (Ստրատիգ Օպսիկիա) (լատ.՝ Magistri equitum et pаeditum in praesenti): Բացի դրանից գոյություն ուներ նաև Արևելքի հեծելազորի ու հետևակի մագիստրոս (Անատոլիկի Ստրատեգոս), Իլլիրիկի հեծելազորի ու հետևակի մագիստրոս, Թրակիայի հեծելազորի ու հետևակի մագիստրոս (Թրակիսիի Ստրատեգոս):
Բյուզանդական կայսրեր [խմբագրել]
Բյուզանդիայի կառավարող հասարակարգի համար բնութագրական էր շարժականությունը [113]: Բյուզանդիայում նույնիսկ ցածրագույն խավերին պատկանող անձը կարող էր հասնել մեծ բարձրունքների: Օրինակ Միքայել Բ կայսրը անկիրթ վարձկան էր, և մահապատժի էր դատապարտվել Լևոն Ե Հայի դեմ ապստամբություն բարձրացնելու համար, սակայն նրա մահապատիժը ձգձգվեց Նոր տարվա տոնակատարությունների պատճառով (802 թ.); Բարսեղ Ա կայսրը գյուղացի էր, հետագայում ախոռապան: Գյուղացի էր նաև Ռոմանոս Ա Լակապենոսը կայսրը[113]:
Բանակ [խմբագրել]
Չնայած Բյուզանդիան ժառանգել էր բանակը Հռոմեական կայսրությունից, այն ավելի մոտ էր հելլենական պետությունների փաղանգային համակարգին: Գոյության վերջում Բյուզանդիայի բանակը կազմված էր վարձկաններից և աչքի էր ընկնում ցածր ռազմական արդյունավետությամբ:
Ի տարբերություն հռոմեական բանակի` բյուզանդականում մեծ տեղ էր զբաղեցնում նավատորմը, որին հունական կրակի հայտնագործությունը օգնեց զբաղեցնոլ առաջատար դիրք ծովում: Բյուզանդացիները Սասանյաններից փոխ առան ամբողջությամբ զրահապատված հեծելազորը — կատաֆրակտարիին:
Անցումը թեմական համակարգին հնարավորություն տվեց կայսրությանը 150 տարի մղել հաջող պատերազմներ, սակայն գյուղացիության տնտեսական հյուծվածությունն ու խորացող կախումը ֆեոդալներից բերեցին կայսրության բանակի ռազմական անհաջողություններին: Թեմական համակարգից անցում կատարվեց ֆեոդալականի, երբ ֆեոդալները հողի դիմաց պարտավորվում էին կայսրությանը մատակարարել զինվորներով:
Հետագայում բանակն ու նավատորմը էլ ավելի են թուլանում և վերածվում վարձկաններից կազմված խմբերի: 1453 թ-ին 60.000 Կոստանդնուպոլիսը կարողացավ ճակատամարտի հանել ընդամենը 5.000-անոց բանակ և 2.500 վարձկան:
Բյուզանդական կայսրության բանակի կարևորագույն մասերից էր համարվում հայկական գնդերը: Հայտնի է, որ բյուզանդական կայսրերն անձնական պահակախմբին ընտրում էին միայն հայերից: Շատ հայեր հասել են բարձր ռազմական կոչումների և փառքի, օրինակ Նարսեսը, Հովհաննես Կուրկուաս II-ը և այլն:
Ահա այս աղյուսակում ներկայացվում է բյուզանդական բանակի քանակային փոփոխությունները.
| Տարի | Բանակ |
| 300 | 311,000[114] |
| 457 | 303,000[114] |
| 518 | 271,000[115] |
| 540 | 341,000[115] |
| 565 | 150,000[116] |
| 641 | 109,000[117] |
| 668 | 109,000[118] |
| 773 | 80,000[119] |
| 809 | 90,000[120] |
| 840 | 120,000[121] |
| 959 | 144,000[122] |
| 963 | 150,000[121] |
| 1025 | 250,000[123] |
| 1053 | 200,000[124] |
| 1077 | 25,000[125] |
| 1081 | 20,000[126] |
| 1118 | 20,000[127] |
| 1143 | 50,000[128] |
| 1180 | 40,000[129] |
| 1203 | 30,000[130] |
| 1204 | 60,000[131] |
| 1282 | 20,000[132] |
| 1320 | 4,000[133] |
| 1321 | 3,000[134] |
| 1453 | 1,500[135] |
Տնտեսություն [խմբագրել]
Մինչև ուշ միջնադար Բյուզանդիայի տնտեսությունն ամենահզորն էր Եվրոպայում: Կոստանդնուպոլիսը խոշորագույն առևտրային հանգույց էր և գտնվում էր մետաքսե ճանապարհի վրա: Որոշ գիտնականներ համարում են, որ մինչև արաբական արշավանքները բյուզանդական տնտեսությունը հզորագույնն էր ողջ աշխարհում: Սակայն արաբական նվաճումների հետևանքով կայսրության տնտեսությունը մի քանի դար անկում է ապրում: Այդ ամենը փոխվեց Կոստանդին V կայսեր 765 թ-ին կատարած տնտեսական բարեփոխումների հետևանքով: Այդ բարեփոխումներով սկսեց բյուզանդական տնտեսության ծաղկման և հզորացման ժամանակամիջոց, որ տևեց մինչև 1204 թ-ը: 1204 թ-ին կայսրության տնտեսական հզորությանը մեծ հարված հասցրեցին խաչակիրները: [136] Պալեոլոգոսները փորձեցին վերականգնել բյուզանդական տնտեսության խարխլված դիրքերը, սակայն այն այլևս երբեք չձեռք բերեց իր երբեմնի հզորությունը: Իր գոյության վերջին տարիներին կայսրությունը նույնիսկ կորցրել էր վերահսկումը թանկարժեք մետաղների արտահանման և մետաղադրամների հատման նկատմամբ: [137]
Բյուզանդիայի տնտեսության կարևորագույն հատվածը դա առևտուրն էր: Հատկապես կարևոր էր տեքստիլի արտահանումը: [138] Պետությունը խիստ հսկողություն էր վարում արտահանման, ներկրման և մետաղադրամների հատման նկատմամբ: Երբեմն կայսրերը ճգնաժամի կամ սովի ժամանակ միջամտում էին տնտեսության գործերին, որպեսզի կայուն պահեն հացահատիկի և այլ կարևոր ապրանքների գները[139]:
Գիտություն, բժշկություն, իրավունք [խմբագրել]
Դասական ժամանակաշրջանի գիտնականների մտքերը երբեք չդադարեցին ուսումնասիրվել Բյուզանդիայում, որի պատճառով Բյուզանդիայում գիտությունը շատ մոտ էր կանգնած անտիկ աշխարհի գիտությանը:[140] Չնայած այն փաստին, որ բյուզանդացիները հասան մեծ հաջողությունների գիտության կարևոր ոլորտներում (որի դասական օրինակը Սուրբ Սոֆիայի տաճարն է), 6-րդ դարից հետո բյուզանդական գիտնականները քիչ առաջընթաց ունեցան: [141] Գիտության զարգացումը հատկապես դանդաղեց Հուստինիանոսի ժանտախտի և մահմեդական արաբների նվաճումների ժամանակաշրջանում: Սակայն առաջին հազարամյակի վերջում` այսպես կոչված Բյուզանդական Վերածննդի ժամանակաշրջանում, բյուզանդական գիտությունն ու մշակութային կյանքը դարձյալ վերելք ապրեցին: Հատկապես մեծ առաջընթաց արձանագրվեց աստղագիտության և մաթեմատիկայի բնագավառերում: [142]
Բյուզանդիայի գոյության վերջին դարերում, հատկապես բյուզանդացի գիտնականներն էին պատասխանատու Վերածննդի դարաշրջանի Իտալիա հին հունական գաղափարների ներմուծման համար: [143] Այդ ժամանակշրջանում աստղագիտությունն ու մաթեմատիկան դասավանդվում էին Տրապիզոնում, իսկ բժշկությունը գրավում էր գրեթե բոլոր գիտնականների ուշադրությունը: [144]
Իրավունքի բնագավառում մեծ ազդեցություն ունեցան Հուստինիանոս Ա կայսեր կատարած բարեփոխումներն ու Լևոն Գ Իսավրացու Ecloga աշխատությունը: [145]
Կրոն [խմբագրել]
Կայսրության գոյատևումն արևելքում կայսրին եկեղեցու գործերի մեջ միջամտելու ավելի մեծ հնարավորություններ տվեց: Եվսեբիոս Կեսարացուց հետո բյուզանդացիները համարում էին կայսրին Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչը, ով պետք է քրիստոնեությունը տարածեր հեթանոսների մեջ: Սակայն կայսրի միջամտությունը եկեղեցու գործերին երբեք չօրինականացվեց: [146]
Քրիստոնեությունը չկարողացավ դառնալ միասնական կրոն, որի պատճառով ողջ կայսրությամբ մեկ բնակվում էին տարբեր ուղղություններին դավանող քրիստոնյաներ: Կայսրության պետական եկեղեցին, որ հետագայում կոչվեց Ուղղափառ, չէր ներկայացնում կայսրության բոլոր քրիստոնյաներին: Նեստորականությունը, աղանդ, որ հիմնադրվել է 5-րդ դարում Նեստորի կողմից, անջատվեց պետական եկեղեցուց` ձևավորելով Արևելքի Ասորական Եկեղեցին: Սակայն էլ ավելի մեծ տարաձայնություններ էին առկա միաբնակների (հայեր, ասորիներ, ղպտիներ) և երկբնակների (հույներ) միջև: Բացի նեստորականությունից գոյություն ուներ ևս մեկ այլ աղանդ` արիոսականությունը, որը սակայն մեծ տարածում չգտավ: Լուրջ տարաձայնություններ էին առկա միաբնակ Հայ Առաքելական Եկեղեցու և կայսրության երկբնակ պետական եկեղեցու միջև: Կայսրության կյանքում կարևոր դեր ուներ հուդայականությունը:
Հռոմի և արևելյան պատրիարքանների անկմամբ, Կոստանդնուպոլսի Պատրիարքարանը 6-11-րդ դարերի ընթացքում վերածվեց քրիստոնյա ամենաազդեցիկ և հարուստ պատրիարքարանը: [147] Նույնիսկ, երբ երբեմնի հզոր կայսրությունից մնացել էր ընդամենը իր ստվերը, եկեղեցին երբեք չդադարեց ունենալ այն ազդեցությունը, որ ուներ նախկինում:
| Կոստանդնուպոլսի Պատրիարքարանը մնում էր Ուղղափառության կենտրոնը, ունենալով իր մետրոպոլիտ նստավայրերը Փոքր Ասիայում, Բալկաններում, Կովկասում, Ռուսաստանում և Լիտվայում: Եկեղեցին մնում էր կայսրության ամենակայուն տարրը:
— Ջորջ Օստրոգորսկի[148]
|
Արվեստ և գրականություն [խմբագրել]
Բյուզանդական արվեստը գրեթե բացառապես կապված էր հոգևոր թեմաների հետ և գտնվում էր եկեղեցու խիստ հսկողության տակ: Բյուզանդական արվեստը, նվաճումների և առևտրի միջոցով տարածվելով Սիցիլիայում և Իտալիայում և ենթարկվելով որոշ փոփոխությունների 12-րդ դարում, մեծ ազդեցություն գործեց Իտալական Վերածննդի վրա: Բացի դրանից բյուզանդական արվեստը, ուղղափառության տարածման միջոցով, մեծ ազդեցություն գործեց Արևելյան Եվրոպայի պետությունների և հատկապես Ռուսաստանի վրա: [149] Բյուզանդական ճարտարապետության, հատկապես ճարտարապետության ազդեցությունը, զգացվում է տարբեր շրջաններում` Եգիպտոսից մինչև Արաբիայից և Ռուսաստանից մինչև Ռումինիա:
Բյուզանդական գրականությունում կարելի է գտնել չորս տարբեր տարրեր. հունական, քրիստոնեական, հռոմեական և արևելյան: [150] Բյուզանդական գրականության ոսկե դարը համարվում է 9-12-րդ դարերը, հատկապես Հայկական հարստության օրոք: [151]
Կառավարման համակարգ [խմբագրել]
Բյուզանդիայում կայսրը պետության միանձնյա ղեկավարն էր: Սենատը այլևս չուներ որևէ իշխանություն և կրում էր ձևական բնույթ: Արդեն 8-րդ դարի վերջում կայսրության ողջ իշխանությունը կենտրոնացվեց մայրաքաղաքում: [152] Բյուզանդիայի պատմության ամենակարևոր բարեփոխումներից մեկը դա բանակաթեմերի ձևավորումն էր, որտեղ իշխանությունը գտնվում էր ստրատեգոսի ձեռքում:
|
Կայսրության թեմերը մոտ. 650 թ-ին:
|
Կայսրության թեմերը մոտ. 950 թ-ին:
|
Չնայած, որ Բյուզանդիան կայսրություն էր, նրա կառավարման համակարգը բյուրոկրատական էր։ Օրինակ գոյություն ունեին բավական կարևոր պաշտոններ, որոնք զբաղեցնող անձինք համեմատաբար անկախ էին կայսրի որոշումներից: [153] 11-րդ դարում ուժեղ պայքար էր ընթանում քաղաքացիական և ռազմական ազնվականության միջև, որն ավարտվեց Ալեքսիոս Ա կայսեր բարեփոխումներով: [154]
Դիվանագիտություն [խմբագրել]
Հռոմի անկմամբ, Բյուզանդիայի կարևորագույն խնդիրը հարևանների հետ լավ հարաբերություններ պահպանելն էր: Եվ շուտով Բյուզանդական կայսրությունում ձևավորվեց զարգացած դիվանագիտություն: [155] Դիվանագիտության կարևոր առաքելություններից էր հարևան ժողովուրդների ասիմիլյացիան` բյուզանդական ապրելակերպը ընդունելու միջոցով: [156] Բյուզանդացիները դիվանագիտությունը համարում էին ռազմական արվեստ: [157] Օրինակ Բուլղարիայից եկող վտանգը չեզոքացվում էր Կիևյան Ռուսիային կաշառելով: [157] Դիվանագիտության մյուս կարևոր առաքելություններից էր ուղղափառության տարածումը:
Կոստանդնուպոլսում գործում էր «Բարբարոսների գրասենյակը» (հուն.՝ σκρίνιον τῶν βαρβάρων, skrinion tōn barbarōn), որը զբաղվում էր բարբարոսների հետ կապված խնդիրներով: [158] Ըստ պատմաբան Դմիտրի Օբոլենսկու, Եվրոպայի քաղաքարթության պահպանման համար մենք մեծ չափով պարտական ենք բյուզանդական դիվանագիտության ունակությանն ու հնարամտնությանը, ինչը կարելի է համարել Եվրոպայի պատմության մեջ Բյուզանդիայի մնայուն ներդրումներից մեկը: [159]
Լեզու [խմբագրել]
Բյուզանդիայի պաշտոնական լեզուն մինչև 7-րդ դարը լատիներենն էր: Սակայն Հերակլիոս Ա կայսրը փոխեց այն հունարենի 610 թ-ին: Չնայած լատիներենը որոշ ժամանակ մնաց կրթված անձանց համար պարտադիր լեզուներից մեկը, սակայն շուտով կորցրեց իր նշնակությունը: [160] Չնայած դրան խոսակցական լատիներենը, որն օգտագործվում էր թրակիացիների կողմից, շուտով վերածվեց նախառումիներենի: [161] Նույն ձևով Ադրիատիկ ծովի ափին գտնվող ժողովուրդների կողմից օգտագործվելով` խոսակցական կամ վուլգար լատիներենը վերածվեց դալմաթերենի: Հուստինանոսի կողմից ժամանակավորապես վերանվաճված արևմտյան նահանգներում լատիներենը դարձյալ մնում էր հասարակ ժողովրդի կողմից լայնորեն օգտագործվող լեզու:
Նույնիսկ մինչև Հռոմեական կայսրության անկումը հունարենը լայնորեն օգտագործվում էր կայսրության արևելյան պրովինցիաներում: [162] այդ լեզուն արևելյան նահանգներում համարվում էր «լինգվա ֆրանկա»: [163]
Բացի հունարենից կայսրությունում լայնորեն օգտագործվում էին նաև այլ լեզուներ: Օրինակ վաղ միջնադարում արևելյան նահանգներում բավական տարածված լեզուներ էին արամեերենն ու ասորերենը: [164] Նույն նշանակությունն ունեին ղպտերենը Եգիպտոսում և հայերենը Բյուզանդական Հայաստանում, Փոքր Ասիայում և Հայկական Միջագետքում: [165]: Հետագայում, կապված ժողովուրդների տեղաշարժերի հետ, կայսրությունում տարածվեցին սլավոնական լեզուներն ու արաբերենը: [166]
Բացի այդ լեզուներից, այն պատճառով, որ Կոստանդնուպոլիսը կարևորագույն առևտրային հանգույց էր, կայսրությունում խոսում էին միջնադարում տարածված գրեթե բոլոր լեզուներով` նունիսկ չինարենով: [167] Կայսրության անկմամբ և տարածքի կրճատմամբ, կայսրության բնակչությունը դարձավ գրեթե միատարր հունալեզու: [168]
Ժառանգություն [խմբագրել]
Միջնադարի երկարակյաց պետություն` Բյուզանդական կայսրությունը մեկուսացրեց Եվրոպան Ասիայից եկող վտանգներից: Ենթարկվելով անդադար հարձակումների` Բյուզանդիան պատնեշ հանդիսացավ Եվրոպայի համար ընդդեմ պարսիկների, արաբների, սելջուկ և, որոշ ժամանակով, օսմանյան թուրքերի: Օրինակ բյուզանդա-արաբական պատերազմների հետևանքով դեպի Եվրոպա արաբների առաջխաղացման դանդաղեցումը պայմաններ ստեղծեց Կառլոս Մեծի հզորացման[169] և ֆեոդալիզմի ձևավորման համար: 19-րդ դարում Բյուզանդիայի պատմությունն ու մշակույթը լայնորեն օգտագործվում էին նորանկախ Հունաստանի թագավորության կողմից` հունական զարթոնքի ժամանակ: Բյուզանդական հզոր ազդեցությունը զգացվում էր նաև Ռուսական կայսրության վրա, որի հետևանքներից եղավ այն, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը դարձավ Կոստանդնուպոլսի ազատագրումը էր և ուղղափառներին իր հովանավորության տակ վերցնելը:
| Բյուզանդական կայսրություն | |
| Բյուզանդական կայսրություն Վիքիպահեստում? |
Նշումներ [խմբագրել]
- ↑ "Նոր Հռոմ" անվանումը առաջին անգամ հանդիպում է 381 թ-ին կայացած Կոստանդնուպոլսի եկեղեցական ժողովի կանոններից մեկում, որտեղ նշվում է Կոստանդնուպոլսի պատրիարքի նկատմամբ Հռոմի պապի գերակայության մասին:[5]
- ↑ Ռոմանիա (կամ Rhōmanía) կայսրության տարածված անվանումներից մեկն էր[7] որն օգտագործվում էր ոչ պաշտոնապես և նշանակում էր "Հռոմեացիների երկիր": Այն որևէ առանչություն չունի ներկայիս Ռումինիա պետության հետ:
- ↑ "Imperium Graecorum", "Graecia", "Terra Graecorum", Yunastan", այլ, այլ անուններ "Կոստանդնուպոլսի կայսրություն" (imperium Constantinopolitanum) "Ռոմանիայի կայսրություն" (imperium Romaniae).
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Կաժդան & Էպշտեյն 1985, p. 1.
- ↑ 2,0 2,1 Միլլար 2006, pp. 2, 15; Ջեյմս 2010, p. 5; Ֆրիման 1999, pp. 431, 435–437, 459–462; Բայենս & Մոսս 1948, "Առաջաբան", p. xx; Օստրոգորսկի 1969, p. 27; Կալդելլիս 2007, pp. 2–3; Կաժդան & Կոնստանբլ 1982, p. 12; Նորվիչ 1998, p. 383.
- ↑ 3,0 3,1 Հալսալլ, Պաուլ (1995)։ «Բյուզանդիում»։ Ֆորդհամի համալսարան։ http://www.fordham.edu/halsall/byzantium/index.html։ Վերցված է հունիսի 21, 2011։
- ↑ Кrugosvet онлайн энзиклопедия Византийская Империя
- ↑ Բենզ 1963, p. 176.
- ↑ Օստրոգորսկի 1969, pp. 105–107, 109; Նորվիչ 1998, p. 97; Հայվուդ 2001, pp. 2.17, 3.06, 3.15.
- ↑ Ֆոսիե & Սոնդհայմեր 1997, p. 104.
- ↑ «Ազգ և Ազատություն. Բյուզանդական օրինակը»։ Dio.sagepub.com։ doi:։ http://dio.sagepub.com/cgi/reprint/31/124/47։ Վերցված է 2010-08-07։
- ↑ Թեոդոր, Epistulae, 145, տող 19 ("ή ταπεινή Γραικία") և 458, տող 28 ("έν Αρμενία καί Γραικία").
- ↑ Կիննամուս 1976, p. 240.
- ↑ Ահրվեիլեր & Laiou 1998, p. 3; Մանգո 2002, p. 13.
- ↑ Գաբրիել 2002, p. 277.
- ↑ Միլլար 2006, pp. 2, 15; Ահրվեիլեր 1998, p. vii; Դավիես 1996, p. 245; Մորավշիկ 1970, pp. 11–12; Օստրոգորսկի 1969, pp. 28, 146; Լապիդջե, Բլեիր & Կեյնես 1998, p. 79; Ուինիֆրիտ & Մարրայ 1983, p. 113; Գրոսս 1999, p. 45; Hidryma Meletōn Chersonēsou tou Haimou 1973, p. 331.
- ↑ Gallant, Tom։ «Byzantine Empire: A Short Overview»։ Toronto, Ontario, Canada: York University։ http://www.arts.yorku.ca/hist/tgallant/documents/ByzantineEmpireoverview.pdf։
- ↑ Fouracre & Gerberding 1996, p. 345: Օրինակ ֆրանսիացիները անվանում էին Բյուզանդիայի միապետին ոչ թե Հռոմի կայսր, այլ Հույների կայսր:
- ↑ Tarasov 2004, p. 121.
- ↑ El-Cheikh 2004, p. 22.
- ↑ Ուելլս 1922, Գլուխ 33.
- ↑ 19,0 19,1 Բարի 1923, p. 1
- ↑ Gibbon 1906, Հատոր II, Մաս VI, Գլուխ 14, էջ` 200
- ↑ Գիբբոն 1906, Հատոր III, Մաս IV, Գլուխ 18, էջ` 168.
- ↑ 22,0 22,1 Էսլեր 2004, p. 1081.
- ↑ Եվսեբիոս, IV, lxii.
- ↑ Բարի 1923, p. 63.
- ↑ 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 25,6 «Բյուզանդական կայսրություն». Encyclopædia Britannica.
- ↑ Նաթան, Թեոդոսիոս Բ (408–450).
- ↑ Treadgold 1995, p. 193.
- ↑ Ալեմանի 2000, p. 207; Թրեդգոլդ 1997, p. 184.
- ↑ Գրիերսոն 1999, p. 17.
- ↑ Պոստան, Միլլեր & Պոստան 1987, p. 140.
- ↑ «Բյուզանդական կայսրություն». Encyclopædia Britannica.; Էվանս, Հուստինիանոս (մ.թ. 527–565).
- ↑ Գրեգորի 2010, p. 137.
- ↑ 33,0 33,1 Էվանս, Հուստինիանոս (մ.թ. 527–565).
- ↑ Գրեգորի 2010, p. 145.
- ↑ Բարի 1923, pp. 180–216.
- ↑ Բարի 1923, pp. 236–258.
- ↑ Բարի 1923, pp. 259–281.
- ↑ Bury 1923, pp. 286–288.
- ↑ Գրեգորի 2010, p. 150.
- ↑ Բրեյ 2004, pp. 19–47; Հալդոն 1990, pp. 110–111; Treadgold 1997, pp. 196–197.
- ↑ Ֆոսս 1975, p. 722.
- ↑ Հալդոն 1990, p. 41; Սպեկ 1984, p. 178.
- ↑ Հալդոն 1990, pp. 42–43.
- ↑ Գրաբար 1984, p. 37; Cameron 1979, p. 23.
- ↑ Կամերոն 1979, pp. 5–6, 20–22.
- ↑ Հալդոն 1990, p. 46; Բայնս 1912, passim; Սպեկ 1984, p. 178.
- ↑ Foss 1975, pp. 746–747.
- ↑ Հալդոն 1990, p. 50.
- ↑ Haldon 1990, pp. 61–62.
- ↑ Haldon 1990, pp. 102–114.
- ↑ Ուիկհամ 2009, p. 260.
- ↑ Հալդոն 1990, pp. 208–215; Կայեգի 2003, pp. 236, 283.
- ↑ Հալդոն 1990, pp. 43–45, 66, 114–115.
- ↑ Հալդոն 1990, pp. 66–67.
- ↑ Հալդոն 1990, p. 71.
- ↑ Հալդոն 1990, pp. 70–78, 169–171; Հալդոն 2004, pp. 216–217; Կոունտուրա-Գալակե 1996, pp. 62–75.
- ↑ «Բյուզանդական կայսրություն». Encyclopædia Britannica.; «Հելլաս, Բյուզանդիում». Encyclopaedia The Helios.
- ↑ Գարլանդ 1999, p. 89.
- ↑ Պարի 1996, pp. 11–15.
- ↑ 60,0 60,1 60,2 60,3 60,4 60,5 Նորվիչ 1998.
- ↑ Անգոլդ 1997.
- ↑ Թրեդգոլդ 1997, pp. 548–549.
- ↑ 63,0 63,1 Մարկհամ, Մանազկերտի ճակատամարտ.
- ↑ Վասիլև 1928–1935, "Հարաբերություններն Իտալիայի և Արևմտյան Եվրոպայի հետ".
- ↑ Հուպեր & Բեննետտ 1996, p. 82; Ստեֆենսոն 2000, p. 157.
- ↑ Շիշիչ 1990.
- ↑ «Բյուզանդական կայսրություն». Encyclopædia Britannica. 2002.; Markham, Մանազկերտի ճակատամարտ
- ↑ Մագդալինո 2002, p. 124.
- ↑ Բիրկենմեյեր 2002.
- ↑ Հարրիս 2003; Ռեդ 2000, p. 124; Ուաթսոն 1993, p. 12.
- ↑ Կոմնենե 1928, Ալեքսիադ, 10.261.
- ↑ Կոմնենե 1928, Ալեքսիադ, 11.291.
- ↑ Կոմնենե 1928, Ալեքսիադ, 13.348–13.358; Բիրկենմեյեր 2002, p. 46.
- ↑ Նորվիչ 1998, p. 267.
- ↑ Օստրոգորսկի 1969, p. 377.
- ↑ Բիրկենմեյեր 2002, p. 90.
- ↑ Սթոն, Հովհաննես Բ Կոմնենոս.
- ↑ «Հովհաննես Բ Կոմնենոս». Encyclopædia Britannica.
- ↑ Հարրիս 2003, p. 84.
- ↑ Բրուք 1962, p. 326.
- ↑ Մագդալինո 2002, p. 74; Stone, Մանուել Ա Կոմնենոս.
- ↑ Սեդլար 1994, p. 372.
- ↑ Մագդալինո 2002, p. 67.
- ↑ Բիրկենմեյեր 2002, p. 128.
- ↑ Բիրկենմեյեր 2002, p. 196.
- ↑ Բիրկենմեյեր 2002, pp. 185–186.
- ↑ Բիրկենմեյեր 2002, p. 1.
- ↑ Դեյ 1977, pp. 289–290; Հարվի 2003.
- ↑ Նորվիչ 1998, p. 291.
- ↑ 90,0 90,1 Նորվիչ 1998, p. 292.
- ↑ 91,0 91,1 Օստրոգորսկի 1969, p. 397.
- ↑ Հարրիս 2003, p. 118.
- ↑ Նորվիչ 1998, p. 293.
- ↑ Նորվիչ 1998, pp. 294–295.
- ↑ Անգոլդ 1997; Պապարրիգոպոուլոս & Կարոլիդիս 1925, p. 216.
- ↑ Վասիլև 1928–1935, "Անգելոսների օտար քաղաքականությունը".
- ↑ Նորվիչ 1998, p. 299.
- ↑ 98,0 98,1 98,2 98,3 «Չորրորդ խաչակրաց արշավանք». Encyclopædia Britannica.
- ↑ Britannica Concise, Զարայի պաշարումը.
- ↑ Գեոֆֆրեյ 1963, p. 46.
- ↑ Նորվիչ 1998, p. 301.
- ↑ Կեան 2006; Մադդեն 2005, p. 162; Lowe-Baker, Իկոնիայի սելջուկյան սուլթանություն.
- ↑ Լով-Բայկեր, Իկոնիայի սելջուկյան սուլթանություն.
- ↑ Madden 2005, p. 179; Reinert 2002, p. 260.
- ↑ Reinert 2002, p. 257.
- ↑ Reinert 2002, p. 261.
- ↑ Reinert 2002, p. 268.
- ↑ Reinert 2002, p. 270.
- ↑ Runciman 1990, pp. 71–72.
- ↑ 110,0 110,1 Runciman 1990, pp. 84–85.
- ↑ Runciman 1990, pp. 84–86.
- ↑ Hindley 2004, p. 300.
- ↑ 113,0 113,1 Ա. Գիյու. Բյուզանդական քաղաքակրթություն — ISBN 5-94799-474-7
- ↑ 114,0 114,1 Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 145
- ↑ 115,0 115,1 Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 277
- ↑ Ջ. Նորվիչ, Բյուզանդիում. Վաղ դարաշրջան, 259
- ↑ Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 374
- ↑ Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 412
- ↑ Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 373
- ↑ Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 547
- ↑ 121,0 121,1 Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 537
- ↑ Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 576
- ↑ Թրեդգոլդ (1995), էջ` 85
- ↑ Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 595
- ↑ Ջ. Բիրկենմիեր, Կոմնենոսյան բանակի ձևավորում. 1081-1180, 62
- ↑ Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 612
- ↑ Ա. Կոնստամ, Խաչակրաց արշավանքների պատմական ատլաս, 141
- ↑ Վ. Թրեդգոլդ, Բյուզանդիումի համառոտ պատմություն, 236
- ↑ Ջ. Բիրկենմիեր, Կոմնենոսյան բանակի ձևավորում. 1081-1180, 180
- ↑ Ֆիլիպս. Չորրորդ խաչակրաց արշավանք, էջ` 159.
- ↑ Ս. Բլոնդալ, Բյուզանդիումի վարյագները, 163
- ↑ Գ. Օստրոգորսկի, Բյուզանդական պետության պատմություն, 483
- ↑ Վ. Թրեդգոլդ, Բյուզանդիումի համառոտ պատմություն, 224
- ↑ Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 819
- ↑ Ի. Հիթ, Բյուզանդական բանակներ. մ.թ. 1118-1461, 37
- ↑ Magdalino 2002, p. 532.
- ↑ Matschke 2002, pp. 805–806.
- ↑ Laiou 2002, p. 723.
- ↑ Laiou 2002, pp. 3–4.
- ↑ Անաստոս 1962, p. 409.
- ↑ Կոհեն 1994, p. 395; Dickson, Միջնադարի մաթեմատիկոսները.
- ↑ Քինգ 1991, pp. 116–118
- ↑ Ռոբինս 1993, p. 8
- ↑ Տատեկես & Մութաֆակիս 2003, p. 189
- ↑ Տրոիանոս & Վելիսսարոպուլու-Կարակոստա 1997, p. 340
- ↑ Մեյենդորֆֆ 1982, p. 13.
- ↑ Մայենդորֆֆ 1982, p. 19.
- ↑ Meyendorff 1982, p. 130.
- ↑ «Բյուզանդական Արվեստ». Encyclopædia Britannica..
- ↑ Մանգո 2005, pp. 233–234.
- ↑ «Բյուզանդական Գրականություն». Կաթոլիկ Էնցիկլոպեդիա. http://www.newadvent.org/cathen/03113a.htm.
- ↑ Լութ 2005, p. 291; Նեվիլ 2004, p. 7.
- ↑ Նեվիլ 2004, p. 34.
- ↑ Նեվիլ 2004, p. 13.
- ↑ Նեուման 2006, pp. 869–871.
- ↑ Խրիսոս 1992, p. 35.
- ↑ 157,0 157,1 Անտոնուչչի 1993, pp. 11–13.
- ↑ Seeck 1876, pp. 31–33.
- ↑ Օբոլենսկի 1994, p. 3.
- ↑ Ապոստոլիդես 1992, pp. 25–26; Վրոթ 1908, Ներածություն, Բաժին 6.
- ↑ Սեդլար 1994, pp. 403–440.
- ↑ Միլլար 2006, p. 279.
- ↑ Բրիս 1901, p. 59; ՄըկԴոննել 2006, p. 77; Միլլար 2006, pp. 97–98.
- ↑ Բիտոն 1996, p. 10; Ջոնս 1986, p. 991; Վերստիգ 1977, Գլուխ 1.
- ↑ Կեմբելլ 2000, p. 40, Հացիկյան et al. 2002, Մաս Ա.
- ↑ Բայնս 1907, p. 289; Գուտաս 1998, Գլուխ 7, Մաս Դ; Շոպեն 1987, p. 129.
- ↑ Բեքուիթ 1993, p. 171; Հալսալլ 2006.
- ↑ Կալդելլիս 2008, Գլուխ 6; Նիկոլ 1993, Գլուխ 5.
- ↑ Հենրի Պիրեն
- Միջնադարյան քաղաքներ. Պրինստեոն,Նյու Ջերսի. 1925, ISBN 0-691-00760-8.
- Մուհամեդ և Կառլոս. (Լոնդոն: Ջորջ Ալեն, 1954) Courier Dover Publications, 2001, ISBN 0-486-42011-6.