Վանդալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանդալները թալանում են Հռոմը:
Վանդալների և Ալանների թագավորությունը 475 թ-ին:

Վանդալներ, արևելյան գերմանների ցեղախումբ: Սկզբում բնակվել են Սկանդինավյան թերակղզում: Մ.թ.ա. 2-րդ-1-ին դարերում վանդալները գաղթել և հաստատվել են Բալթիկ ծովի հարավային, 3-րդ դարում` Դանուբ գետի ափերին: 335-ին վերաբնակվել են Պաննոնիայում: 5-րդ դարի սկզբին ալանների հետ շարժվել են արևմուտք, մի քանի տարվա ընթացքում ամայացրել Գալլիան և 409-ին հաստատվել Իսպանիայում: Այնուհետև ետ մղվելով դեպի թերակղզու հարավ` Գեյզերիխ թագավորի (428-477) գլխավորությամբ 429-ին անցել են Ջիբրալթարը, տաս տարվա ընթացքում նվաճել (ստրուկների ու կոլոնների օգնությամբ) հռոմեական Աֆրիկա պրովինցիան (439-ին գրավել են Կարթագենը) և հիմնել իրենց թագավորությունը: Այստեղից նրանք ավերիչ հարձակումներ են գործել Արևմտյան Միջերկրածովյան կղզիների ու ափերի վրա: 455-ին կողոպտել ու ավերել են Հռոմը: Հյուսիսային Աֆրիկայի մի մասում վանդալները բռնագրավել են հռոմեական մագնատների հողերը: Հարստացած ավագանու և շարքային զինվորների միջև առաջացած տարաձայնությունների հետևանքով թուլացած վանդալների թագավորությունը 533-534-ին նվաճվել է Բյուզանդիայի կողմից: Վանդալները այնուհետև ձուլվել են տեղական բնակչությանը:

Վանդալների թագավորները [խմբագրել]